Սերգեյ Բուռնազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սերգեյ Ավդեյի Բուռնազյան
Sergey-Burnazyan.jpg
1918, մայիսի 28 - 1943, ապրիլի 15
ԾննդավայրՆոր Նախիջևան
Մահվան վայրԲորիսոգլեբսկ, Վորոնեժի մարզ
ԳերեզմանBorisoglebsk
ՔաղաքացիությունԽՍՀՄ
Զորատեսակկործանիչ ավիացիա
Կոչումավագ լեյտենանտ
Պաշտոնէսկադրիլիայի հրամանատար
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ
ՊարգևներԿարմիր դրոշի շքանշան, Լենինի շքանշան, Խորհրդային Միության հերոս, Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան, Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան և Մեդալ «Ստալինգրադի պաշտպանության համար»

Սերգեյ Ավդեյի Բուռնազյան (1918, մայիսի 28, Նոր Նախիջևան (այժմ՝ Դոնի Ռոստով քաղաքի շրջագծում) - 1943, ապրիլի 15, Բորիսոգլեբսկ, Վորոնեժի մարզ), հայ օդաչու, Խորհրդային Միության հերոս (հետմահու, 02.08.1944), ավագ լեյտենանտ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1931 թվականից բնակվել է Երևանում։

Ավարտել է Խերսոնի ավիաուսումնարանը։ 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ծառայել է կործանիչ ավիացիայում (1942 թվականի հոկտեմբերից՝ էսկադրիլիայի հրամանատար)։

Մասնակցել է Բրյանսկի, Խարկովի շրջաններում մղված մարտերին, Ստալինգրադյան և Հարավային ռազմաճակատների գործողություններին։

Սերգեյ Բուռնազյանի հուշատախտակը Երևանի Կողբացու փողոցում

Կատարել է 244 մարտական թռիչք, ոչնչացրել թշնամու 24 ինքնաթիռ, որոնցից 10-ը միայն մեկ օրվա՝ 1942 թվականի սեպտեմբերի 8-ի ընթացքում։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Բուռնազյանի անունով են կոչվել Հայաստանի ավիամարզական ակումբը, Երևանի փողոցներից մեկը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ով ով է. Հայեր», կենսագրական հանրագիտարան, հատոր 1, Երևան, 2005։