Նոբելի սառցե ձու
| Նոբելի սառցե ձու | |
|---|---|
| Ստեղծման թնական | 1914 |
| Պատվիրատու | Էմանուել Նոբել |
| Ներկա սեփականատեր | |
| Սեփականատեր | Ֆորբս ընտանիք |
| Դիզայն և նյութեր | |
| Նյութեր | պլատին, արծաթ, արծնապակի, մարգարիտ, ալմաստ և Լեռնային բյուրեղապակի |
| Բարձրություն | 70 միլիմետր |
| Ֆաբերժեի ձվեր | |
«Նոբելի սառցե ձու» (ռուս.՝ Ледяное яйцо Нобеля), ոսկերչական ձու, որը պատրաստել է Ալմա Փիհլը[1] Կարլ Ֆաբերժեի ղեկավարությամբ 1914 թվականին[1]։ Ձուն ստեղծվել է նավթարդյունաբերող Էմանուել Նոբելի համար[2]։
Այսօր «Նոբելի սառցե ձու» ոսկերչական ձուն պատկանում է Արթուր և Դորոթի ՄակՖերինների հավաքածուին և ցուցադրվում է Հյուստոնի բնական գիտությունների թանգարանում[3] (Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ)։
Դիզայն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Նոբելի սառցե ձու» ոսկերչական ձուն տեսքից սովորական է թվում։ Սակայն այն պատված է արծաթագույն, սպիտակ և թափանցիկ էմալով։ Ձուն այնպես է երեսպատված, որ դիտողին թվում է, թե այն եղյամապատ է ու ձմեռային սառնամանիքային առավոտի է ականատես լինում։ Ձու-զարդատուփը պատրաստված է պլատինից[1]։ Բացման եզրերին տեղադրված են մարգարիտներ[2]։
Անակնկալ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս ոսկերչական ձվի անակնկալն իրենից ներկայացնում է ժամացույց-կախազարդ[4]։ Վերջինս ստեղծված է փաթիլի տեսքով։ Ժամացույցի պատյանը պատրաստված է պլատինից։ Որպես զարդարանք օգտագործվել են՝ լեռնային բյուրեղապակի, ադամանդ[4]։ Ժամացույցի բարձրությունը 6 սմ է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1914 թվականին «Նոբելի սառցե ձու» ոսկերչական ձուն Էմանուել Նոբելը նվիրում է ընկերոջը։ Դրանից հետո ձվի մասին պատմությունը լռում է։ Երկար ժամանակ ձուն համարվում էր կորսված։ Սակայն 1994 թվականին ձվի մասին բոլորն իմանում են, երբ այն վաճառքի է հանվում Քրիստիս աճուրդի տանը. ձվի գինը կազմեց 220 հազար դոլար։
Այսօր «Նոբելի սառցե ձու» ոսկերչական ձուն պատկանում է Արթուր և Դորոթի ՄակՖերինների ֆոնդին և ցուցադրվում է Հյուստոնի բնական գիտությունների թանգարանում[3] (Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ)։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նոբելի սառցե ձու
- Լուսանկար կողքից
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 «Ледяное яйцо Нобеля Фаберже 1914». faberge-eggs.info. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.
- 1 2 «������� ���� ������ - ���� �������». eggs.zhukovich.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.
{{cite web}}: replacement character in|title=at position 1 (օգնություն) - 1 2 «Fabergé: Imperial Jeweler To The Tsars | Houston Museum Of Natural Science». www.hmns.org. Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.
- 1 2 «Mieks Fabergé Eggs». www.wintraecken.nl. Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ледяное яйцо Нобеля Արխիվացված 2021-05-08 Wayback Machine Նոբելի սառցե ձու]
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Նոբելի սառցե ձու կատեգորիայում։ |