Կելխի շանտեկլեր
Կելխի շանտեկլեր | |
---|---|
![]() | |
Ստեղծման թնական | 1904 |
Պատվիրատու | Ալեքսանդր Կելխ |
Ներկա սեփականատեր | |
Սեփականատեր | Մալքոլմ Ֆորբս, Ֆորբս ընտանիք, Վիկտոր Վեկսելբերգ և Barbara Kelch-Bazanova? |
Հավաքածու | Սանկտ Պետերբուրգի Ֆաբերժեի թանգարան |
Դիզայն և նյութեր | |
Նյութեր | ոսկի, մարգարիտ, ալմաստ, արծնապակի և արծաթ |
Բարձրություն | 277 միլիմետր |
Ֆաբերժեի ձվեր |
«Կելխի շանտեկլեր» (ռուս.՝ Шантеклер Кельха), ոսկերչական ձու, որը դարձավ Կելխի 7 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում ռուս արդյունաբերող Ալեքսանդր Կելխի համար[1]։ Այն ստեղծվել է 1904 թվականին[2][3]։ Ոսկերչական ձուն Ալեքսանդր Կելխը Զատկի տոնին նվիրել է կնոջը՝ Վարվառա Կելխին։
Այսօր «Կելխի շանտեկլեր» ձուն պահպանվում և ցուցադրվում է Ֆաբերժեի թանգարանում (Նարիշկինների և Շուվալովների պալատ, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան) և պատկանում է Վիկտոր Վեկսելբերգի ֆոնդին[4]։
Դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Կելխի շանտեկլեր» «Շանտեկլեր»[5] (ֆր.՝ chanticleer - աքաղաղ[6]) ոսկերչական ձու-ժամացույցը պատրաստել է Ֆաբերժեի ընկերության ոսկերիչ Միխայիլ Պերխինը։ Այն գրեթե ամբողջությամբ պատճենում է «Աքաղաղ» կայսերական ձուն և «Ռոտշիլդյան» ձուն։ Երկար ժամանակ կարծում էին, որ այն կայսերական ձու է։
Ձուն պատրաստված է դեղին, կանաչ և կարմիր ոսկուց։ Զարդարված է ադամանդներով, թափանցիկ բաց երկնագույն էմալով, արծաթով, մարգարտե եզրազարդով։ Ձվի վրա տեղադրված է ժամացույց։ Սպիտակ թվացույցի շրջանակը մարգարիտներով է երիզված[7]։
Անակնկալ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Կելխի շանտեկլեր» ոսկերչական ձվի գագաթը պսակված է վարդագույն ոսկով պատրաստված ցանցկեն կափարիչով[8]։ Դրա տակ էլ տեղադրված է անակնկալը։ Այն իրենից ներկայացնում է մեխանիկական էմալապատ ոսկյա աքաղաղ՝ զարդարված ադամանդներով։ Յուրաքանչյուր նոր ժամի բացվում է ծակոտկեն կափարիչը և դուրս է գալիս աքաղաղը։ Այն թափահարում է թևերը, բացում ու փակում կտուցը և երգում է[9]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Կելխի շանտեկլեր» ոսկերչական ձու-ժամացույցը պատրաստվել է Ֆաբերժեի ընկերությունում՝ 1904 թվականին։ Ալեքսանդր Կելխը ձուն կնոջը՝ Վարվառա Կելխին է նվիրել նույն թվականի Զատկի տոնին[10]։
1920 թվականին ձուն ձեռք է բերում Փարիզի «A La Vieile Russie» պատկերասրահը։ 1928 թվականին այն ձեռք է բերում ամերիկացի մի գնորդ։
1949 թվականից պատկանել է Մորիս Սանդոզին (Շվեյցարիա)։ 1958 թվականին այն գնում է Նյու Յորքի «A La Vieile Russie» թանգարանը։ 1966 թվականից Ֆորբսի հավաքածու մասն էր կազմում։
2004 թվականին Նյու Յորքի Սոթբիս աճուրդի տանից Վիկտոր Վեկսելբերգը գնում է ձուն և վերադարձնում հայրենիքին[11]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Коллекция Фаберже: семь яиц Кельха»։ Фаберже: семь яиц Кельха։ vision7.ru։ Վերցված է 2014-07-07
- ↑ «Коллекция яиц Фаберже Варвары Кельх»։ «Шантеклер Кельха», 1904։ equal.lv։ Վերցված է 2014-07-07
- ↑ «Фаберже, коллекция Варвары Кельх»։ «Шантеклер Кельха», 1904։ faberge-eggs.info։ Վերցված է 2014-07-07
- ↑ «Mieks Fabergé Eggs»։ www.wintraecken.nl։ Վերցված է 2019-01-13
- ↑ «Mieks: clock-eggs»։ Fabergé clock-eggs (անգլերեն)։ mieks.com։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-25-ին։ Վերցված է 2014-07-12
- ↑ «Chanticleer»։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-14-ին։ Վերցված է 2019-01-13
- ↑ A-delina։ [https://www.liveinternet.ru/users/lviza_neo/post213507338/ «���� �������. �����- 6. ���� ��� ������.. ���������� �� LiveInternet - ���������� ������ ������-���������»]։ www.liveinternet.ru (ռուսերեն)։ Վերցված է 2019-01-13
- ↑ [http://eggs.zhukovich.ru/faberzhe/faberzhe.shtml?egg=Shantekler-Kelkha «��������� ������ - ���� �������»]։ eggs.zhukovich.ru։ Վերցված է 2019-01-13
- ↑ «Яйцо Шантеклер Кельха Фаберже 1904»։ faberge-eggs.info։ Վերցված է 2019-01-13
- ↑ «Пасхальные яйца Карла Фаберже»։ Пасхальные яйца Карла Фаберже։ mylitta.ru։ Վերցված է 2014-07-07
- ↑ «Яйца Фаберже. Часть- 6.»։ Семь яиц Кельха։ liveinternet.ru։ Վերցված է 2014-07-07
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Details about the Kelch Chanticleer egg - The Link of Times foundation
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կելխի շանտեկլեր կատեգորիայում։ |