Շափյուղայից կախազարդով հավիկ (Ֆաբերժեի ձու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շափյուղայից կախազարդով հավիկ
Ստեղծման թնական1886
ՊատվիրատուԱլեքսանդր III
Ներկա սեփականատեր
ՍեփականատերՄարիա Ֆյոդորովնա
Դիզայն և նյութեր
Նյութերոսկի, շափյուղա և ալմաստ
Բարձրություն82 միլիմետր
Ֆաբերժեի ձվեր

Շափյուղայից կախազարդով հավիկ (ռուս.՝ Курочка с сапфировым кулоном), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1886 թվականին Ալեքսանդր III կայսեր պատվերով՝ կնոջ՝ կայսրուհի Մարիա Ֆեոդորովնայի համար։ Ձուն համարվում է ցայսօր կորսված կայսերական ութ ձվերից մեկը։

Դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ձվի ստույգ դիզայնն անհայտ է, քանի որ չի պահպանվել ոչ մի լուսանկար կամ նկարազարդում, իսկ նկարագրերը շատ հակասական են[1]։ ԽՍՀՄ պետական արխիվում պահպանված 1886 թվականի նշումներում ձուն նկարագրում են հետևյալ կերպ. «Հավը ոսկուց և ադամանդից է, որը զամբյուղից հանում է շափյուղայից ձուն»[2][3]։ Շափյուղայից ձուն հանգիստ տեղավորվում էր հավիկի կտուցում։ Հավիկը և զամբյուղը պատված էին հարյուրավոր վարդագույն ադամանդներով և պատված էին ոսկով։ Ռուսաստանի ժամանակավոր կառավարության արխիվում ձուն նկարագրվում է որպես արծաթյա հավիկ՝ ոսկե տակդիրի վրա, սակայն այս բացատրությունն, ըստ էության, սխալմունք է, քանի որ 1886 թվականի կայսեր պատվերով պահաջվում էր, որ ձուն պատրաստեին ոսկուց[3]։

Անակնկալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձվի անակնկալի մասին ոչ մի փաստաթուղթ չի պահպանվել։ Ներկա դրությամբ էլ ոչ մի տեղեկություն չկա ձվի գտվելու վերաբերյալ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շափյուղայից կախազարդով ձուն կայսր Ալեքսանդր III-ին է ուղարկվել 1886 թվականի ապրիլի 5-ին՝ Գյուստավ Ֆաբերժեի արհեստանոցից։ Նվերը թագուհի Մարիա Ֆեոդորովնային է ընծայվել նույն թվականի ապրիլի 13-ին։ Ձուն պահպանվել է Անիչկովների պալատում ընդհուպ մինչև 1917 թվականի Ռուսական հեղափոխությունը։ Վերջին փաստաթղթային վկայությունը ձվի մասին գրվել է 1922 թվականին և նշվել է, որ այն գտնվում է Կրեմլի զինապալատում։ Այս պահին հանելուկ է մնում՝ ձուն կորե՞լ է արդյոք, թե՞ գտնվում է որևէ մասնավոր հավաքածուում[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lowes, Will; McCanless, Christel Ludewig (2001). Fabergé Eggs A Retrospective Encyclopedia. Lanham, Maryland: Scarecrow Press Inc. էջ 22. ISBN 0-8108-3946-6.
  2. Архив Валентина Скурлова
  3. 3,0 3,1 3,2 Lowes 2001, pg. 22