Սիրամարգ (Ֆաբերժեի ձու)
Սիրամարգ | |
---|---|
![]() | |
Ստեղծման թնական | 1908 |
Պատվիրատու | Նիկոլայ II |
Ներկա սեփականատեր | |
Սեփականատեր | Մարիա Ֆյոդորովնա |
Հավաքածու | Fondation Edouard et Maurice Sandoz? |
Դիզայն և նյութեր | |
Նյութեր | ոսկի, արծաթ, ալմաստ, սուտակ և Լեռնային բյուրեղապակի |
Բարձրություն | 190 Միլիմետր |
Ֆաբերժեի ձվեր |
«Սիրամարգ» (ռուս.՝ Павлин), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1908 թվականին[1] Նիկոլայ II կայսեր պատվերով[2]։ Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի տոնին նվիրել է մորը՝ այրիացած կայսրուհի Մարիա Ֆեոդորովնային[3]։
Այսօր «Սիրամարգ» ոսկերչական կայսերական ձուն գտնվում է Էդուարդ և Մորիս Սանդոզների ֆոնդում (Լոզան, Շվեյցարիա)։
Դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ձվի պերճաշուք տակդիրը պատրաստված է ռոկոկո ոճով՝ ոսկեջրած արծաթից։ Դրա վրա տեղադրված է թափանցիկ ձուն, որը պատրաստված է լեռնային բյուրեղապակուց[2]։ Այն կիսվում է երկու հատվածի, որոնք բաժանվում են շրջանակով և ճարմանդով։ Երկու հատվածի վրա էլ կան փորագրություններ։ Մեկը ստեղծման տարեթիվն է՝ «1908», իսկ մյուսը կայսրուհու միացագիրը[4]։ Ձվի ներսում տեղադրված է ոսկեձույլ ծառ, որի ճյուղերը պատրաստված են թանկագին քարերով և էմալով։ Ծառի ճյուղերի մեջ նստած է սիրամարգը՝ պատրաստված գունավոր էմալով[5]։
Անակնկալ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Սիրամարգ» կայսերական ոսկերչական ձվի անակնկալը ոսկուց պատրաստած մեխանիկական սիրամարգն է[6]։ Սիրամարգը այնպես է տեղադրված ծառի ճյուղերին, որ հնարավոր է հանել այդտեղից[7]։ Լարելուց հետո սիրամարգը շարժում է գլուխը, դանդաղ քայլում է և բացում է պոչը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Սիրամարգ» ոսկերչական ձուն Նիկոլայ II կայսրը ձուն մորը՝ Մարիա Ֆեոդորովնային 1908 թվականի ապրիլի 26-ին՝ Զատկի տոնին է նվիրել։
1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ հեղափոխականները հափշտակեցին կայսերական ձվերի հավաքածուն և ուղարկեցին Կրեմլի զինապալատ։ 1927 թվականին ձուն վաճառվում է Էմանուել Սնոումանին, որը ներկայացնում էր Լոնդոնի «Վարտսկի» (անգլ.՝ Wartsky) պատկերասրահը[6]։ 1935 թվականին այն ձեռք է բերում ոմն պարոն Հիրսթը։ 1949 թվականին ձուն ձեռք է բերում շվեյցարացի մագնատ Մորիս Սանդոզը։ 1995 թվականից ցայսօր ձուն պահվում է Էդուարդ և Մորիս Սանդոզների ֆոնդում[5]։
Ռեստավրացիա[խմբագրել | խմբագրել կոդը]
2008 թվականին մեխանիկական սիրամարգը ենթարկում են ռեստավրացիայի[8]։ Վարպետ ռեստավրատորը Միշել Պարմիջանին[3] էր՝ «Parmigiani Fleurier» ընկերությունից։ Ռեստավրացիայի շնորհիվ սիրամարգը կրկին շարժվում է և բացում պոչը։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Gorbutovichwrote 2016-05-02 18:00:00 Gorbutovich Gorbutovich 2016-05-02 18:00:00։ «Как христосовались покупатели Фаберже. Россия времен Александра III и Николая II. Часть 1»։ gorbutovich.livejournal.com (en-us)։ Վերցված է 2019-02-04
- ↑ 2,0 2,1 «Павлин - яйцо Фаберже»։ eggs.zhukovich.ru։ Վերցված է 2019-02-04
- ↑ 3,0 3,1 «Matt & Andrej Koymasky - Fabergé Peacock Egg»։ andrejkoymasky.com։ Վերցված է 2019-02-04
- ↑ «Mieks Fabergé Eggs»։ www.wintraecken.nl։ Վերցված է 2019-02-04
- ↑ 5,0 5,1 «Fabergé Research Site | Eggs - Fabergé Imperial Egg Chronology»։ Fabergé Research Site (en-US)։ Վերցված է 2019-02-04
- ↑ 6,0 6,1 «Яйцо Павлин Фаберже 1908»։ faberge-eggs.info։ Վերցված է 2019-02-04
- ↑ «Пасхальные яйца ФАБЕРЖЕ | Волшебная сила искусства»։ maxpark.com։ Վերցված է 2019-02-04
- ↑ «The art of watch restoration: bringing the past to life»։ www.thejewelleryeditor.com։ 2016-07-15։ Վերցված է 2019-02-04
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ձվի ռեստավրացիա
- Article on the prototype for this egg from Fabergé Research Site
- Տեսանյութ ձվի մասին
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սիրամարգ (Ֆաբերժեի ձու) կատեգորիայում։ |