Քրիստոսի հարություն (Ֆաբերժեի ձու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քրիստոսի հարություն
Voskreshenie Faberge (cropped).jpg
Ստեղծման թնական1894
ՊատվիրատուԱլեքսանդր III
Ներկա սեփականատեր
ՍեփականատերՄարիա Ֆյոդորովնա, Alfred Suenson-Taylor, 1st Baron Grantchester?, Մալքոլմ Ֆորբս, Ֆորբս ընտանիք և Վիկտոր Վեկսելբերգ
ՀավաքածուՍանկտ Պետերբուրգի Ֆաբերժեի թանգարան
Դիզայն և նյութեր
Նյութերոսկի, Լեռնային բյուրեղապակի, ալմաստ, մարգարիտ և էմալ
Բարձրություն98 Միլիմետր
Ֆաբերժեի ձվեր

«Քրիստոսի հարություն» (ռուս.՝ Воскресение Христово), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար: Այն ստեղծվել է 1894[1] թվականին Ալեքսանդր III կայսեր պատվերով՝ կնոջ՝ կայսրուհի Մարիա Ֆեոդորովնայի համար։

Այսօր ոսկերչական ձուն պահպանվում և ցուցադրվում է Ֆաբերժեի թանգարանում (Նարիշկինների և Շուվալովների պալատ, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան):

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձուն պատրաստված է լեռնային բյուրեղապակուց, որն ուղղահայաց եզրազարդված է ադամանդակուռ եզրազարդով: Ներսում տեղադրված է արձանախումբ: Կենտրոնում Հիսուս Քրիստոսն է, որի երկու կողմերում ծնկաչոք հրեշտակներ են՝ գերեզմանի մոտ: Արձանները պատրաստված են ադամանդներից և էմալից: Տակդիրն իրենից ներկայացնում է քառամաս դրվագազարդ ոտք, որի յուրաքանչյուր հատվածում մեկ մարգարիտ կա և ևս մեկը՝ ձվի տակ: Ոսկերչական ձվի վրա դրված է Ֆաբերժեի ֆիրմայի գլխավոր ոսկերիչ Միխայիլ Եվլամպիևիչի դրոշմը, ինչպես նաև ոսկու հարգը՝ 14 կարատ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոսկերչական ձվին նման բնութագրող նկարագիր եղել է Մարիա Ֆեոդորովնայի թանկարժեք իրերի ցուցակում, որը կազմել է Անիչկովների պալատի կառավարիչ գեներալ-մայոր Երեխովիչը: Ձվին բնութագրող փաստաթուղթ է նաև 1922 թվականին կազմած նկարագիրը, որը կազմվել է կայսերական ինչքի բռնազավթման ժամանակ, երբ ողջ թանկարժեք իրերը տեղափոխվեց Կրեմլի զինապալատ: Արդյունքում ձուն վաճառվել է ոմն «պարոն Դերեկին»: 1934 թվականին Լոնդոնի «Christie’s» աճուրդի տանը «Քրիստոսի հարություն» ձուն հանվել է վաճառքի: Ոսկերչական ձվի կարգավիճակը ցայսօր էլ մնում է անհայտ, քանի որ չունի որևէ գույքահամար և չի նշվում կայսերական ֆոնդի ֆինանսական ոչ մի փաստաթղթում: Սակայն մասնագետները համարում են, որ ձուն դասվում է «կայսերականների» շարքին:

Անակնկալ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Քրիստոսի հարություն» ոսկերչական ձուն չունի անակնկալ: Մի շարք հետազոտողներ և արվեստաբաններ հանգել են այն եզրակացության, որ, հնարավոր է` ձուն հենց ինքը «Վերածնունդ» ոսկերչական ձվի անակնկալն է: Այն չափերով լրիվ համապատասխանում է, նման է նաև ոճով ու դիզայնով: «Վերածնունդ» ձվի նկարագրում խոսվում է մարգարտի մասին, ինչը բուն ձվի վրա չի օգտագործվել, իսկ «Քրիստոսի հարություն» ոսկերչական ձվում օգտագործվել է:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]