Գրիգոր Բաղյան
| Գրիգոր Բաղյան | |
|---|---|
| մարտի 31, 1912[1][2] - սեպտեմբերի 27, 1965[1][2] (53 տարեկան) | |
| Ծննդավայր | Կուշչի, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] |
| Մահվան վայր | Գրոդնո, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
| Գերեզման | Թոխմախի կենտրոնական գերեզմանատուն |
| Քաղաքացիություն | |
| Զորատեսակ | հետևազոր |
| Կոչում | գեներալ-մայոր[1][2] |
| Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ[1] |
| Կրթություն | Վիստրել (նոյեմբեր 1943)[1], Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա (1948)[1] և ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա (1955)[1] |
| Պարգևներ | |
Գրիգոր Կարապետի Բաղյան (մարտի 31, 1912[1][2], Կուշչի, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - սեպտեմբերի 27, 1965[1][2], Գրոդնո, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), ԽՍՀՄ հերոս (1945), գեներալ-մայոր (1963)[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհրդային բանակում ծառայությունն սկսել է 1941 թվականի սկզբից։ Մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին՝ Ուկրաինայի Զապորոժիեի շրջանի համար մղված մարտերին և Ստալինգրադի ճակատամարտին։ Գլխավորել է 30-րդ հրաձգային դիվիզիայի 71-րդ գնդի մարտական գործողությունները մի շարք քաղաքների ազատագրման, Դեսնայի գետանցման և Կարպատներում մղված մարտերում։ ԽՍՀՄ հերոսի կոչման արժանացել է Չեխոսլովակիայի Օլոմոուց քաղաքի ազատագրման ժամանակ ցուցաբերած խիզախության համար։ 1948 թվականին ավարտել է Մ. Ֆրունզեի անվան, իսկ 1955 թվականին Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիաները։ Ծառայությունը շարունակել է որպես գնդի հրամանատար, դիվիզիայի հրամանատար և ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ։ Պարգևատրվել է մի շարք շքանշաններով։
Մահացել է 1965 թվականին։ Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԽՍՀՄ հերոսի «Կարմիր աստղ»[4] (29.06.1945)
- Լենինի շքանշան[4] (29.06.1945)
- Կարմիր դրոշի երկու շքանշան (08.03.1945, 03.06.1945)
- Ալեքսանդր Նևսկու շքանշան (12.08.1944)
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան (10.01.1945)
- Կարմիր աստղի երկու շքանշան (05.02.1943, 30.12.1956)
- «Մարտական ծառայությունների համար» մեդալ (17.05.1951)
- «Ստալինգրադի պաշտպանության համար» մեդալ
- «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ (1945)
- «Պրահայի ազատագրման համար» մեդալ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 5 6 7 8 9 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 206.
- ↑ Армения-ОнЛайн — Багян Григорий Карапетович
- 1 2 «Мир наград — Багян Григорий Карапетович». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 23-ին.
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Բաղյան» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 256)։ |
- Մարտի 31 ծնունդներ
- 1912 ծնունդներ
- Սեպտեմբերի 27 մահեր
- 1965 մահեր
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Թոխմախի գերեզմանատանը թաղվածներ
- Խորհրդային Միության հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- «Մարտական ծառայությունների համար» մեդալով պարգևատրվածներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- ԽՍՀՄ ԶՈՒ հայ գեներալ-մայորներ
- ԽՍՀՄ հայազգի հերոսներ
- Ստալինգրադի ճակատամարտի հայ մասնակիցներ