Ալեքսանդր III-ի հիշատակին
Ալեքսանդր III-ի հիշատակին | |
---|---|
![]() | |
Ստեղծման թնական | 1909 |
Պատվիրատու | Նիկոլայ II |
Ներկա սեփականատեր | |
Սեփականատեր | Մարիա Ֆյոդորովնա |
Դիզայն և նյութեր | |
Նյութեր | պլատին, ոսկի, արծնապակի, ալմաստ և Լաջվարդ |
Բարձրություն | 95 միլիմետր |
Ֆաբերժեի ձվեր |
«Ալեքսանդր III-ի հիշատակին» (ռուս.՝ Памятное Александра III), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1909 թվականին Նիկոլայ II կայսեր պատվերով։ Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի տոնին նվիրել է մորը՝ այրիացած կայսրուհի Մարիա Ֆեոդորովնային[1]։
Այս պահին «Ալեքսանդր III-ի հիշատակին» ոսկերչական ձուն կորսված է, իսկ տեղակայման վայրը՝ անհայտ[2]։
Դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ալեքսանդր III-ի հիշատակին» ոսկերչական ձուն ամբողջությամբ պատրաստված է պլատինից։ Պատված է սպիտակ փայլատ էմալով և ոսկե ժապավեններով։ Ձվի զարդարանքի համար օգտագործվել են ադամանդներ։ Որպես զարդանախշ կիրառվել են ծաղիկներ, կողովներ, ժապավեններ։ Ձվի գագաթներին մեծ ադամանդներ են, որոնց տակ տեղադրված է ստեղծման տարեթիվը՝ «1909» և կայսրուհու միացագիրը։ Ձվի ներսում տեղադրված է Ալեքսանդր III կայսեր ոսկե կիսանդրին՝ զարդարված լազուրիտով[3][4]։
Անակնկալ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ալեքսանդր III-ի հիշատակին» կայսերական ոսկերչական ձվի անակնկալը Ալեքսանդր III կայսեր ոսկեձույլ կիսանդրին է՝ զարդարված լազուրիտով և ադամանդներով։ Այսօր ո՛չ ձվի, ո՛չ անակնկալի գտնվելու վերաբերյալ տեղեկություններ չկան[2][3][5]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ալեքսանդր III-ի հիշատակին» ոսկերչական ձուն Նիկոլայ II կայսրը ձուն մորը՝ Մարիա Ֆեոդորովնային է նվիրել 1909 թվականի Զատկի տոնին։ 1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ հեղափոխականները հափշտակեցին կայսերական ձվերի հավաքածուն և ուղարկեցին Կրեմլի զինապալատ։ Այդ պահից հետ ձվի մասին ոչ մի տեղեկություն չկա[2][3][5]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ««Ալեքսանդր III-ի հիշատակին» ոսկերչական ձուն»
- ↑ 2,0 2,1 2,2 «Коллекция яиц Фаберже: «Памятное Александра III», 1909»։ Коллекция яиц Фаберже։ equal.lv։ Վերցված է 2014-05-16
- ↑ 3,0 3,1 3,2 «Mieks: Alexander III Commemorative Egg, 1909»։ Mieks Faberge Eggs (անգլերեն)։ mieks.com։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-24-ին։ Վերցված է 2014-05-16
- ↑ «Яйца Фаберже: «Памятное Александра III», 1909»։ Яйца Фаберже։ faberge-eggs.info։ Վերցված է 2014-05-16
- ↑ 5,0 5,1 «Яйца Фаберже: «Памятное Александра III», 1909»։ Яйца Фаберже։ faberge-eggs.info։ Վերցված է 2014-05-16
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կայսերական ձվերի մասին Ֆորբսի անդրադարձը
- Տեղեկություններ «Ալեքսանդր III-ի հիշատակին» ոսկերչական ձվի մասին
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ալեքսանդր III-ի հիշատակին կատեգորիայում։ |