Վահիկ Լևոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վահիկ (Հայկ) Հմայակի Լևոնյան
1923-1945
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն գյուղ Գնիշիկ, ՀԽՍՀ
Մահվան վայրԲելառուս Սլուցկ, Բելառուս
ԳերեզմանՍլուցկ
ՔաղաքացիությունԽՍՀՄ
Զորատեսակհրետանի
Կոչումավագ սերժանտ
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական Մեծ պատերազմ
Կովկասի պաշտպանութուն (1942-1943)
Դոնի Ռոստովի ազատագրում
Ղրիմում (Արմյանսկ, Սիմֆերոպոլ, Բախչիսարայ) մղված մարտեր
Բելառուսիայի ազատագրում
Բեռլինի ճակատամարտ
ՊարգևներԼենինի շքանշան, Կարմիր Աստղի շքանշան, Խորհրդային Միության հերոս և Փառքի շքանշան

Վահիկ (Հայկ) Հմայակի Լևոնյան (1923, գյուղ Գնիշիկ՝ ՀՀ Վայոց ձորի մարզ- 1945, Սլուցկ), Խորհրդային Միության հերոս (հունիսի 27, 1945), ավագ սերժանտ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահիկ Հմայակի Լևոնյանը ծնվել է 1923 թ. Եղեգնաձորի Գնիշիկ գյուղում։ Սովորել է գյուղի 7-ամյա դպրոցում, ավարտել է Երևանի ակումբա-գրադարանային տեխնիկումը։ 1941-1942 թթ. աշխատել է շրջանային պիոներ տան վարիչ, Գնիշիկ գյուղի դպրոցում՝ ուսուցիչ։ 1942 թ. զորակոչվել է բանակ, ավարտել է հրետանային դպրոցը և մասնակցել մարտերին Հյուսիսային Կովկասի ռազմաճակատում, Մոզդոկի ուղղությունում։ Այնուհետև հրետանավոր Լևոնյանը մասնակցել է Դոնի Ռոստովի ազատագրմանը, Ազովի ծովի մոտ մղվող մարտերին, որտեղ Վ. Լևոնյանի հրանոթի անձնակազմը ոչնչացրել է երկու տանկ, մեկ զրահամեքենա, խորտակել մեկ նավ։ 1944 թ. ապրիլին 530-րդ հակատանկային հրետանային գնդում Լևոնյանի հրանոթի հաշվարկը մասնակցել է Պերեկոպի պարանոցի և Արմյանսկի, ապա Ղրիմի մի քանի քաղաքների ազատագրմանը, մարտերով անցնել Բելառուսիայով, Արևմտյան Պրուսիայով, Լեհաստանով։ Զոհվել է 1945 թ. հուլիսի 24-ին Բելառուսում: Թաղված է Սլուցկ քաղաքում[1]:

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերոսի կիսանդրին նրա անունը կրող դպրոցի բակում

Ծննդավայրում տեղադրված է Լևոնյանի կիսանդրին (քանդակագործ՝ Ադիբեկ Գրիգորյան)։ Նրա անունով անվանակոչված փողոցներ կան Սլուցկ և Եղեգնաձոր քաղաքներում: Վայոց ձորի մարզի Արփիի միջնակարգ դպրոցը կրում է Վահիկ Լևոնյանի անունը: Ամեն տարի կազմակերպվում է հերոսի անունը կրող վոլեյբոլի հուշամրցաշար, որին մասնակցում են տարբեր թիմեր Վայոց ձորի մարզից[2]։

Վահիկ Լևոնյանի կիսանդրի[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահիկ Լևոնյանի կիսանդրին ի սկզբանե տեղադրվել է նրա ծննդավայր Գնիշիկ գյուղում (1956 թ.): Կիսանդրին պատրաստվել է գրանիտից, պատվանդանը` բազալտից: Կիսանդրու հեղինակը ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ադիբեկ Գրիգորյանն է: Հուշարձանն ընդգրկված է Արփիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում (11.12/3)[3]:

1960 թվականին Գնիշիկ գյուղի բնակիչները հաստատվում են Արփի գյուղում` իրենց հետ տեղափոխելով նաև Վահիկ Լևոնյանի արձանը և տեղադրում դպրոցի անմիջական հարևանությամբ[4]:

Հերոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1945 թ. ապրիլի 30-ին Կումերսդորֆ գյուղի (Բեռլինից 40 կմ հարավ) շրջանում Վահիկ Լևոնյանի հրետանային հաշվարկը շրջապատման մեջ է ընկել։ Լևոնյանը կազմակերպել է շրջանաձև պաշտպանություն։ Ուղիղ նշանառության կրակով և անձնական զենքերով հրետանավորները դիմահար գնդակահարել են հակառակորդի հետևակին և տանկերին։ Նա իր հաշվարկով հետ է մղել 14 հակագրոհ, ոչնչացրել 2 տանկ, 2 զրահամեքենա, 80 զինվոր և 5 սպա։ Երբ փամփուշտները և զինամթերքը վերջացել են, հաշվարկով ձեռնամարտի է բռնվել, ճեղքել շրջապատումը և միացել իր զորամասին։ Վահիկ Լևոնյանն անձամբ ոչնչացրել է 4 և գերել 2 զինվոր։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կումերսդորֆ գյուղի մոտ մղված մարտերում ցուցաբերած արիության և հերոսության համար հրանոթի հրամանատար ավագ սերժանտ Վ. Հ. Լևոնյանին ԽՍՀՄ ԳԽՆ 1945 թ. հունիսի 27-ի հրամանագրով շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի և Փառքի 3-րդ աստիճանի, Կարմիր աստղի (Հր. 28-րդ Բանակ,  № 44, 2.12.44, № 929650) շքանշաններով, «Ոսկե աստղ» և «Արիության համար» մեդալներով:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ԼԵՎՈՆՅԱՆ ՎԱՀԻԿ ՀՄԱՅԱԿԻ»։ archive.is։ 2015-10-06։ Վերցված է 2018-12-13 
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  3. «DocumentView»։ www.arlis.am։ Վերցված է 2018-12-13 
  4. hushardzantest։ «ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՐՈՍ ՎԱՀԻԿ ԼԵՎՈՆՅԱՆԻ ԿԻՍԱՆԴՐԻՆ»։ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության (am-AM)։ Վերցված է 2018-12-13 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 592 CC-BY-SA-icon-80x15.png