Վարդի կոկոնով ձու (Ֆաբերժեի ձու)
Վարդի կոկոնով ձու | |
---|---|
![]() | |
Ստեղծման թնական | 1895 |
Պատվիրատու | Նիկոլայ II |
Ներկա սեփականատեր | |
Սեփականատեր | Ալեքսանդրա Ֆեոդորովնա, Մալքոլմ Ֆորբս, Ֆորբս ընտանիք, Վիկտոր Վեկսելբերգ և Harry Clifton? |
Հավաքածու | Սանկտ Պետերբուրգի Ֆաբերժեի թանգարան |
Դիզայն և նյութեր | |
Նյութեր | ոսկի, էմալ և ալմաստ |
Ֆաբերժեի ձվեր |
«Վարդի կոկոնով ձու» (ռուս.՝ Яйцо с бутоном розы), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1895 թվականին[1] Նիկոլայ II կայսեր պատվերով՝ կնոջ՝ կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնայի համար[1]։
Այս ձուն դարձավ առաջինը, որը Նիկոլայը նվիրեց Ալեքսանդրային[2]։
Այսօր «Վարդի կոկոնով ձու» կայսերական ոսկերչական ձուն պահպանվում և ցուցադրվում է Ֆաբերժեի թանգարանում (Նարիշկինների և Շուվալովների պալատ, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան)։
Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
«Վարդի կոկոնով ձուն» պատրաստված է նեոդասական ոճով՝ ի հակակշիռ 19-րդ դարի վերջին տարածված մոդեռն ոճի[1]։ Ձուն բացվում է ինչպես կոնֆետատուփը, որի ներսում պահված է վարդի կոկոն՝ պատված դեղին գույնի էմալով։
Անակնկալ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Վարդի կոկոնով ձու» կայսերական ոսկերչական ձվի անակնկալը դեղին վարդի կոկոնն է[3]։ Կոկոնի թերթիկները նույնպես բացվում են, որի մեջ թաքցված են ադամանդակուռ և սուտակակուռ ոսկե թագը և կաբոշոնային աստղակերպ սուտակե կախազարդը։ Վերջին երկու անակնկալները կորսված են[4]։ Թագը խորհրդանշում էր Ալեքսանդրա Ֆեոդորովնայի նոր տիտղոսը՝ Ռուսական կայսրության կայսրուհի[5]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեքսանդր III կայսեր մահից հետո նրա որդին՝ Նիկոլայ II-ն ամուսնանում է Ալիսա Վիկտորիա Ելենա Բեատրիսի՝ Հեսսեն-Դարմշտադտի արքայադստեր հետ, որն ընդունում է Ալեքսանդրա Ֆեոդորովնա անունն ու դառնում կայսրուհի[5]։ Նրա հարազատ քաղաքը՝ Դարմշտադտը հռչակված էր իր վարդաստաններով, դրա համար էլ կայսրուհին կարոտով էր լցվել դեպի վարդերը[1]։ Դեղին վարդերը կայսրուհու հայրենիքում՝ Գերմանիայում բավականին թանկարժեք էին[6]։ Ֆաբերժեին Նիկոլայ կայսրը ձվի համար վճարում է 3 250 ռուբլի[1]։
Սեփականատերեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ձուն պահպանվել է թագավորական հավաքածուում ընդհուպ մինչև 1917 թվականի Ռուսական հեղափոխությունը։ Նույն թվականին Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը այն բռնագրավում է, իսկ ավելի ուշ՝ 1927 թվականին վաճառում Էմանուել Սնոումանին, որը ներկայացնում էր «Wartski» ոսկերչական տունը[4]։
1930-ական թվականներին ձվի սեփականատերը Չարլզ Պարսոնսն էր, որից հետո մի քանի տասնամյակ ձվի մասին ոչ մի տեղեկություն չի շրջանառվում[7]։ 1985 թվականին Մալկոլմ Ֆորբսը Լոնդոնում ձեռք է բերում ձուն «Fine Art Society»-ից։ 2004 թվականին «Վարդի կոկոնով ձուն» վաճառքի է հանվում, որը գնում է Վիկտոր Վեկսելբերգը։ Վերջինս ինը կայսերական ձու է գնել՝ մոտավորապես 100 միլիոն դոլարի արժողությամբ[8]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «The Rosebud Egg, Chapter 4»։ Faberge: Treasures of Imperial Russia։ The Link of Times Foundation։ 2005։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-28-ին։ Վերցված է 2007-12-05
- ↑ «Fabergé Research Site | Eggs - Fabergé Imperial Egg Chronology»։ Fabergé Research Site (en-US)։ Վերցված է 2019-01-14
- ↑ [http://eggs.zhukovich.ru/faberzhe/faberzhe.shtml?egg=Kurochka «������� - ���� �������»]։ eggs.zhukovich.ru։ Վերցված է 2019-01-14
- ↑ 4,0 4,1 Wintraecken Annemiek (2007-09-12)։ «1895 Rosebud Egg»։ Mieks Fabergé Eggs։ Արխիվացված է օրիգինալից 2007-10-26-ին։ Վերցված է 2007-12-05
- ↑ 5,0 5,1 «The Bay Tree Egg, Chapter 9»։ Faberge: Treasures of Imperial Russia։ The Link of Times Foundation։ 2005։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-28-ին։ Վերցված է 2007-12-05
- ↑ Henry Curtis, Beauties of the Rose (1850—1853)
- ↑ «Пасхальное яйцо «Бутон розы»» (ռուսերեն)։ Культурно-исторический фонд "Связь времён"։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-05-ին։ Վերցված է 2011-04-13
- ↑ Economides Michael (2006-03-23)։ «Energy Security from Russia»։ Energy Tribune։ Արխիվացված է օրիգինալից 2007-12-09-ին։ Վերցված է 2007-12-05
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Վարդի կոկոնով ձուն» թանգարանի կայքում Archived 2017-04-04 at the Wayback Machine.