Հավալուսն (Ֆաբերժեի ձու)
Հավալուսն | |
---|---|
![]() | |
Ստեղծման թնական | 1898 |
Պատվիրատու | Նիկոլայ II |
Ներկա սեփականատեր | |
Սեփականատեր | Մարիա Ֆյոդորովնա, Վիրջինիայի կերպարվեստի թանգարան և Լիլիան Թոմաս Պրաթ |
Հավաքածու | Վիրջինիայի կերպարվեստի թանգարան |
Դիզայն և նյութեր | |
Նյութեր | ալմաստ, արծնապակի և ոսկի |
Բարձրություն | 10,2 սանտիմետր |
Ֆաբերժեի ձվեր |
«Հավալուսն» (ռուս.՝ Пеликан), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը[1]՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1898 թվականին Նիկոլայ II կայսեր պատվերով[2]։ Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի տոնին նվիրել է մորը՝ այրիացած կայսրուհի Մարիա Ֆեոդորովնային[3]։
Այսօր ոսկերչական ձուն պահպանվում և ցուցադրվում է Վիրջինիայի կերպարվեստի թանգարանում[4] (Ռիչմոնդ, Վիրջինիա, ԱՄՆ)։
Դիզայն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Հավալուսն» ոսկերչական ձուն պատրաստվել է Կարլ Ֆաբերժեի ընկերության ոսկերիչ Միխայիլ Պերխինի և մանրանկարիչ Յոհաննես Զենգրաֆի կողմից[5]։ Այն պատրաստվել է կարմիր ոսկուց, ադամանդներից, մարգարիտներից, մոխրագույն, վարդագույն, օպալե կապույտ էմալից և փղոսկրից։ Տակդիրը պատրաստված է բազմագույն ոսկուց[2]։
«Հավալուսնը» այն քիչ ձվերից է, որոնք չունեն էմալապատ մակերես։ Ձուն պատված է դրվագազարդված կարմիր ոսկով՝ ամպիր ոճով, իսկ գագաթը պսակված է փայլատ մոխրագույն, կապույտ և վարդագույն էմալե հավալուսնով։ Վերջինիս թևերը դրվագազարդ ադամադներով է։ Թռչունը կերակրում է իր ձագերին, որոնք գտնվում են ոսկե բնի մեջ, ինչը խորհրդանշում է մայրական խնամքն ու սերը։ Ձվի մակերեսին փորագրված են դասական մոտիվներ, ինչպես նաև հիշարժան տարեթվեր՝ 1797 թվականից 1897[6]:
Ձուն տեղադրված է ոսկուց պատրաստած կլոր տակդիրի վրա, որը բաղկացած է երկու օղակից։ Այն զարդարված է զարդաքանդակներով, ունի չորս ոտք, որոնք վերևի մասում պսակված են կայսերական թագով և արծվի գլուխներով, որոնք հենվում են գազանի թաթերի վրա։ Ինչպես նաև ձուն ունի թավշյա ծածկաշապիկ, ինչը կայսերական բոլոր ձվերի մեջ առաջին անգամ է հանդիպում[6]։
Անակնկալ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Հավալուսն» ոսկերչական ձուն նվիրված է ռուս կայսրուհիների պատրոնաժի (կազմակերպված տնային բժշկական օգնություն հիվանդներին և մանկահաս երեխաներին) հարյուրամյակին (1797-1897 թվականներ)։ Հիմնարկությունները, որոնք հիմնադրվել էին հիմնականում արքունի աղջիկների կրթության համար, պատկերված են ութ ձվաձև տախտակադրվագների վրա, որոնք ունեն մարգարտե շրջանակներ[5]։ Դրանք կարելի է տեսնել, երբ ձուն բացվում է և բաժանվում ութմասանի շիրմայի։ Մանրանկարների հեղինակը Յոհաննես Զենգրաֆն է, որը դրանք պատրաստել է փղոսկրից։ Հակառակ կողմում պատկերված են հիմնարկությունների անվանումները։ «Իներորդ» տախտակադրվագը բացառապես որպես տակդիր է ծառայում՝ բացված ձվի համար։
Տախտակադրվագներին պատկերված են[3].
- Քսենյան ինստիտուտ (1894)
- Նիկոլաևյան որբանոց (1837)
- Հայրենասիրական ինստիտուտ (1827)
- Սմոլնի ինստիտուտ (1764)
- Եկատերինյան ինստիտուտ (1798)
- Ազնիվ կույսերի Պավլովյան ինստիտուտ (1798)
- Ցեսարևից Նիկոլայ Ալեքսանդրովիչի անվան որբանոց (1837)
- Ելիզավետյան ինստիտուտ (1808)
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոլայ II կայսրը ձուն մորը՝ այրիացած կայսրուհի Մարիա Ֆեոդորովնային է նվիրել 1898 թվականի Զատկի տոնին[2]։ 1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ հեղափոխականները հափշտակեցին կայսերական ձվերի հավաքածուն և ուղարկեցին Կրեմլի զինապալատ։
1930 թվականին «Հավալուսն» կայսերական ձուն վաճառվում է Արմանդ Համմերին և տեղափոխվում Նյու Յորք[3]։ 1936 թվականին ձուն գնում է Լիլիան Թոմաս Պրատը՝ General Motors ընկերության տնօրենի կինը[5]։ Նրա մահվանից հետո, 1947 թվականին, ըստ կտակի, «Հավալուսն» ոսկերչական ձուն փոխանցվում է Վիրջինիայի կերպարվեստի թանգարանին։ Ցայսօր էլ ձուն պահպանվում և ցուցադրվում է այդ թանգարանում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Bunyan, Dr Marcus. «Fabergé | Art Blart» (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 «Fabergé Research Site | Eggs - Fabergé Imperial Egg Chronology». Fabergé Research Site (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 «Mieks Fabergé Eggs». www.wintraecken.nl. Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «Imperial Pelican Easter Egg - (RG262264)». Virginia Museum of Fine Arts | (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.(չաշխատող հղում)
- ↑ 5,0 5,1 5,2 «Matt & Andrej Koymasky - Fabergé Pelican Egg». andrejkoymasky.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.
- ↑ 6,0 6,1 «Пеликан - яйцо Фаберже». eggs.zhukovich.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Статья о яйце на сайте mieks.com Արխիվացված 2012-01-03 Wayback Machine(անգլ.)
- Яйцо «Пеликан» в русской историей Արխիվացված 2017-02-02 Wayback Machine(անգլ.)
- Описание яйца на сайте Виргинского музея изобразительных искусств Արխիվացված 2016-03-27 Wayback Machine(անգլ.)
- Видео про яйцо «Пеликан» на YouTube
- Ձվի արտաքին տեսքն ու անակնկալը
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հավալուսն (Ֆաբերժեի ձու) կատեգորիայում։ |