Աշոտ Ասրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աշոտ Ասրյան
Ծնվել է մարտի 3, 1920(1920-03-03)
Ծննդավայր Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել է հոկտեմբերի 7, 1992(1992-10-07) (72 տարեկանում)
Մահվան վայր Կիև, Ուկրաինա
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգություն հայ
Կրթություն Ուլյանովսկի տանկայի ուսումնարան
Մասնագիտություն զինծառայող
Քաղաքական կուսակցություն ԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր դրոշի շքանշան Լենինի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Խորհրդային Միության հերոս և Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան

Աշոտ Մինասի Ասրյան (1920, մարտի 3, գ. Վարդաբլուր (այժմ՝ ՀՀ Լոռու մարզում) - 1992, հոկտեմբերի 7[1]), Խորհրդային Միության հերոս (2. 11. 1944), փոխգնդապետ։ ԽՄԿԿ անդամ 1945 թ.-ից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1940 թ.-ից ծառայել է խորհրդային բանակում։ Ավարտել է տանկային դասընթացներ (1943)։ Եղել է տանկային դասակի հրամանատար։ Խորհրդային Միության հերոսի կոչման արժանացել է կարելական Պեչենգա (Պետսամո) քաղաքի ազատագրման ժամանակ ցուցաբերած խիզախության համար։ Հետագայում մասնակցել է Լեհաստանի ազատագրմանը, Բեռլինի ճակատամարտին։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմիր դրոշի շքանշան, 1975 թ.,
  • Կարմիր աստղի շքանշան, 1956 թ.
  • Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան
  • «Մարտական վաստակի համար» մեդալ, 1952 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 596 CC-BY-SA-icon-80x15.png