Միհրան Շալջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Միհրան Միքայելի Շալջյան, (1925, ստանիցա Բեզիմյաննայա (ՌԽՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Դորյաչի Կլյուչի շրջանում), Խորհրդային Միության հերոս (1945), գվարդիայի սերժանտ։

1943 թվականին զորակոչվել է կարմիր բանակ, սովորել 95-րդ հրաձգային գնդի դպրոցում։ 1944 թվականի սեպտեմբերի 1-ին ուկրաինական ռազմաճակատի զորքերի կազմում մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին։ Հերոսի կոչման արժանացել է 1945 թվականի ապրիլին՝ Շպրեի գետանցման և Լուքենվալդ քաղաքի շրջանում մղված մարտերի ժամանակ ցուցաբերած խիզախության համար։ 1950 թվականին զորացրվել է և աշխատանքի անցել հայրենի շրջանում։