Խնձորենու ծաղիկներ (Ֆաբերժեի ձու)
Խնձորենու ծաղիկներ | |
---|---|
Ստեղծման թնական | 1901 |
Պատվիրատու | Ալեքսանդր Կելխ |
Ներկա սեփականատեր | |
Սեփականատեր | Լիխտենշտայն |
Հավաքածու | Liechtenstein National Museum? |
Դիզայն և նյութեր | |
Նյութեր | Նեֆրիտ (միներալ), ոսկի, արծաթ, էմալ, ալմաստ և թավիշ |
Բարձրություն | 11,5 սանտիմետր |
Լայնություն | 14 սանտիմետր |
Ֆաբերժեի ձվեր |
«Խնձորենու ծաղիկներ» (ռուս.՝ Цветы яблони), ոսկերչական ձու, որը դարձավ Կելխի 7 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում ռուս արդյունաբերող Ալեքսանդր Կելխի համար: Այն ստեղծվել է 1901 թվականին[1]: Ոսկերչական ձուն Ալեքսանդր Կելխը Զատկի տոնին նվիրել է կնոջը՝ Վարվառա Կելխին[2]:
Այսօր «Խնձորենու ծաղիկներ» ոսկերչական ձուն այսօր պահպանվում և ցուցադրվում է Լիխտենշտայնի ազգային թանգարանում[3] (Վադուց, Լիխտենշտայն):
Բովանդակություն
Դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Խնձորենու ծաղիկներ» ոսկերչական ձուն պատրաստել է Ֆաբերժեի ընկերության ոսկերիչ Միխայիլ Պերխինը: Այն պատրաստված է զարդատուփի տեսքով: Ստեղծվել է մոդեռն և ճապոնական արվեստի ոճերով: Ձուն ստեղծված է սիբիրական կանաչ նեֆրիտից: Տեղադրված է չորս քանդակազարդ ոսկյա ոտքի վրա, որոնք ստեղծվել են խնձորենու ճյուղերի տեսքով: Այդ ճյուղերը, որոնք ստեղծված են կարմիր և կանաչ ոսկուց, տարածվում են ձվի ողջ մակերևույթով: Ճյուղերին կան տերևներ և ծաղիկներ: Ծաղկաթերթիկները պատված են սպիտակ էմալով, իսկ յուրաքանչյուր ծաղկի կենտրոնում վարդագույն ֆոնին տեղադրված են ադամանդներ[4]:
Անակնկալ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս պահի դրությամբ «Խնձորենու ծաղիկներ» ոսկերչական ձվի անակնկալը կորսված է[2]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Խնձորենու ծաղիկներ» ոսկերչական ձուն պատրաստվել է Ֆաբերժեի ընկերությունում՝ 1901 թվականին: Ալեքսանդր Կելխը ձուն կնոջը՝ Վարվառա Կելխին է նվիրել նույն թվականի Զատկի տոնին[3]:
1910-ական թվականներին Վարվառա Կելխը տեղափոխվում է Փարիզ՝ իր հետ տանելով բոլոր 7 ոսկերչական ձվերը: 1920 թվականին այն գնում է Փարիզի «A La Vieile Russie» պատկերասրահը: 1928 թվականին մի անհայտ գնորդ ԱՄՆ-ից ձեռք է բերում այն: Մինչև 1994 թվականը այն մնացել է ԱՄՆ-ում՝ մասնավոր հավաքածուում: 1994 թվականին Ժնևի Քրիստիս աճուրդի տանը ձուն վաճառում են ՌԴ-ից անանուն գնորդի: 1996 թվականի նոյեմբերին կրկին Ժնևում Քրիստիս աճուրդի տանը վաճառքի է հանվում «Խնձորենու ծաղիկները»: Այն գնում է կոլեկցիոներ Ադուլֆ Պետեր Գոոպը Լիխտենշտայնից[5]:
2010 թվականի հունիսին Ադուլֆ Պետեր Գոոպը իր ողջ հավաքածուն, այդ թվում և «Խնձորենու ծաղիկներ» ոսկերչական ձուն փոխանցում է Լիխտենշտայնի ազգային թանգարանին[6][7]:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ [http://eggs.zhukovich.ru/faberzhe/faberzhe.shtml?egg=Tsvety-yabloni «����� ������ - ���� �������»]։ eggs.zhukovich.ru։ Վերցված է 2019-01-11
- ↑ 2,0 2,1 «Mieks Fabergé Eggs»։ www.wintraecken.nl։ Վերցված է 2019-01-11
- ↑ 3,0 3,1 Svenja։ «Luxarazzi 101: Fabergé's Apple Blossom Egg»։ Վերցված է 2019-01-11
- ↑ Russia, Old and New — Siberian jade objects (անգլ.)
- ↑ Сокровища царской России на мировых аукционах, Огонёк
- ↑ Die Sammlung Adulf Peter Goop wird dem Land Liechtenstein geschenkt (գերմ.)
- ↑ Das Osterei – Liebespfand und Kunstobjekt. Österliche Kostbarkeiten aus Liechtenstein und dem Zarenreich. Aus der Sammlung Adulf Peter Goop — анонс выставки на сайте Государственного музея Лихтенштейна (գերմ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Խնձորենու ծաղիկներ (Ֆաբերժեի ձու) կատեգորիայում։ |