Ալեքսանդր Մնացականյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ալեքսանդր Մնացականյան (այլ կիրառումներ)
Ալեքսանդր Սիդորի Մնացականյան(Մնացականով)
Ալեքսանդր Մնացականյան.jpg
1921-2004
ԾննդավայրՕրջոնիկիձե
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
ՔաղաքացիությունԽՍՀՄ
Ծառայության տարիներ1941-1986
Կոչումգեներալ-մայոր
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ
ՊարգևներԼենինի շքանշան, Կարմիր Աստղի շքանշան, Խորհրդային Միության հերոս, Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան, «ԽՍՀՄ զինված ուժերում Հայրենիքին ծառայելու համար» 3-րդ աստիճանի շքանշան, ԽՍՀՄ «Արիության համար» մեդալ, «Մարտական ծառայությունների» մեդալ, «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

Ալեքսանդր Սիդորի Մնացականյան (Մնացականով) (1921, փետրվարի 23, քաղաք Օրջոնիկիձե - 2004, հուլիսի 24, թաղված է Տրոյեկուրովյան գերեզմանատանը), խորհրդային Միության հերոս (մարտի 24, 1945), գեներալ-մայոր (1968)։ ԽՄԿԿ անդամ 1946 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Կամիշինի տանկային ուսումնարանը (1942), Մոսկվայի Զրահատանկային և մեքենայացված զորքերի ռազմական ակադեմիան (19481942 թվականի օգոստոսից մինչև 1943 թվականի հունվարը, որպես տանկային դասակի հրամանատար, մասնակցել է Ստալինգրադի ճակատամարտին, 1943 թվականի կեսերից՝ Լենինգրադի ազատագրման մարտերին, որտեղ թշնամու պաշտպանական բնագծերը ճեղքելու ժամանակ ցուցաբերած արիության համար արժանացել է հերոսի կոչման։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։ Ետպատերազմյան տարիներին ծառայել է խորհրդային բանակի տարբեր օկրուգներում, Թամանյան դիվիզիայում, ապա Մոսկվայում՝ խորհրդային բանակի գլխավոր շտաբում։

1947 թվականին ավարտել է Ի. Ստալինի անվան Զրահատանկային և մեքենայացված զորքերի Ռազմական ակադեմիան։ Ծառայել է Հյուսիս-Կովկասյան և Անդրկովկասյան զինվորական օկրուգներում, 1955 թվականին ավարտել է Ռազմա-դիվանագիտական ակադեմիան։ Ծառայել է ռազմական կցորդի օգնական Սիրիայում, Լիբանանում, ռազմական կցորդ՝ Լաոսում, Մարոկոյում, Սիրիայում։ 1977-1982 թվականներին եղել է Ռազմա-դիվանագիտական ակադեմիայի 2-րդ ֆակուլտետի պետ, 1982-1986 թվականներին՝ 35576 զորամասի ֆակուլտետի պետ։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմիր աստղի շքանշան
  • Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան
  • «ԽՍՀՄ ԶՈւ-ում Հայրենիքին ծառայության համար 3-րդ աստիճանի» շքանշան
  • «Մարտական վաստակի համար» մեդալ
  • «Արիության համար» մեդալ
  • «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրասնոյե Սելո քաղաքի (Լենինգրադի մարզ) Զրահատանկային փողոցում տեղադրված է Մնացականյանին նվիրված հուշատախտակ[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 651 CC-BY-SA-icon-80x15.png