Ամպիր (Ֆաբերժեի ձու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամպիր
Ստեղծման թնական1902
ՊատվիրատուՆիկոլայ II
Ներկա սեփականատեր
ՍեփականատերՄարիա Ֆյոդորովնա և մասնավոր հավաքածու
Հավաքածուանհայտ
Դիզայն և նյութեր
Նյութերոսկի, պողպատ, արծաթ, արծնապակի, Նեֆրիտ (միներալ), մարգարիտ և ալմաստ
Բարձրություն215 միլիմետր
Ֆաբերժեի ձվեր

«Ամպիր» կամ «Նեֆրիտե» (ռուս.՝ Ампир, ռուս.՝ Нефритовое), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1902 թվականին Նիկոլայ II կայսեր պատվերով։ Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի տոնին նվիրել է մորը՝ այրիացած կայսրուհի Մարիա Ֆեոդորովնային[1]։

Մինչև 2015 թվականը ձուն համարվում էր կորսված, սակայն այն գտնվել է և այսօր գտնվում է Նյու Յորքում՝ մասնավոր հավաքածուում (Նյու Յորք, Նյու Յորք նահանգ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 2000-ականները ձվի մասին տեղեկությունները հույժ սակավ էին և հենվում էին միայն ենթադրությունների վրա։ Փաստացի հայտնի էր միայն ստեղծման տարեթիվը, առաջին սեփականատերը և ապրանքի հաշիվը։ Որոշ աղբյուրներ հայտնում էին, որ 1935 թվականին Լոնդոն է տեղափոխվել Ֆաբերժեի որոշ աշխատանքներ, այդ թվում և «Ալեքսանդր III կայսեր մանրանկարը նեֆրիտե շրջանակով։ Վարպետ՝ Զենգրաֆ»[2]։ Երկար ժամանակ հենց այս անակնկալը սխալմամբ վերագրում էին «Ամպիր» (Նեֆրիտե) ոսկերչական ձվին։ Այդ ենթադրությունը գալիս էր 1922 թվականի Կրեմլի զինապալատում գրված փաստաթղթից, որտեղ նկարագրվում է՝ «Ձուն նեֆրիտից է, ոսկե տակդիրի վրա։ Կա նաև Ալեքսանդր III կայսեր դիմանկարը մեդալիոնի վրա»[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկար տարիներ հետազոտողներին չէր հաջողվում որևէ փաստ գտնել «Ամպիր» ոսկերչական ձվի մասին։ 2015 թվականին հայտնաբերվեց բացառիկ աղբյուր՝ «Այրի կայսրուհի Մարիա Ֆեոդորովնայի սեփական իրերի ցուցակը, որոնք պահվել են Գատչինյան պալատում»։ Այդ փաստաթղթում նկարագրված է 150 զանազան առարկա։ «Ամպիր» ոսկերչական ձվի մասին գրված է հետևյալը. «Ձուն երկու նեֆրիտե սյուների վրա է տեղադրված՝ ոսկե շրջանակով։ Ձվի մեջ են պահվում Օլգա Ալեքսանդրովնայի և Ալեքսանդր Օլդենբուրգցու դիմանկարները»։ Այս փաստը հիմնավորվում է նրանով, որ 1901 թվականին կայացել է կայսրուհու դստեր՝ Օլգա Ալեքսանդրովնայի և Ալեքսանդր Օլդենբուրգցու հարսանիքը։

Նիկոլայ II կայսրը ձուն մորը՝ Մարիա Ֆեոդորովնային 1902 թվականի Զատկի տոնին է նվիրել։ 1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ հեղափոխականները հափշտակեցին կայսերական ձվերի հավաքածուն և ուղարկեցին Կրեմլի զինապալատ։ Այդ ժամանակից մինչև 2015 թվականը ձուն համարվում էր կորսված։ Այսօր այն գտնվում է Նյու Յորքում՝ մասնավոր հավաքածուում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Коллекция яиц Фаберже — Нефритовое
  2. Карл Фаберже. Пасхальные шедевры
  3. Тутова Т.А. Судьба Дворцовых ценностей Российского Императорского дома. Журналы работы Комиссии 1922 года в Московском Кремле. В 2-х частях. Часть 2. — Москва, 2015. — С. 7.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]