Արանզամին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արանզամին
Այլ անվանումներԱրանզամի, Արանզամիլ, Արապլամին, Վարազաբույն, Վարազաբուն
Ազգային կազմհայեր

Արանզամին, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի Ասկերանի շրջանում` Ստեփանակերտից մոտ 25 կմ հյուսիս-արևելք։ 1890-ական թվականներին ուներ 931, 1907-ին` 1324, 1971-ին` 244 հայ բնակիչ, որոնց մի մասի նախնիները այստեղ են գաղթել Պարսկահայաստանի Ղարադաղի շրջանից 1928-1929 թվականներին։ Տարածված է թթենու մշակությունը։ 1880-1890-ական թվականներին ուներ տղաների միդասյան դպրոց(Սբ. Գրիգորյան)։ Ունի առողջարար օդ, խմելու սառը ջուր։ Ոմանք կարծում են, որ Արանզամինը հնում եղել է Վարազ-Տրդատ և Վարազ-Գրիգոր հայ իշխանների ամառանոցավայրը, որից էլ այն այն ժամանակ կոչվել է Վարազաբուն։ Գյուղում կա քարաշեն գեղեցիկ եկեղեցի Սբ. Աստվածածին անունով։ Այստեղ է ծնվել(1901) հետմահու Սովետական Միության հերոսի կոչում ստացած Երեմ Իվանի Դանիելյանցը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, Երևան, 1986 թ.