Հակոբ Մանուկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հակոբ Մանուկյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանուկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հակոբ Մանուկյան
օգոստոսի 16, 1916(1916-08-16) - դեկտեմբերի 15, 1981(1981-12-15) (65 տարեկան)
ԾննդավայրԱրմավիր, Կուբանի մարզ, Ռուսական կայսրություն[1]
Մահվան վայրԽարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԽարկովի քաղաքային երկրորդ գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Զորատեսակռազմա-օդային ուժեր
Կոչումմայոր[1]
Մարտեր/
պատերազմներ
Խասան լճի մարտեր[1] և Հայրենական մեծ պատերազմ[1]
ԿրթությունԿաչայի օդաչուների բարձրագույն ավիացիոն դպրոց
Պարգևներ

Հակոբ Բալաբեկի Մանուկյան (օգոստոսի 16, 1916(1916-08-16), Արմավիր, Կուբանի մարզ, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 15, 1981(1981-12-15), Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ խորհրդային զինվորական, ավիացիայի մայոր, Խորհրդային Միության հերոս (1946), ԽՄԿԿ անդամ (1943

Ավարտել է Սևաստոպոլի Մյասնիկյանի անվան օդաչուական դպրոցը (1937 թվականին)։ 1938 թվականին մասնակցել է Խասան լճի շրջանում ճապոնական ուժերի դեմ մղված մարտերին, 1941 թվականի վերջից (որպես էսկադրիլիայի հրամանատար)՝ մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Աչքի է ընկել Կովկասի պաշտպանության, Կուբանի, Ուկրաինայի, Ղրիմի, Բելառուսիայի ազատագրման, Բեռլինի գրավման համար մղված մարտերում։ Խորհրդային Միության հերոսի կոչմանն արժանացել է էսկադրիլիան (որի 5 անդամներ նույնպես արժանացել են այդ կոչմանը) հմտորեն ղեկավարելու և ցուցաբերած անձնական խիզախության համար։ Պատերազմից հետո ծառայել է ԳԳՀ-ի խորհրդային զորամասերում։ Զորացրվելուց (1949) հետո աշխատանքի է անցել Խարկովում, 1952 թվականից՝ Երևանում։

Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 3, «Հայրենական պատերազմի» I աստիճանի և այլն շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 254.
  2. «Մայր Հայաստան կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակոբ Մանուկյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 254