Գոգա Աղամիրով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գոգա Աղամիրով
Գոգա Աղամիրով.jpg
օգոստոսի 18, 1916(1916-08-18)[1] - ապրիլի 12, 1997(1997-04-12) (80 տարեկան)
ԾննդավայրԳրոզնի, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն[1]
Մահվան վայրՎորոնեժ, Ռուսաստան
ՔաղաքացիությունԽՍՀՄ
ԶորատեսակԽՍՀՄ հեռահար ավիացիա[1]
Կոչումգնդապետ[1]
Մարտեր/
պատերազմներ
Խորհրդա-գերմանական ռազմաճակատ[1]
ԿրթությունBalashov Higher Military Aviation School of Pilots? (1937) և Յու. Ա. Գագարինի անվան ռազմաօդային ակադեմիա (1957)[1]
Պարգևներ
Խորհրդային Միության հերոս,
, Լենինի շքանշան, Կարմիր դրոշի շքանշան, Կարմիր դրոշի շքանշան, Կարմիր դրոշի շքանշան, Ալեքսանդր Նևսկու շքանշան, «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան, «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան, Կարմիր Աստղի շքանշան, Կարմիր Աստղի շքանշան, Կարմիր Աստղի շքանշան, «Մարտական ծառայությունների» մեդալ, «Հայրենական պատերազմի պարտիզանի» 1-ին դասի մեդալ, «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ, «ԽՍՀՄ զինված ուժերի վետերան» մեդալ, Medal "For Impeccable Service", 1st class և Պարտիզանական աստղի շքանշան

Գոգա (Գեորգի) Գրիգորի Աղամիրով (օգոստոսի 18, 1916(1916-08-18)[1], Գրոզնի, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 12, 1997(1997-04-12), Վորոնեժ, Ռուսաստան), հայ օդաչու, գնդապետ, Խորհրդային Միության հերոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1916 թվականի օգոստոսի 18-ին, Գրոզնի քաղաքում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Ծառայել է հեռավոր գործողության ռմբակոծիչ ավիացիայում։ Կատարել է 234 մարտական թռիչք, զենք ու զինամթերք հասցրել պարտիզանական ջոկատներին։ Հատուկ առաջադրանքով 44 մարտական թռիչք է կատարել դեպի Հարավսլավիա։

Պարգևատրվել է 8 շքանշանով, ինչպես նաև մեդալներով։[1957 թվականին ավարտել է Մոնինոի ռազմաօդային ակադեմիայի (ներկայումս՝ Յուրի Գագարինի անվան ռազմաօդային ակադեմիա) բարձրագույն ակադեմիական դասընթացները։ 1940 թվականից եղել է ԽՄԿԿ անդամ։

Մահացել է 1997 թվականի ապրիլի 12-ին, Վորոնեժում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 242 CC BY-SA icon 80x15.png