Սովորել է Բաքվի ռազմական դպրոցում։ 1934 թվականից ծառայել է հայկական դիվիզիայում։ 1943 թվականի սեպտեմբերի 27-28-ին Ղազարյանի գումարտակը կատաղի մարտեր է մղել Դնեպրի գետանցման համար։ Դնեպրի աջ ափին հենակետ ստեղծելու, գումարտակի մարտական գործողությունները հմտորեն ղեկավարելու համար ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության հրամանագրով Ղազարյանին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 21)։