Հրանտ Ավագյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրանտ Ավագյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Հրանտ Ավագյան | |
---|---|
ռուս.՝ Авакя́н Грант Арсе́нович | |
![]() | |
հոկտեմբերի 15, 1924[1] - փետրվարի 28, 2017 (92 տարեկան) | |
Ծննդավայր | Բաքու, ԱԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն[1] |
Մահվան վայր | Կրասնոդար, Ռուսաստան |
Գերեզման | Սլավոնական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
Զորատեսակ | մոտոհրաձգային զորքեր |
Կոչում | գնդապետ[1] |
Մարտեր/ պատերազմներ | Խորհրդա-գերմանական ռազմաճակատ[1], Կովկասի ճակատամարտ, Melitopol Offensive?, Odesa offensive?, Ցասսի-Քիշնևյան օպերացիա և Vistula–Oder Offensive? |
Կրթություն | Azerbaijan Higher Military Naval School? (1942) և Մոսկվայի Լենինի անվան ռազմաքաղաքական ակադեմիա (1953)[1] |
Պարգևներ |
Հրանտ Արսենի Ավագյան (հոկտեմբերի 15, 1924[1], Բաքու, ԱԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն[1] - փետրվարի 28, 2017, Կրասնոդար, Ռուսաստան), խորհրդային ռազմական գործիչ, 1054-րդ հրաձգային գնդի 1-ին գումարտակի կոմերիտկազմակերպիչ, Խորհրդային Միության հերոս (մայիսի 15, 1946)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է հոկտեմբերի 15-ին Բաքվում։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ մասնակցել է Կովկասի պաշտպանությանը, Ուկրաինայի, Բելառուսիայի ազատագրմանը, Բեռլինի համար մղված մարտերին։ Եղել է գումարտակի կոմերիտական կազմակերպիչ։ Խորհրդային Միության հերոսի կոչմանն արժանացել է Օդեր գետի շրջանում ծավալված մարտերում ցուցաբերած խիզախության համար։ Պատերազմից հետո ավարտել է Վ. Ի. Լենինի անվան ռազմաքաղաքական ակադեմիան (1953)։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի, Կարմիր աստղի, Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշաններով[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 600—601.
- ↑ Խմբագրական կոլեգիա, Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 1 (խմբ. Վիկտոր Համբարձումյան), Ե., «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա Հայկական Սովետական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1974, էջ 600 — 720 էջ։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Герои и подвиги. Книга 6. М,: Воениздат, 1978
- Документы на сайте «Подвиг народа»
- Казарьян А. В. Война, люди, судьбы. Книга 2. Ереван, 1977
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Наградной лист к званию Герой Советского Союза
- Маштоц Archived 2007-03-15 at the Wayback Machine.
- Администрация Краснодарского края Archived 2005-04-22 at the Wayback Machine.
- Авакян Грант Арсенович Archived 2017-02-21 at the Wayback Machine.
- Авакян Г. А.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 600)։ ![]() |
- Հոկտեմբերի 15 ծնունդներ
- 1924 ծնունդներ
- Փետրվարի 28 մահեր
- 2017 մահեր
- Բաքու քաղաքում ծնվածներ
- Կրասնոդար քաղաքում մահացածներ
- Խորհրդային Միության հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- «Խիզախության համար» մեդալով պարգևատրվածներ (ԽՍՀՄ)
- «Մարտական ծառայությունների համար» մեդալով պարգևատրվածներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ
- ԽՄԿԿ անդամներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- Խորհրդային ռազմական գործիչներ