Դափնի (Ֆաբերժեի ձու)
| Դափնի | |
|---|---|
| Ստեղծման թնական | 1911 |
| Պատվիրատու | Նիկոլայ II |
| Ներկա սեփականատեր | |
| Սեփականատեր | Մարիա Ֆյոդորովնա, Մալքոլմ Ֆորբս, Ֆորբս ընտանիք, Վիկտոր Վեկսելբերգ և Maurice-Yves Sandoz? |
| Հավաքածու | Սանկտ Պետերբուրգի Ֆաբերժեի թանգարան |
| Դիզայն և նյութեր | |
| Նյութեր | Նեֆրիտ (միներալ), ոսկի, արծնապակի, ալմաստ, սուտակ, ամեթիստ, citrine?, մարգարիտ և Օնիքս (միներալ) |
| Բարձրություն | 27,3 սանտիմետր |
| Ֆաբերժեի ձվեր | |
«Դափնի» (ռուս.՝ Лавровое дерево), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1911 թվականին[1] Նիկոլայ II կայսեր պատվերով[2]։ Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի տոնին նվիրել է մորը՝ այրիացած կայսրուհի Մարիա Ֆեոդորովնային[3]։ Ձուն հայտնի է նաև «Նարնջի ծառ» անունով[4]։
Այսօր «Դափնի» ոսկերչական կայսերական ձուն այսօր պահպանվում և ցուցադրվում է Ֆաբերժեի թանգարանում[5] (Նարիշկինների և Շուվալովների պալատ, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան) և պատկանում է Վիկտոր Վեկսելբերգի ֆոնդին[3]։
Դիզայն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Դափնի» կայսերական ոսկերչական ձուն պատրաստված է ոսկուց, պատված է կանաչաճերմակ էմալով։ Զարդարված է նեֆրիտով, ադամանդով, սուտակով, մեղեսիկով, մարգարիտով և սպիտակ օնիքսով[2]։ Ոսկերչական ձուն իրենից ներկայացնում է նեֆրիտե ծառ՝ խճճված ճյուղերով, որոնք զարդարված է թանկագին քարերով, իսկ դրանք արված են, որ ստեղծվի պտուղների տպավորություն[6]։
Անակնկալ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Դափնի» ոսկերչական կայսերական ձվի անակնկալը մեխանիկական երգեցիկ թռչունն[4] է, որը կարողանում է շարժել գլուխը, բացել կտուցը, երգել և թափահարել թևերը։ Շարժումները ապահովում է հատուկ լարովի մեխանիզմը, որը տեղադրված է ծառի սաղարթի մեջ։ Ծառի գագաթին տեղադրված ցանցկեն կափարիչից տակից է հայտնվում թռչնակը, երբ ճյուղերի արանքում թաքցրած հատուկ լծակն են սեղմում[6]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոլայ II կայսրը «Դափնի» կայսերական ոսկերչական ձուն նվիրել է մորը՝ Մարիա Ֆեոդորովնային՝ 1911 թվականին՝ Զատկի տոնին[5]։
1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ հեղափոխականները հափշտակեցին կայսերական ձվերի հավաքածուն և ուղարկեցին Կրեմլի զինապալատ[7]։
1927 թվականին ձուն վաճառում են Էմանուել Սնոումանին՝ Լոնդոնից։ 1965 թվականին ձուն փոխելով մի շարք սեփականատերեր, հայտնվում է Ֆորբսի մոտ[7]։
2004 թվականին Նյու Յորքի Սոթբիս աճուրդի տանը ձուն գնում է ռուս միլիարդատեր Վիկտոր Վեկսելբերգը և վերադարձնում հայրենիք։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Пасхальные яйца ФАБЕРЖЕ | Волшебная сила искусства». maxpark.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
- 1 2 «Mieks Fabergé Eggs». www.wintraecken.nl. Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
- 1 2 «Matt & Andrej Koymasky - Fabergé Orange Tree Egg». andrejkoymasky.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
- 1 2 «Лавровое дерево - яйцо Фаберже». eggs.zhukovich.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
- 1 2 «Ձուն թանգարանի պաշտոնական կայքում». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 27-ին.
- 1 2 «Яйцо Апельсиновое дерево Фаберже 1911». faberge-eggs.info. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
- 1 2 «Fabergé Research Site | Eggs - Fabergé Imperial Egg Chronology». Fabergé Research Site (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- На сайте музея Արխիվացված 2017-04-04 Wayback Machine