Էդուարդ Այանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էդուարդ Այանյան
Ծնվել էմարտի 23, 1919(1919-03-23)
ԾննդավայրԳետաշէն, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն
Մահացել էփետրվարի 26, 1994(1994-02-26) (74 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԲաքվի պետական համալսարան
Գիտական աստիճանգիտությունների թեկնածու
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր դրոշի շքանշան Լենինի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Խորհրդային Միության հերոս Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան և ԽՍՀՄ «Արիության համար» մեդալ
Eduard Melikovich Ayanyan (senior lieutenant) Վիքիպահեստում

Էդուարդ Մելիքի Այանյան (մարտի 23, 1919(1919-03-23), Գետաշէն, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն - փետրվարի 26, 1994(1994-02-26), Մոսկվա, Ռուսաստան), Սովետական Միության հերոս (մայիսի 15, 1946), հրետանավոր։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու (1963)։ ՍՄԿԿ անդամ 1943 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է մարտի 25-ին, Գետաշեն գյուղում (այժմ՝ Ադրբեջանական ԽՍՀ Խանլարի շրջան)։ Ավարտել է Ս. Մ. Կիրովի անվան ադրբեջանական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը (1941Հայրենական մեծ պատերազմի ժամանակ մասնակցել է Վորոնեժի համար մղված մարտերին, Բելգորոդ-Կուրսկի ճակատամարտին, Դնեպրի գետանցմանը, Ռումինիայի և Հունգարիայի ազատագրմանը։ Հերոսի կոչումն ստացել է Բուդապեշտն ազատագրելու ժամանակ ցուցաբերած խիզախության համար։ 1965 թվականից եղել է ԽՍՀՄ ԳԱ մեխանիկայի պրոբլեմների ԳՀԻ-ի գիտնական-քարտուղար։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Կարմիր աստղի, Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png