Jump to content

Գևորգ Հակոբյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գևորգ Հակոբյանց
ապրիլի 20, 1920(1920-04-20) - հուլիսի 30, 1976(1976-07-30)[1] (56 տարեկան)
ԾննդավայրՊյատիգորսկ, Ռուսական կայսրություն[2][1]
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Զորատեսակհետևազոր
Կոչումգնդապետ[2]
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ[2]
ԿրթությունԿրասնոդարի ռազմային ուսումնարան (1941)[2] և Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա (1948)[2]
Պարգևներ
Խորհրդային Միության հերոս[3]
Լենինի շքանշան[3] Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան և «Մարտական ծառայությունների» մեդալ

Գևորգ Թամրազի Հակոբյանց (ապրիլի 20, 1920(1920-04-20), Պյատիգորսկ, Ռուսական կայսրություն[2][1] - հուլիսի 30, 1976(1976-07-30)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային ռազմական գործիչ, Խորհրդային Միության հերոս (3. 6. 1944), գնդապետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգ Հակոբյանցը ծնվել է Պյատիգորսկում։ Ավարտել է Կրասնոդարի ռազմահետևակային ուսումնարանը (1941), Մ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան (1948)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների առաջին շրջանում Հակոբյանցի վաշտը (ապա՝ գումարտակը) Հարավային առաջնագծում մասնակցել է Տագանրոգ, Վորոշիլովգրադ և Դոնի Ռոստով քաղաքների պաշտպանական մարտերին, 1943-ի հունվարին՝ Արմավիր, Կրասնոդար, Կրիմսկայա և այլ քաղաքների ու բնակավայրերի ազատագրմանը։

Գևորգ Հակոբյանցի հուշատախտակը Երևանի Իսրայելյան փողոցում

Դնեպրի գետանցման և Խերսոնի ազատագրման ժամանակ ցուցաբերած խիզախության և բարդ իրադրության մեջ գումարտակը հմտորեն ղեկավարելու համար նրան շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում։ 1956-ից աշխատել է Հայկական գյուղատնտեսական և Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտներում։

Հակոբյանցի անունով Պյատիգորսկում և Երևանում կան փողոցներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Հակոբյանց» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 76
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։