Ասքանազ Կարապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ասքանազ Կարապետյան
դեկտեմբերի 20, 1899(1899-12-20) - նոյեմբերի 1, 1978(1978-11-01) (78 տարեկանում)
ԾննդավայրԵրևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունԽՍՀՄ
Զորատեսակհետևազոր
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ
Պարգևներ«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ, Կարմիր դրոշի շքանշան, Լենինի շքանշան, Կարմիր Աստղի շքանշան, Խորհրդային Միության հերոս, «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի 20 տարի» հոբելյանական մեդալ, II աստիճանի Սուվորովի շքանշան, Մեդալ «Ստալինգրադի պաշտպանության համար» և «ԽՍՀՄ զինված ուժերի վետերան» մեդալ

Ասքանազ Գևորգի Կարպետյան (1899, դեկտեմբերի 20, գյուղ Էվջիլար (Սուրմալուի գավառ) - 1978, նոյեմբերի 1, Երևան), գեներալ-մայոր (2.11.1944), Սովետական Միության հերոս (1.11.1943)։ ՍՄԿԿ անդամ 1920 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասքանազ Կարապետյանի հուշատախտակը Երևանում

1919 թվականից զորակոչվել է դաշնակցական բանակ, ծառայել Սարիղամիշում, որտեղ կապվել է բոլշևիկյան ընդհատակյա կազմակերպության հետ։ 1920 թվականին մասնակցել է Մայիսյան ապստամբությանը, որի պարտությունից հետո մեկնել է Ադրբեջան։

1920 թվականի նոյեմբերին 11-րդ կարմիր բանակի կազմում մասնակցել է Հայաստանում խորհրդային իշխանության հաստատմանը, իսկ 1921 թվականին քաղաքացիական կռիվներին։ 1923-1927 թվականներին սովորել է Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան ռազմահետևակային դպրոցում։

1937 թվականից եղել է գնդի հրամանատար։ 1940 թվականին մասնակցել է Արևմտյան Բելառուսի ազատագրմանը։ Կարապետյանի գունդը մարտնչել է Ստալինգրադյան ռազմաճակատում (1942- 1943 թվականներ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 306 CC-BY-SA-icon-80x15.png