Հարություն Մելեթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հարություն Մելեթյան
Monument - panoramio - Fr0nt (1).jpg
Ծնվել էնոյեմբերի 25, 1925(1925-11-25)
ԾննդավայրՀյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 9, 1997(1997-05-09) (71 տարեկանում)
Մահվան վայրԱդլեր, Սոչի, Կրասնոդարի երկրամաս, Ռուսաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր դրոշի շքանշան Լենինի շքանշան Խորհրդային Միության հերոս և Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան

Հարություն Ռուբենի Մելեթյան (ռուս.՝ Арутюн Рубенович Мелетян նոյեմբերի 25, 1925, գյուղ Նիժնի Շիլովկա (Կրասնոդարի երկրամասում)-մայիսի 9 1997, Ադլեր), հայազգի Խորհրդային Միության հերոս (հունիսի 27, 1945), կրտսեր լեյտենանտ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարություն Մելեթյանը ծնվել է 1925 թվականին։ 1931 թվականից ապրել է Աբխազիայում։ 1943 թվականի մայիսին զորակոչվել է բանակ։ Ավարտել է Կրասնոդարի հրաձգային-հրետանային ուսումնարանը (19441944 թվականի հուլիսից Ուկրաինական 1-ին ռազմաճակատի զորքերի կազմում, որպես հրաձգային դասակի հրամանատար, մասնակցել է Արևմտյան Ուկրաինայի և Լեհաստանի ազատագրմանը, ֆաշիստական Գերմանիայի ջախջախմանը։ Աչքի է ընկել Սանդոմիրյան հենակետի (Լվովի մոտ) և Չենստոխովա (Լեհաստան) քաղաքի համար մղված մարտերում։ Հերոսի կոչմանն արժանացել է 1945 թվականի հունվարին, Օդերի գետանցման, նրա ձախ ափին հենակետ գրավելու և այն ընդարձակելու համար։ Նրա հետ հերոսի կոչման են արժանացել հինգ մարտիկներ։ Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ եղել է ամենակրտսեր հայ հերոսը[1]։ Մասնակցել է նաև Բեռլինի և Պրագայի գրավմանը։

Մահացել է 1997 թվականի մայիսի 9-ին։ Թաղված է Ադլեր քաղաքում[2]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 383 CC-BY-SA-icon-80x15.png