Տրանսսիբիրյան մայրուղի (Ֆաբերժեի ձու)
Տրանսսիբիրյան մայրուղի | |
---|---|
![]() | |
Ստեղծման թնական | 1900 |
Պատվիրատու | Նիկոլայ II |
Ներկա սեփականատեր | |
Սեփականատեր | Ալեքսանդրա Ֆեոդորովնա և Մոսկվայի Կրեմլ (թանգարան-արգելոց) |
Դիզայն և նյութեր | |
Նյութեր | ոսկի, արծաթ, արծնապակի, Օնիքս (միներալ) և թավիշ |
Ֆաբերժեի ձվեր |
«Տրանսսիբիրյան մայրուղի» (ռուս.՝ Транссибирская магистраль), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում[1] Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1900 թվականին Նիկոլայ II կայսեր պատվերով[2]։ Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի տոնին նվիրել է կնոջը՝ կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնային[3]։
Այսօր «Տրանսսիբիրյան մայրուղի» կայսերական ոսկերչական ձուն պահպանվում և ցուցադրվում է Կրեմլի զինապալատում[1] (Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն) և համարվում է այն բացառիկ ձվերից, որոնք երբեք չեն լքել Ռուսաստանի սահմանները։
Դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Տրանսսիբիրյան մայրուղի» ոսկերչական ձուն հատուկ տեղ է զբաղեցնում Ֆաբերժեի ձվերի մեջ, քանի որ դրանում պահվող անակնկալը մեխանիկական է։ Բուն ձուն պատրաստված է արծաթից[2]։ Կափարիչը բացվում է վերին հատվածից։ Այն պատված է կանաչ էմալով և տերևաքանդակներով։ Ձվի գագաթը պսակված է կայսերական երկգլխանի արծիվով և Ռուսական կայսրության թագի կրկնօրինակով։ Ձվի ներսը պատված է սպիտակ թավիշով։
Բացվող մասից ներքև ձուն ամբողջությամբ զարդարված է փորագրանկարով, որն իրենից ներկայացնում է Ռուսաստանի քարտեզը և Տրանսիբիրական մայրուղին, ինչպես նաև «Մեծ երկաթուղի 1900 թվական» գրությունը[3]։ Ձուն տեղադրված է արծվառյուծի երեք քանդակի վրա, որոնք ոսկեջրած արծաթից են։ Վերջիններս էլ հենվում են սանդղակերպ եռանկյունաձև հիմքին, որը պատրաստված է սպիտակ օնիքսից[4]։
Անակնկալ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ձվի անակնկալը գնացքի մանրակերտն[5] է՝ պատրաստված ոսկուց և պլատինից։ Երկարությունը կազմում է 398 միլիմետր[6]։ Շարժակազմի գնացքներն ունեն ադամանդե լապտերներ դիմացից և սուտակե՝ հետնամասից։ Գնացքը բաղկացած է շոգեքարշից և հինգ վագոնից, որոնց վրա գրված են. «Սիբիրական ուղիղ հաղորդակցություն», «Կանանց համար», «Ծխողների համար», «Չծխողների համար», «Եկեղեցի»։ Ինչպես նաև նշված են նստատեղերի քանակը՝ 18 և 24։ Ոսկե բանալու օգնությամբ գնացքների մեխանիզմը գործի է գցվում և ողջ շարժակազմը տեղաշարժվում է[6]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նիկոլայ II կայսրը ձուն կնոջը՝ Ալեքսանդրա Ֆեոդորովնային 1900 թվականի Զատկի տոնին է նվիրել։ Այն նվիրված է Տրանսսիբիրական երկաթուղային մայրուղու կառուցմանը, որը միացնում է Ռուսաստանի Եվրոպական և Ասիական հատվածները[4]։
1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ հեղափոխականները հափշտակեցին կայսերական ձվերի հավաքածուն և ուղարկեցին Կրեմլի զինապալատ[7]։ Այդ օրվանից ցայսօր «Տրանսսիբիրյան մայրուղի» ոսկերչական ձուն պահպանվում և ցուցադրվում է Կրեմլի զինապալատում և համարվում է այն հազվագյուտ ձվերից, որոնք երբեք չեն լքել Ռուսաստանի սահմանները։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Matt & Andrej Koymasky - Fabergé Trans-Siberian Railway Egg»։ andrejkoymasky.com։ Վերցված է 2019-01-22
- ↑ 2,0 2,1 «Fabergé Research Site | Eggs - Fabergé Imperial Egg Chronology»։ Fabergé Research Site (en-US)։ Վերցված է 2019-01-22
- ↑ 3,0 3,1 «Яйцо Транссибирский поезд Фаберже 1900»։ faberge-eggs.info։ Վերցված է 2019-01-22
- ↑ 4,0 4,1 «Mieks Fabergé Eggs»։ www.wintraecken.nl։ Վերցված է 2019-01-22
- ↑ «Пасхальные яйца ФАБЕРЖЕ | Волшебная сила искусства»։ maxpark.com։ Վերցված է 2019-01-22
- ↑ 6,0 6,1 «Транссибирская магистраль - яйцо Фаберже»։ eggs.zhukovich.ru։ Վերցված է 2019-01-22
- ↑ Gorbutovichwrote 2016-05-04 17:30:00 Gorbutovich Gorbutovich 2016-05-04 17:30:00։ «Как христосовались покупатели Фаберже. Часть 2»։ gorbutovich.livejournal.com (en-us)։ Վերցված է 2019-01-22
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Faber, Toby. Faberge's Eggs: The Extraordinary Story of the Masterpieces That Outlived an Empire. Random House (2008) 1-4000-6550-X
- Forbes, Christopher and Johann Georg Prinz von Hohenzollern. FABERGE; The Imperial Eggs. Prestel (1990). ASIN B000YA9GOM
- Lowes, Will. Fabergé Eggs: A Retrospective Encyclopedia. Scarecrow Press (2001) 0-8108-3946-6
- Snowman, A Kenneth. Carl Faberge: Goldsmith to the Imperial Court of Russia. Gramercy (1988) 0-517-40502-4
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Տրանսսիբիրյան մայրուղի (Ֆաբերժեի ձու) կատեգորիայում։ |