Լևոն Դարբինյան
Լևոն Դարբինյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 29, 1905 |
Ծննդավայր | Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 28, 1943 (38 տարեկան) |
Մահվան վայր | Կորոստիշև, Ժիտոմիրի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
Գերեզման | Կորոստիշև |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Կրակոց |
Մասնագիտություն | սպա |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Լևոն Խնկանոսի Դարբինյան (մայիսի 29, 1905, գյուղ Ալաստան (այժմ՝ Վրացական ԽՍՀ Ախալքալաքի շրջանում) - դեկտեմբերի 28, 1943, Կորոստիշև (Ուկրաինա), հայ խորհրդային զինվորական, Խորհրդային Միության հերոս (ետմահու, հունվարի 10, 1944), գվարդիայի գնդապետ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1927 թվականին ավարտել է Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան հայկական միացյալ ռազմական դպրոցը, 1934 թ.-ին՝ «Վիստրել» դասընթացները (Մոսկվա)։
Սովորել է Մ․ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում։ «Հայրենական մեծ պատերազմի» սկզբին կռվել է Կենտրոնական, ապա՝ Հարավ-Արևմտյան ռազմաճակատներում։ Եղել է գնդի հրամանատար, դիվիզիայի հրամանատարի տեղակալ։ 1943 թվականին մասնակցել է Վորոնեժի և Առաջին ուկրաինական ռազմաճակատների ռազմական գործողություններին։
Աչքի է ընկել Խարկովի ազատագրման, Դնեպրի գետանցման, Կիևի, Ֆաստովի համար մղված մարտերում։ 1943 թվականի դեկտեմբերին Դարբինյանի ղեկավարած 69-րդ մեքենայացված բրիգադը[1] ճեղքեց թշնամու ամրությունները Կիևից արևմուտք և հնարավորություն ստեղծեց ազատագրելու Կորոստիշև քաղաքը։ Այդ գործողությունների ժամանակ Դարբինյանը ծանր վիրավորվեց և մահացավ։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հետմահու արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։
Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 2, Կարմիր աստղի, Հայրենական մեծ պատերազմի 1-ին աստիճանի շքանշաններով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Дарбинян Левон Хнканосович»։ www.warheroes.ru։ Վերցված է 2016-10-12
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Герои Советского Союза. Краткий биографический словарь. Том 1. М.: Воениз., 1987
- Золотые Звезды Полесья. 3-е изд., Киев, 1985
- Указ Президиума Верховного Совета СССР «О присвоении звания Героя Советского Союза генералам, офицерскому, сержантскому и рядовому составу Красной Армии» от 10 января 1944 года // Ведомости Верховного Совета Союза Советских Социалистических Республик : газета. — 1944. — 19 января (№ 3 (263)). — С. 1
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 312)։ ![]() |
- Մայիսի 29 ծնունդներ
- 1905 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Դեկտեմբերի 28 մահեր
- 1943 մահեր
- Ուկրաինայում մահացածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Խորհրդային Միության հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած հայեր
- Մարտում զոհվածներ