Խաչատուր Մելիքյան
Jump to navigation
Jump to search
Անվան այլ կիրառումների համար տես՝ Մելիքյան (այլ կիրառումներ)
Խաչատուր Մելիքյան | |
---|---|
Ծնվել է | 1911 |
Ծննդավայր | Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունվարի 8, 1942 |
Մահվան վայր | Oboyan, Կուրսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն |
![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | զինծառայող |
Պարգևներ և մրցանակներ | Լենինի շքանշան և Խորհրդային Միության հերոս |
Մելիքյան Խաչատուր Բեգլարի 1911 թվական, գ․ Զագլիկ - 1942 թվական, Օբոյան, Սովետական Միության հերոս (հետմահու, 1942 թվականի նոյեմբերի 6-ին), ավագ լեյտենանտ։ ՍՄԿԿ անդամ 1940 թվականից։ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 1941 թվականի հունիսից, նախ որպես հրաձգային վաշտի, ապա գումարտակի հրամանատար։ 1942 թվականի հունվարին իր գումարտակով ազատագրել է Կուրսկի մարգի Վեսյոլի, Պերեսիպ, Օրլովկա, Զռրինսկիե Դվորի բնակավայրերը։ Հերոսի կոչմանը արժանացել է 1942 թվականի հունվարին Օբոյան քաղաքի ազատագրման մարտերում ցուցաբերած խիզախության համար։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի շքանշաններով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 388)։ ![]() |