Մանրակերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Երևանի Կաթոլիկե եկեղեցու մանրակերտը (13-րդ դար)

Մանրակերտ՝ ճարտարապետության և բեմանկարչության մեջ, մակետ,

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճարտարապետության մեջ, կառուցված կամ նախագծվող շենքի, անսամբլի, քաղաքի ծավալա-տարածական կերտվածքը (գիպսից, փայտից, պլաստմասսայից, ստվարաթղթից և այլ նյութերից)։ Մանրակերտները լինում են տարբեր մասշտաբների (առանձին դեպքերում մանրակերտ արվում է բնական չափով)։ Բնօրինակը վերաստեղծում են մոտավոր ձևով կամ բոլոր մանրամասնություններով (այդպիսի մանրակերտը կոչվում է Մոդել) արվում է ճարտարապետական հորինվածքը ստուգելու և կատարելագործելու նպատակով։ Մանրակերտները թանգարանների կարևոր ցուցանմուշներից են։

Հայ ճարտարապետության մեջ մանրապատկերները լայնորեն տարածված են եղել դեռես վաղ միջնադարում։ Դրանք ըստ բնույթի չորս տեսակ են՝ նվիրան, նշխարատուփ, նախակերպար-մանրակերտ և ճակտոնազարդ։ Նվիրան մանրակերտները շենքերի ճակատների հարթաքանդակների բաղկացուցիչ մասն են, պատկերված մեկենասի, թագավորի կամ իշխանի ձեռքին ( Աթենի՝ 6-րդ դար, Աղթամար, Հաղպատ, Սանահին՝ 10-րդ դար, Գագկաշեն՝ 11-րդ դար, Հաղարծին, Գանձասար, Դադիվանք՝ 13-րդ դար)։ Մանրակերտ նշխարատուփերը դրվել են եկեղեցիների ներսում (Հաղպատ, Սանահին): Նախակերպար-մանրակերտները ծառայել են կառուցվող շենքերի ծավալային նախագծման համար (գտնված՝ Անգեղակոթում՝ 7-րդ դար, Անիում՝ 12-րդ դար, Սիսիանում՝ 13-րդ դար)։ Մանրակերտ ճակտոնազարդերը դրվել են եկեղեցիների տանիքներին, որպես կառույցի զարդարանքի տարր (Հաղպատ, Բարձրաքաշ վանք՝ 10-րդ դար, Գեղարդ, Ամաղու Նորավանք, Գանձասար՝ 13-րդ դար, Երևանի Զորավոր՝ 17-րդ դար), հաճախ ամենայն մանրամասնությամբ վերարտադրելով շենքի հորինվածքը և նույնիսկ հարդարանքը (Հառիճավանք՝ 13-րդ դար

Բեմանկարչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմանկարչության մեջ ներկայացման որևէ գործողության կամ պատկերի տարածական, դեկորատիվ գունային լուծման վերաստեղծված բնօրինակը փոքր չափերով, երբեմն՝ գործող անձանց ֆիգուրներով։ Պատրաստվում է բեմանկարչի էսքիզներով, որի հիման վրա ստեղծվում են բեմադրության դեկորների աշխատանքային գծագրերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 246 CC-BY-SA-icon-80x15.png