Ռոմանովների տան երեքհարյուրամյակ
Ռոմանովների տան երեքհարյուրամյակ | |
---|---|
![]() | |
Ստեղծման թնական | 1913 |
Պատվիրատու | Նիկոլայ II |
Ներկա սեփականատեր | |
Սեփականատեր | Ալեքսանդրա Ֆեոդորովնա և Մոսկվայի Կրեմլ (թանգարան-արգելոց) |
Հավաքածու | Մոսկվայի Կրեմլ (թանգարան-արգելոց) |
Դիզայն և նյութեր | |
Նյութեր | ոսկի, արծաթ, ալմաստ, Լեռնային բյուրեղապակի, էմալ, փիրուզ, purpurin?, ջրաներկ և Փղոսկր |
Բարձրություն | 190 Միլիմետր |
Լայնություն | 78 Միլիմետր |
Ֆաբերժեի ձվեր |
«Ռոմանովների տան երեքհարյուրամյակ» (ռուս.՝ Трёхсотлетие дома Романовых), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի[1] ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար: Այն ստեղծվել է 1913 թվականին Նիկոլայ II կայսեր պատվերով: Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի[2] տոնին նվիրել է կնոջը՝ կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնային[3]: Այն ստեղծվել է ի նշանավորումն Ռոմանովների տան երեքհարյուրամյակի[4]:
Այսօր «Ռոմանովների տան երեքհարյուրամյակ» կայսերական ոսկերչական ձուն պահպանվում և ցուցադրվում է Կրեմլի զինապալատում[5] (Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն) և համարվում է այն բացառիկ ձվերից, որոնք երբեք չեն լքել Ռուսաստանի սահմանները:
Դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ռոմանովների տան երեքհարյուրամյակ» ոսկերչական ձուն պատված է սպիտակ էմալով[6]: Դրա վրա զարդարված են ոսկե երկգլխանի արծիվներ և կայսերական թագեր: Երգու գագաթներին մեծ ադամանդներ են զետեղված, որոնց տակ տեղադրված են երկու թվականներ՝ «1613» և «1913»[1]: Ձուն տեղադրված է արծաթյա ոսկեջուր եռակողմ երկգլխանի արծվի վրա, որը թևերը վեր է բարձրացրել: Արծիվն էլ իր հերթին տեղադրված է կլոր հիմքի վրա, որը ստեղծված է կայսերական վահանի տեսքով[3]: Բուն վահանը պատրաստված է փայտից՝ պատված կարմիր թավիշով: Զարդարված է նեֆրիտով, լեռնային բյուրեղապակիով և այլ թանկարժեք քարերով ու էմալով[2]:
Ոսկերչական ձվի վրա տեղադրված են Ռոմանովների տան 18 ներկայացուցիչների դիմանկարներ[7], որոնք նկարված են ջրաներկով փղոսկրի վրա և պատված են լեռնային բյուրեղապակե շերտերով[8]:
Մանրանկարներում պատկերված են.
Դիմանկարների մեջ չկա Իվան VI-ի պատկերը, քանի որ նա կարճ է թագավորել: Բոլոր դիմանկարներն արված են ջրաներկով՝ փղոսկր վրա: Մանրանկարիչը Վասիլի Զուևն է[10]: Նկարները շրջանակված են ադամանդներով:
Անակնկալ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ռոմանովների տան երեքհարյուրամյակ» կայսերական ոսկերչական ձվի անակնկալը ձվում տեղադրված պտտվող գլոբուսն է՝ պատրաստված արջնած պողպատից: Ի դեպ, գլոբուսի վրա երկու անգամ պատկերված է Հյուսիսային կիսագունդը[5]: Դրանց վրա պատկերված է 1613 և 1913 թվականների Ռուսաստանի սահմանները[11]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նիկոլայ II կայսրը ձուն կնոջը՝ Ալեքսանդրա Ֆեոդորովնային է նվիրել 1913 թվականի Զատկի տոնին: 1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ հեղափոխականները հափշտակեցին կայսերական ձվերի հավաքածուն և ուղարկեցին Կրեմլի զինապալատ[2]:
Ցայսօր այս ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է այս թանգարանում[6]:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Карл Фаберже|Пасхальные шедевры (4). Обсуждение на LiveInternet - Российский Сервис Онлайн-Дневников»։ www.liveinternet.ru։ Վերցված է 2019-02-21
- ↑ 2,0 2,1 2,2 «300-летие дома Романовых - яйцо Фаберже»։ eggs.zhukovich.ru։ Վերցված է 2019-02-21
- ↑ 3,0 3,1 «Mieks Fabergé Eggs»։ www.wintraecken.nl։ Վերցված է 2019-02-21
- ↑ «WebCite query result»։ www.webcitation.org։ Վերցված է 2019-02-21
- ↑ 5,0 5,1 «Пасхальное яйцо «Трехсотлетие Романовых»»։ www.kreml.ru (ru-RU)։ Վերցված է 2019-02-21
- ↑ 6,0 6,1 «Fabergé Research Site | Eggs - Fabergé Imperial Egg Chronology»։ Fabergé Research Site (en-US)։ Վերցված է 2019-02-21
- ↑ «Пасхальные яйца ФАБЕРЖЕ | Волшебная сила искусства»։ maxpark.com։ Վերցված է 2019-02-21
- ↑ «Яйцо Трехсотлетие Дома Романовых Фаберже 1913»։ faberge-eggs.info։ Վերցված է 2019-02-21
- ↑ Աղյուսակում Ռոմանովների ներկայացուցիչները ներկայացված են ըստ ժամանակագրական հաջորդականության
- ↑ «Matt & Andrej Koymasky - Fabergé Romanov Tercentenary Egg»։ andrejkoymasky.com։ Վերցված է 2019-02-21
- ↑ Венчания на царство и коронации в Московском Кремле. Ч. 2. XVIII–XIX века. Каталог выставки. – М., Музеи Московского Кремля, 2013. С. 358
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Faber, Toby. Fabergé's Eggs: The Extraordinary Story of the Masterpieces That Outlived an Empire. Random House (2008) 1-4000-6550-X
- Forbes, Christopher and Johann Georg Prinz von Hohenzollern. Fabergé: The Imperial Eggs. Prestel (1990). ASIN B000YA9GOM
- Lowes, Will. Fabergé Eggs: A Retrospective Encyclopedia. Scarecrow Press (2001) 0-8108-3946-6
- Snowman, A. Kenneth. Carl Fabergé: Goldsmith to the Imperial Court of Russia. Gramercy (1988) 0-517-40502-4
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Яйцо Трехсотлетие Дома Романовых Фаберже 1913
- 1913 Romanov Tercentenary Egg
- Яйцо пасхальное «300-летие Дома Романовых»
- Пасхальные яйца Фаберже, коллекция Московского Кремля
- «300-летие Дома Романовых». Пасхальное яйцо К. Фаберже
- A detailed article on the 'Romanov Tercentenary' Egg from wintraecken.nl
- ZOOM Faberge Imperial Eggs at the Alexander Palace Time Machine
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռոմանովների տան երեքհարյուրամյակ կատեգորիայում։ |