Թադևոս Եղիազարյան
Jump to navigation
Jump to search
Թադևոս Եղիազարյան | |
---|---|
մայիսի 1, 1905 - հոկտեմբերի 26, 1944 (39 տարեկան) | |
Ծննդավայր | Թուրքիա |
Մահվան վայր | Հունգարիա |
Գերեզման | Յաս-Նադկուն-Սոլնոկ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Զորատեսակ | հետևազոր |
Կոչում | փոխգնդապետ |
Մարտեր/ պատերազմներ | Խորհրդա-գերմանական ռազմաճակատ |
Կրթություն | Թբիլիսիի բարձրագույն հրետանային ռազմական ուսումնարան |
Պարգևներ |

Թադևոս Եղիազարյանի հուշատախտակը Երևանի Հին Երևանցու փողոցի 47-րդ շենքի պատին
Թադևոս Արշակի Եղիազարյան (մայիսի 1, 1905, Թուրքիա - հոկտեմբերի 26, 1944, Հունգարիա), Խորհրդային Միության հերոս (հետմահու, մարտի 24, 1945), փոխգնդապետ։ ԽՄԿԿ անդամ (1928)։
1924 թվականից ծառայել է 76-րդ հայկական հրաձգային դիվիզիայում։ Ավարտել է Անդրկովկասյան հետնակային դպրոցը (Թիֆլիս, 1931) և Մ․ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան (1943)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Եղիազարյանի հրամանատարությամբ գործող զորամասերը մասնակցել են Ուկրաինայի ազատագրմանը, Պերեկոպի մարտերին և հատկապես աչքի ընկել Հունգարիայում։ Եղիազարյանը զոհվել է Տիսսայի գետանցման ժամանակ։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր աստղի շքանշաններով։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 505)։ ![]() |
Կատեգորիաներ:
- Մայիսի 1 ծնունդներ
- 1905 ծնունդներ
- Հոկտեմբերի 26 մահեր
- 1944 մահեր
- Թուրքիայում ծնվածներ
- Հունգարիայում մահացածներ
- Խորհրդային Միության հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին
- Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած հայեր
- ԽՄԿԿ անդամներ