Սյունաշար (Ֆաբերժեի ձու)
Սյունաշար | |
---|---|
![]() | |
Ստեղծման թնական | 1910 |
Պատվիրատու | Նիկոլայ II |
Ներկա սեփականատեր | |
Սեփականատեր | Ալեքսանդրա Ֆեոդորովնա, Մարիա Թեքցի և Եղիսաբեթ II |
Հավաքածու | Թագավորական հավաքածու |
Դիզայն և նյութեր | |
Նյութեր | Բավենիտ, ոսկի, կինովար, պլատին, արծնապակի և ալմաստ |
Բարձրություն | 28,6 սանտիմետր |
Լայնություն | 17 սանտիմետր |
Ֆաբերժեի ձվեր |
«Սյունաշար» (ռուս.՝ Колоннада), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1910 թվականին[1] Նիկոլայ II կայսեր պատվերով[2]։ Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի տոնին նվիրել է կնոջը՝ կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնային։ Այն նվիրված է արքայազն Ալեքսեյի երկար սպասված ծննդյանը[3]։
Այսօր «Սյունաշար» կայսերական ոսկերչական ձուն գտնվում է Եղիսաբեթ II թագուհու Թագավորական հավաքածուում[4] (Միացյալ Թագավորություն)։
Դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Սյունաշար» կայսերական ոսկերչական ձուն իրենից ներկայացնում է յուրօրինակ այլաբանություն՝ սիրո տաճար (սյունաշար), որտեղ աղավնիների զույգը խորհրդանշում է կայսերական զույգին, քերովբեները՝ կայսեր չորս աղջիկներին՝ Օլգա, Տատյանա, Մարիա և Անաստասիա, իսկ Էրոսը՝ նորածին Ալեքսեյին[5]։ Ձուն պատրաստված է բովենիտից, ոսկուց, արծաթից, պլատինից, զարդարված է ադամանդներով և բաց վարդաճերմակ էմալով[6]։ Ոսկերչական ձուն երեսապատված է շողշողուն վարդաճերմակ էմալի շերտով։ Վերին հատվածում տեղադրված է ժամացույցի օղակաձև թվատախտակը, որի թվերը ադամանդակուռ են[2]։ Զատկական ձվի գագաթը պսակված է ոսկեձույլ Էրոսի արձանիկով։ Չորս քերովբեները պատրաստված են ոսկեջրած արծաթից, որոնք միմյանց են միացված ոսկուց պատրաստած ծաղկաշղթաներով[3]։ Պլատինից պատրաստած երկու աղավնիները տեղադրված են սյունաշարի ներսում։ Ժամացույցի թվատախտակը պտտվում է, իսկ ժամանակը ցույց է տալիս անշարժ ամրացված սլաքը։
Անակնկալ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քանի որ «Սյունաշար» կայսերական ոսկերչական ձուն իրենից ներկայացնում է աշխատող մեխանիկական ժամացույց, չի պարունակում անակնկալ[6]։ Անշարժ ադամանդակուռ սլաքը ցույց է տալիս ժամը, երբ պտտվում թվատախտակը[5]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նիկոլայ II կայսրը ձուն կնոջը՝ Ալեքսանդրա Ֆեոդորովնային է նվիրել 1910 թվականի Զատկի տոնին։ 1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ հեղափոխականները հափշտակեցին կայսերական ձվերի հավաքածուն և ուղարկեցին Կրեմլի զինապալատ։
1927 թվականին ձուն վաճառում են Էմանուել Սնոումանին՝ Լոնդոնից[7]։ 1929 թվականին ձուն ձեռք է բերում Միացյալ Թագավորության արքա Գեորգ V-ը և նվիրում կնոջը՝ Մարիա Թեքցի թագուհուն[7]։ Վերջիններից ձուն ժառանգություն է հասնում Եղիսաբեթ II-ին[4]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Пасхальные яйца ФАБЕРЖЕ | Волшебная сила искусства»։ maxpark.com։ Վերցված է 2019-02-08
- ↑ 2,0 2,1 «Matt & Andrej Koymasky - Fabergé Colonnade Egg»։ andrejkoymasky.com։ Վերցված է 2019-02-08
- ↑ 3,0 3,1 «Яйцо Колоннада Фаберже 1910»։ faberge-eggs.info։ Վերցված է 2019-02-08
- ↑ 4,0 4,1 «Henrik Immanuel Wigström (1862-1923) - Colonnade Egg»։ www.rct.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-02-08
- ↑ 5,0 5,1 «Колоннада - яйцо Фаберже»։ eggs.zhukovich.ru։ Վերցված է 2019-02-08
- ↑ 6,0 6,1 «Fabergé Research Site | Eggs - Fabergé Imperial Egg Chronology»։ Fabergé Research Site (en-US)։ Վերցված է 2019-02-08
- ↑ 7,0 7,1 «Mieks Fabergé Eggs»։ www.wintraecken.nl։ Վերցված է 2019-02-08
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Images of the Colonnade Egg, Buckingham Palace Royal Fabergé exhibition (Flickr).
- A detailed article on the 'Colonnade' egg from wintraecken.nl
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սյունաշար (Ֆաբերժեի ձու) կատեգորիայում։ |