Վանդակով և վարդերով ձու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վանդակով և վարդերով ձու
House of Fabergé - Rose Trellis Egg - Walters 44501 (cropped).jpg
Ստեղծման թնական1907
ՊատվիրատուՆիկոլայ II
Ներկա սեփականատեր
ՍեփականատերԱլեքսանդրա Ֆեոդորովնա, Henry Walters? և Ուոլթերսի արվեստի թանգարան
ՀավաքածուՈւոլթերսի արվեստի թանգարան
Դիզայն և նյութեր
Նյութերոսկի, ալմաստ, արծնապակի, satin?, ջրաներկ, Փղոսկր և կինովար
Բարձրություն77 միլիմետր
Լայնություն58 միլիմետր
Ֆաբերժեի ձվեր

«Վանդակով և վարդերով ձու» (ռուս.՝ Яйцо с решёткой и розами), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1907 թվականին[1] Նիկոլայ II կայսեր պատվերով[2]։ Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի տոնին նվիրել է կնոջը՝ կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնային[3]։ Ձվի գինը կազմել է 8 300 ռուբլի[4]։

Այսօր «Վանդակով և վարդերով ձու» կայսերական ոսկերչական ձուն պահպանվում և ցուցադրվում է Ուոլթերսի գեղարվեստի թանգարանում[5] (Բալթիմոր, Մերիլենդ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վանդակով և վարդերով ձու» ոսկե ձուն պատված է գունատ կանաչ էմալով[2]։ Զարդարված է ադամանդակուռ շերտերով, որոնք միմյանց հետ հատվելով ցանց են ստեղծում։ Ամբողջությամբ պատված է վարդերի կոկոններով։ Պատված է փայլատ, մուգ և բաց կանաչ էմալով պատրաստված տերևներով։ Ձվի երկու գագաթներին տեղադրված են մեծ ադամանդներ։ Ստորին գագաթին տեղադրված ադամանդի տակ գրված է ստեղծման տարեթիվը՝ «1907»[6]: Ենթադրվում է, որ վերևի ադամանդի տակ եղել է միացագիր, որն այսօր չի պահպանվել[3]։

Անակնկալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս պահի դրությամբ ձվի անակնկալը կորսված է[7]։ Ըստ հետազոտողների, այն եղել է ադամանդակուռ մեդալիոն՝ արքայազն Ալեքսեյի դիմանկարով, որն արվել է փղոսկրի վրա ջրաներկով[6]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ II կայսրը ձուն կնոջը՝ Ալեքսանդրա Ֆեոդորովնային 1907 թվականի Զատկի տոնին է նվիրել՝ ի նշանավորումն իրենց որդու՝ Ալեքսեյի երեքամյակին[8]։ 1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ հեղափոխականները հափշտակեցին կայսերական ձվերի հավաքածուն և ուղարկեցին Կրեմլի զինապալատ[7]։ 1920 թվականին ձուն վաճառում են Փարիզում բնակվող ռուս աստանդական Ալեքսանդր Պոլովցովին[8]։ 1930 թվականին այն գնում է Հենրի Ուոլթերսը՝ Բալթիմորից[4], որից հետո տեղափոխվում Ուոլթերսի գեղարվեստի թանգարան[5]։ 1952 թվականից մշտական ցուցադրության է ներկայացված այդ թանգարանում[8]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Пасхальные яйца ФАБЕРЖЕ | Волшебная сила искусства»։ maxpark.com։ Վերցված է 2019-02-03 
  2. 2,0 2,1 «Matt & Andrej Koymasky - Fabergé Rose Trellis Egg»։ andrejkoymasky.com։ Վերցված է 2019-02-03 
  3. 3,0 3,1 Gorbutovichwrote 2016-05-04 17:30:00 Gorbutovich Gorbutovich 2016-05-04 17:30:00։ «Как христосовались покупатели Фаберже. Часть 2»։ gorbutovich.livejournal.com (en-us)։ Վերցված է 2019-02-03 
  4. 4,0 4,1 «Fabergé Research Site | Eggs - Fabergé Imperial Egg Chronology»։ Fabergé Research Site (en-US)։ Վերցված է 2019-02-03 
  5. 5,0 5,1 «Rose Trellis Egg»։ The Walters Art Museum · Works of Art (անգլերեն)։ Վերցված է 2019-02-03 
  6. 6,0 6,1 «Яйцо Сетка из роз Фаберже 1907»։ faberge-eggs.info։ Վերցված է 2019-02-03 
  7. 7,0 7,1 «Яйцо с решёткой и розами - яйцо Фаберже»։ eggs.zhukovich.ru։ Վերցված է 2019-02-03 
  8. 8,0 8,1 8,2 «Mieks Fabergé Eggs»։ www.wintraecken.nl։ Վերցված է 2019-02-03 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]