Կելխի հավիկ
Կելխի հավիկ | |
---|---|
![]() | |
Ստեղծման թնական | 1898 |
Պատվիրատու | Ալեքսանդր Կելխ |
Ներկա սեփականատեր | |
Սեփականատեր | Ֆարուք I, Lansdell K. Christie?, Մալքոլմ Ֆորբս, Ֆորբս ընտանիք, Վիկտոր Վեկսելբերգ և Barbara Kelch-Bazanova? |
Հավաքածու | Սանկտ Պետերբուրգի Ֆաբերժեի թանգարան |
Դիզայն և նյութեր | |
Նյութեր | ոսկի |
Լայնություն | 8,4 սանտիմետր |
Ֆաբերժեի ձվեր |
«Կելխի հավիկ» (ռուս.՝ Курочка Кельха), ոսկերչական ձու, որը դարձավ Կելխի 7 զատկական ձվերից առաջինը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում ռուս արդյունաբերող Ալեքսանդր Կելխի համար: Այն ստեղծվել է 1898 թվականին: Ոսկերչական ձուն Ալեքսանդր Կելխը Զատկի տոնին նվիրել է կնոջը՝ Վարվառա Կելխին[1]:
Այսօր «Կելխի հավիկ» ոսկերչական ձուն պահպանվում և ցուցադրվում է Ֆաբերժեի թանգարանում (Նարիշկինների և Շուվալովների պալատ, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան) և պատկանում է Վիկտոր Վեկսելբերգի ֆոնդին[2]:
Դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Կելխի հավիկ» ոսկերչական ձուն առաջին կայսերական ձվի՝ «Հավիկի» դիզայնով է պատրաստված[3]: Ձուն պատված է թափանցիկ ելակային կարմիր էմալով: Ձվի մի գագաթին մեծ ադամանդ է տեղադրված, որի տակ նախկինում եղել է Նիկոլայ II կայսեր մանրանկարը: Ձվի փեղկերը բացվում են հատուկ սեղմակով, որն իրենից ներկայացնում է հարթ ադամանդ, որի տակ տեղադրված է ստեղծման տարեթիվը՝ «1898»[1]:
Պահպանվել է նաև ձվի զարդատուփը: Այն բացելիս, վերևի հատվածում երևում է Ֆաբերժեի ընկերության դրոշմակնիքը, երկգլխանի արծիվ և ռուսերենով գրություն՝ «К. Фаберже / Санкт-Петербург / Москва» («Կ. Ֆաբերժե / Սանկտ Պետերբուրգ / Մոսկվա»):
Անակնկալ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Կելխի հավիկ» ոսկերչական ձվի անակնկալը դրանում տեղադրված «դեղնուցն» է, որը պատված է փայլատ էմալով: Այն տեղադրված է սպիտակ էմալից պատրաստված փոսիկի մեջ: Դեղնուցի մեջ, զամշե աստառի վրա տեղադրված է ոսկե հավիկը՝ պատված նարնջագույն, դեղին, կարմիր և շագանակագույն երանգների թափանցիկ էմալով: Թևերի փետուրները մասամբ պատված են սպիտակ էմալով, իսկ աչքերը պատրաստված են ադամանդներից:
Հավիկն էլ իր հերթին է բացվում պոչին ամրացված ծղխնուց: Այստեղ թաքցրած է փոքրիկ մոլբերտ և նկարի շրջանակ: Մոլբերտի վերևը պսակված է ադամանդով: Շրջանակի մեջ՝ լեռնային բյուրեղապակուց պատրաստած ապակու տակ տեղադրված է արքայազն Ալեքսեյ Նիկոլաևիչի դիմանկարը[1] (դիմանկարը տեղադրվել է ավելի ուշ, քանի որ արքայազնը ծնվել է ձվի ստեղծումից վեց տարի անց): Ըստ էության, արքայազնի նկարի փոխարեն եղել է պատվիրատուի՝ Կելխի դիմանկարը:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Կելխի հավիկ» ոսկերչական ձուն պատրաստել է Ֆաբերժեի ընկերության ոսկերիչ Միխայիլ Պերխինը: Այս ձուն նման է առաջին կայսերական ձվին՝ «Հավիկին»:
Այս ոսկերչական ձուն 1920-ական թվականներին գնել է Լեոն Գրինբերգը՝ «A La Vieille Russie»-ի ներկայացուցիչը: Այն Փարիզում վաճառել է ոսկերիչ Մորգանը՝ հինգ այլ ձվերի հետ միասին[3]:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 «Фаберже. Сокровища Российской империи»։ Արխիվացված է օրիգինալից 2007-08-23-ին։ Վերցված է 2019-01-06
- ↑ [http://eggs.zhukovich.ru/faberzhe/faberzhe.shtml?egg=Kurochka-Kelkha «������� ������ - ���� �������»]։ eggs.zhukovich.ru։ Վերցված է 2019-01-06
- ↑ 3,0 3,1 Яйца Фаберже. Часть 6. Семь яиц Кельха