Մալբորո դքսուհու ժամացույց-ձու
Մալբորո դքսուհու ժամացույց-ձու | |
---|---|
![]() | |
Ստեղծման թնական | 1902 |
Պատվիրատու | Consuelo Vanderbilt? |
Ներկա սեփականատեր | |
Սեփականատեր | Consuelo Vanderbilt?, Ganna Walska?, Մալքոլմ Ֆորբս, Ֆորբս ընտանիք և Վիկտոր Վեկսելբերգ |
Հավաքածու | Սանկտ Պետերբուրգի Ֆաբերժեի թանգարան |
Դիզայն և նյութեր | |
Նյութեր | ոսկի, էմալ, մարգարիտ և ալմաստ |
Բարձրություն | 23,5 սանտիմետր |
Ֆաբերժեի ձվեր |
«Մալբորո դքսուհու ժամացույց-ձու» (ռուս.՝ Яйцо́-часы́ герцоги́ни Ма́льборо), ոսկերչական ձու[1], որը պատրաստել է վարպետ-ոսկերիչ Միխայիլ Պերխինը[2] Կարլ Ֆաբերժեի ղեկավարությամբ 1902 թվականին[3]: Այն պատրաստվել է դքսուհի Կոնսուելո Մալբորոյի (Վանդերբիլտ) համար:
Այսօր «Մալբորո դքսուհու ժամացույց-ձու» ոսկերչական ձուն պատկանում է Վիկտոր Վեկսելբերգի ֆոնդին: Պահպանվում և ցուցադրվում է Ֆաբերժեի թանգարանում (Նարիշկինների և Շուվալովների պալատ, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան)[4]:
Դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Մալբորո դքսուհու ժամացույց-ձու» ոսկերչական ձուն պատրաստված է նեոդասական ոճով[5]: Այն պատված է վարդագույն թափանցիկ էմալով: Ձվի վրա տեղադրված է հորիզոնական պտտվող թվացույցը, որը պատված է սպիտակ էմալով, իսկ վերևից և ներքևից երիզված է մարգարտաշարով: Հռոմեական թվերը ադամանդակուռ են: Ժամացույցի անշարժ սլաքն իրենից ներկայացնում է ադամանդապատ օձ, որը փաթաթված է ձվին և սողացել է դեպի վերև: Ոսկերչական ձվի վերին հատվածը զարդարված է ոսկե շղթաներով՝ ժապավենների տեսքով, որոնք պատված են ադամանդներով: Ձվի գագաթը պսակված է ոսկե կաղինով, որի վրա ադամանդներ են ամրացված: Երկու կողմից ոսկե բռնակներ են ագուցված:
Ոսկերչական ձուն տեղադրված է եռաթև պատվանդանին, որը պատված է թափանցիկ սադափագույն էմալով: Որմնասյուները, գետնախարիսխները և եզրազարդերը պատված են վարդագույն էմալով և զարդարված են բուսական ոսկե նախշերով: Պատվանդանի մի կողմում դքսուհի Մալբորոյի միացագիրն է, մյուսում՝ գունավոր ոսկով պատրաստած առատության եղջյուրը, իսկ երրորդ կողմում՝ սիրո այլաբանության ոսկյա խորհրդանիշը[4]:
Այս ձուն 1895 թվականին ստեղծված «Կապույտ ձու-ժամացույց օձով»[6] կայսերական ձվի նմանությամբ է ստեղծվել:
Անակնկալ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անակնկալը ոսկերչական ձվի մեջ գտնվող ժամացույցի մեխանիզմն է:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոսնուելո Վանդերբիլտը ամերիկացի միլիոնատեր Կոռնելիուս Վանդերբիլտի դուստրն է: Աղջկա կամքին հակառակ հայրը նրան 1895 թվականին կնության է տվել Չարլզ Սփենսեր-Չերչիլին՝ Մալբորոյի 9-րդ դուքսին: 1902 թվականին[7] ամուսիններն այցելում են Ռուսաստան և պատվիրում ոսկերչական ձուն:
Սեփականատերեր[խմբագրել | խմբագրել կոդը]
1926 թվականին[8], ամուսնալուծվելուց հետո, Կոնսուելոն «Մալբորո դքսուհու ժամացույց-ձու» ոսկերչական ձուն բարեգործական աճուրդ-վաճառքի է հանում: Այն գնում է լեհ երգչուհի Աննա Վալսկան՝ «International Harvester» ընկերության սեփականատիրոջ կինը: 1965 թվականին[2] նյույորքյան Parke-Bernet աճուրդում ձուն ձեռք է բերում Մալկոմ Ֆորբսը: 2004 թվականին այն գնում և հայրենի Ռուսաստան է բերում Վիկտոր Վեկսելբերգը[9]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Mieks Faberge Eggs»։ Արխիվացված է օրիգինալից 2011-11-05-ին։ Վերցված է 2019-05-24 (անգլ.)
- ↑ 2,0 2,1 «Карл Фаберже|Пасхальные шедевры (7). Обсуждение на LiveInternet - Российский Сервис Онлайн-Дневников»։ www.liveinternet.ru։ Վերցված է 2019-05-24
- ↑ «Mieks Fabergé Eggs»։ www.wintraecken.nl։ Վերցված է 2019-05-24
- ↑ 4,0 4,1 «Яйцо герцогини Мальборо - яйцо Фаберже»։ eggs.zhukovich.ru։ Վերցված է 2019-05-24
- ↑ «Культурно-исторический фонд «Связь Времён»» (չաշխատող հղում)
- ↑ «Пасхальные яйца ФАБЕРЖЕ | Волшебная сила искусства»։ maxpark.com։ Վերցված է 2019-05-24
- ↑ «Fabergé Research Site | Eggs - Fabergé Imperial Egg Chronology»։ Fabergé Research Site (en-US)։ Վերցված է 2019-05-24
- ↑ «Matt & Andrej Koymasky - Fabergé Other Eggs 9»։ andrejkoymasky.com։ Վերցված է 2019-05-24
- ↑ «Яйцо часы Герцогини Мальборо Фаберже 1902»։ faberge-eggs.info։ Վերցված է 2019-05-24
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Details about the Duchess of Marlborough egg - The Link of Times foundation
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մալբորո դքսուհու ժամացույց-ձու կատեգորիայում։ |