Ռուբեն Հակոբյան (զինվորական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
1rightarrow blue.svgԱյս հոդվածը զինվորականի մասին է։ Այս անունը կրող այլ անձանց համար այցելեք Ռուբեն Հակոբյան։
Ռուբեն Հակոբյան
հուլիսի 20, 1912(1912-07-20) - մարտի 14, 1998(1998-03-14) (85 տարեկանում)
ԾննդավայրԱյգեհովիտ, Տավուշի մարզ, Հայաստան
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունԽՍՀՄ
Զորատեսակհետևազոր
Կոչումավագ լեյտենանտ
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ
ՊարգևներԿարմիր դրոշի շքանշան, Լենինի շքանշան, Կարմիր Աստղի շքանշան, Խորհրդային Միության հերոս, Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան և ԽՍՀՄ «Արիության համար» մեդալ

Ռուբեն Ղազարի Հակոբյան (հուլիսի 20, 1912(1912-07-20), Այգեհովիտ, Տավուշի մարզ, Հայաստան - մարտի 14, 1998(1998-03-14), Երևան, Հայաստան), Խորհրդային Միության հերոս (մայիսի 16, 1944), ավագ լեյտենանտ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Լենինգրադի ռազմաինժեներական դպրոցը, «Վիստրել» դասընթացները (1943 թվական), ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետը (1951 թվական)։ ԽՍՀՄ Հայրենական Մեծ Պատերազմի ժամանակ (1943 թվականից) մասնակցել է 4-րդ ուկրաինական ռազմաճակատի 2-րդ գվարդիական բանակի ռազմական գործողություններին։ Եղել է դասակի, վաշտի, գումարտակի հրամանատար։ Խորհրդային Միության հերոսի կոչման արժանացել է Ղրիմի համար մղված մարտերում (Արմյանսկ, Պերեկոպի պարանոց, Իշունյան բարձունքներ) ցուցաբերած խիզախության համար։ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր (1947-1952 թվականներ)։ Ղրիմի Արմյանսկ և Կրասնոպերեկոպսկ քաղաքների պատվավոր քաղաքացի։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png