Կապույտ էմալե զոլերով ձու
Կապույտ էմալե զոլերով ձու | |
---|---|
![]() | |
Ներկա սեփականատեր | |
Սեփականատեր | Stavros Niarchos? |
Ֆաբերժեի ձվեր |
«Կապույտ էմալե զոլերով ձու» (ռուս.՝ Яйцо с полосками синей эмали), ոսկերչական զատկական ձու, որը պատրաստվել է Կարլ Ֆաբերժեի ընկերությունում 1885-ից 1891 թվականներն ընկած ժամանակահատվածում[1]: Պատվիրատուի և առաջին սեփականատիրոջ մասին պատմությունը ցայսօր լռում է:
Այսօր «Կապույտ էմալե զոլերով ձու» ոսկերչական ձուն գտնվում է Ստավրոս Նիակրոսի մասնավոր հավաքածուի կազմում (Փարիզ, Ֆրանսիա)[2]:
Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
«Կապույտ էմալե զոլերով ձու» ոսկերչական ձուն պատրաստված է կանաչ, կարմիր և դեղին ոսկուց[3]: Զարդարված է շափյուղաներով, ադամանդներով: Պատված է թափանցիկ կապույտ էմալով: Ձվի գագաթը պսակված է կայսերական թագով՝ զարդարված շափյուղաներով և ադամանդներով: Ձուն տեղադրված է ոսկյա կլոր հենարանին:
Անակնկալ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Կապույտ էմալե զոլերով ձու» ոսկերչական ձվի անակնկալը, շատ հնարավոր է, որ պատրաստված է եղել լուսնաքարից[3]: Այսօր այն կորսված է:
Ներկայումս ձվի համար պատրաստվել է նոր անակնկալ: Այն իրենից ներկայացնում է ագաթե նապաստակի մանրակերտ, որի աչքերը սուտակներից է պատրաստված:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զատկական ոսկերչական ձուն պատրաստվել է Սանկտ Պետերբուրգում՝ Կարլ Ֆաբերժեի ընկերությունում՝ 1885-ից 1891 թվականներն ընկած ժամանակահատվածում[4]: Առաջին գնորդի կամ պատվիրատուի մասին որևէ վկայություն չի պահպանվել:
1921 թվականին այն գնում է Ալեքսանդր Թիլանդրը Ֆինլանդիայից[1]: 1924 թվականին վերավաճառվել է պարոն Պեպպերին՝ Բուդապեշտից: 1953 թվականին ձուն գտնվել է Արմանդ Համմերի պատկերասրայում՝ Նյու Յորքում: 1962 թվականից պատկանում է հույն միլիարդատեր Ստավրոս Նիարկոսին[1]: Այսօր էլ «Կապույտ էմալե զոլերով ձու» ոսկերչական ձուն գտնվում է վերջինիս մասնավոր հավաքածուում:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 «Яйцо с полосками синей эмали - яйцо Фаберже»։ eggs.zhukovich.ru։ Վերցված է 2019-01-21
- ↑ «Matt & Andrej Koymasky - Fabergé Other Eggs 1»։ andrejkoymasky.com։ Վերցված է 2019-01-21
- ↑ 3,0 3,1 «Ребристое яйцо Фаберже 1885 - 1891»։ faberge-eggs.info։ Վերցված է 2019-01-21
- ↑ «Mieks Fabergé Eggs»։ www.wintraecken.nl։ Վերցված է 2019-01-21
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կապույտ էմալե զոլերով ձու կատեգորիայում։ |