Խճանկարային (Ֆաբերժեի ձու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խճանկարային
1914 Mosaic Egg.jpg
Ստեղծման թնական1914
ՊատվիրատուՆիկոլայ II
Ներկա սեփականատեր
ՍեփականատերԱլեքսանդրա Ֆեոդորովնա, Մարիա Թեքցի և Եղիսաբեթ II
ՀավաքածուԹագավորական հավաքածու
Դիզայն և նյութեր
Նյութերոսկի, պլատին, ալմաստ, սուտակ, Տոպազ, Քվարց, շափյուղա, Նռնաքարեր և Օրթոկլազ
Բարձրություն9,5 սանտիմետր
Լայնություն7 սանտիմետր
Ֆաբերժեի ձվեր

«Խճանկարային» (ռուս.՝ Мозаичное), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում[1] Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար: Այն ստեղծվել է 1914 թվականին[2] Նիկոլայ II կայսեր պատվերով[3]: Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի տոնին նվիրել է կնոջը՝ կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնային[4]:

Այսօր «Խճանկարային» կայսերական ոսկերչական ձուն գտնվում է Եղիսաբեթ II թագուհու[5] Թագավորական հավաքածուում[6] (Միացյալ Թագավորություն):

Դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Խճանկարային» ոսկերչական ձուն հավաքված է դեղին ոսկե գոտիների համակարգով, որոնց ագուցված է պլատինե ցանցը[7], որը տեղ-տեղ պատված է ներքոհիշյալ նյութերով՝ ադամանդ, շափյուղա, սուտակ, զմրուխտ, քվարց, տոպազ և կանաչ նռնաքար[5]: Ոսկերիչը Ալբերտ Հոլմսթրյոմն է[8]: Ձուն բաժանված է հինգ ձվաձև շրջանակի՝ երիզված մարգարիտներից և անթափանց սպիտակ էմալից: Յուրաքանչյուր հատման վայրում մեկական խոշոր ադամանդ է տեղադրված: Ձվի գագաթին տեղադրված է լուսնաքար, որի տակից երևում է կայսրուհու անվան և հայրանվան սկզբնատառերը[9]՝ տեղադրված անթափանց, գունատ վարդագույն էմալի վրա[10]:

Անակնկալ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Խճանկարային» կայսերական ոսկերչական ձվի անակնկալն իրենից ներկայացնում է կամեյա[2]: Վերջինիս վրա Նիկոլայ II կայսեր բոլոր հինգ զավակների[7] կիսադեմերն է՝ պատրաստված ոսկուց և զարդարված մարգարտով, կանաչ նռնաքարով, թափանցիկ կանաչ, անթափանց սպիտակ, շողշողուն բաց վարդագույն էմալով[8]: Ձվաձև հիմքն ունի սկահակի տեսք՝ զարդարված ադամանդներով, զմրուխտներով և երկու մարգարտով: Անակնկալի գագաթը պսակված է կայսերական ադամանդակուռ թագով: Մանրանկարի հակառակ երեսը էմալապատ է, որտեղ նկարված է ծաղիկների զամբյուղ, ստեղծման տարեթիվը և կայսեր զավակների անունները[10]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ II կայսրը ձուն կնոջը՝ Ալեքսանդրա Ֆեոդորովնային է նվիրել 1914 թվականի Զատկի տոնին: 1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ հեղափոխականները հափշտակեցին կայսերական ձվերի հավաքածուն և ուղարկեցին Կրեմլի զինապալատ:

1934 թվականին «Խճանկարային» կայսերական ոսկերչական ձուն վաճառում են Միացյալ Թագավորության արքա Գեորգ V-ին[3], որն այն նվիրում է կնոջը՝ Մարիա Թեքցի թագուհուն[6]: Վերջիններից ձուն ժառանգություն է հասնում Եղիսաբեթ II-ին[1]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Matt & Andrej Koymasky - Fabergé Mosaic Egg»։ andrejkoymasky.com։ Վերցված է 2019-02-24 
  2. 2,0 2,1 «Пасхальные яйца ФАБЕРЖЕ | Волшебная сила искусства»։ maxpark.com։ Վերցված է 2019-02-24 
  3. 3,0 3,1 «Fabergé Research Site | Eggs - Fabergé Imperial Egg Chronology»։ Fabergé Research Site (en-US)։ Վերցված է 2019-02-24 
  4. Gorbutovichwrote 2016-05-02 18:00:00 Gorbutovich Gorbutovich 2016-05-02 18:00:00։ «Как христосовались покупатели Фаберже. Россия времен Александра III и Николая II. Часть 1»։ gorbutovich.livejournal.com (en-us)։ Վերցված է 2019-02-24 
  5. 5,0 5,1 «Mieks Fabergé Eggs»։ www.wintraecken.nl։ Վերցված է 2019-02-24 
  6. 6,0 6,1 «RCIN 9022 - The Mosaic Egg»։ www.rct.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-02-24 
  7. 7,0 7,1 «Яйцо Мозаичное Фаберже 1914»։ faberge-eggs.info։ Վերցված է 2019-02-24 
  8. 8,0 8,1 «Карл Фаберже|Пасхальные шедевры (4). Обсуждение на LiveInternet - Российский Сервис Онлайн-Дневников»։ www.liveinternet.ru։ Վերցված է 2019-02-24 
  9. Crisalli Joseph (2014-01-28)։ «Stalking the Belle Époque: Mastery of Design: The Fabergé Mosaic Egg, 1914»։ Stalking the Belle Époque։ Վերցված է 2019-02-24 
  10. 10,0 10,1 «Мозаичное - яйцо Фаберже»։ eggs.zhukovich.ru։ Վերցված է 2019-02-24 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]