Սոճու կոն (Ֆաբերժեի ձու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սոճու կոն
Սոճու կոն, Ֆաբերժեի ձու.jpg
Ստեղծման թնական1900
ՊատվիրատուԱլեքսանդր Կելխ
Ներկա սեփականատեր
ՍեփականատերJoan Kroc?
Հավաքածումասնավոր հավաքածու
Դիզայն և նյութեր
Նյութերոսկի, արծաթ, ալմաստ, էմալ և Փղոսկր
Բարձրություն95 Միլիմետր
Ֆաբերժեի ձվեր

«Սոճու կոն» (ռուս.՝ Сосновая шишка), ոսկերչական ձու, որը դարձավ Կելխի 7 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում ռուս արդյունաբերող Ալեքսանդր Կելխի համար: Այն ստեղծվել է 1900 թվականին[1]: Ոսկերչական ձուն Ալեքսանդր Կելխը Զատկի տոնին նվիրել է կնոջը՝ Վարվառա Կելխին:

Այսօր «Սոճու կոն» ոսկերչական ձուն գտնվում է Ջոան Քրոկի մասնավոր հավաքածուում[2] (Սան Դիեգո, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ):

Դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սոճու կոն» ոսկերչական ձվի մակերևույթի գիլիոշինային է՝ պատված կիսաթափանցիկ կորալային կապույտ էմալով: Մակերևութը պատված է պլատինե ծաղկաշղթաներով և զարդաքանդակներով: Դրանք էլ իրենց հերթին պատված են ադամանդներով: Ձվի գագաթին չորս խոշոր ադամանդով ստեղծվել է քառատերև երեքնուկ (Հարության խորհրդանիշը), որի յուրաքանչյուր «թերթիկի» վրա գրված է թիվ. իրար հետ կարդալիս ստացվում է ստեղծման տարեթիվը՝ «1900»:

Մյուս գագաթի ադամանդի տակ չի պահպանվել Վարվառա Կելխի միացագիրը՝ «В.К.»: Հնարավոր է, որ այդ միացագիրն ունեցել է նույն տեսքը, ինչ որ «Տախտակադրվագներով ձուն»[1]:

Անակնկալ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սոճու կոն» ոսկերչական ձվի անակնկալը մեխանիկական փղիկ է: Վերջինս պատրաստված է արծաթից, ոսկուց, կարմիր և կանաչ էմալից: Այն զարդարված է վեց ադամանդով՝ յուրաքանչյուր կողմից երեքական: Ժանիքները պատրաստված են փղոսկրից: Ադամանդներից մեկը թաքցնում է բանալիով աշխատող մեխանիզմի անցքը: Լարելուց հետո փղիկը դանդաղորեն քայլում է, գլուխն է շարժում և թափահարում է պոչը: Փղի վրա նստած է կենդանավարը[3]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սոճու կոն» ոսկերչական ձուն պատրաստվել է Ֆաբերժեի ընկերությունում՝ 1900 թվականին: Ալեքսանդր Կելխը ձուն կնոջը՝ Վարվառա Կելխին է նվիրել նույն թվականի Զատկի տոնին:

1929 թվականին ձուն վաճառվել է ԱՄՆ-ի մի կոլեկցիոների: Քրիստիս աճուրդի տանը, որն անցկացվում էր 1989 թվականին Ժնևում՝ 3,1 միլիոն դոլարով այն ձեռք է բերում Ջոան Քրոգը: Ավելի ուշ նա New York Times-ին պատմում է. «Ես հիացած էի, երբ ինձ հայտնեցին, որ ձեռք եմ բերել այն»[4]:

1997 թվականին Նյու Յորքում Քրիստիս աճուրդի տանը ձուն հանվում է վաճառքի, սակայն չի վաճառվում, քանի որ ոչ մեկը չառաջարկեց 2,8 միլիոն դոլարից ավելին, այն դեպքում, երբ նախնական այն գնահատվել էր 3,5-4,5 միլիոն դոլար[3]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Mieks Fabergé Eggs»։ www.wintraecken.nl։ Վերցված է 2019-01-10 
  2. «Pine cone egg Faberge 1900»։ faberge-eggs.info։ Վերցված է 2019-01-10 
  3. 3,0 3,1 [http://eggs.zhukovich.ru/faberzhe/faberzhe.shtml?egg=Sosnovaya_shishka «�������� ����� - ���� �������»]։ eggs.zhukovich.ru։ Վերցված է 2019-01-10 
  4. ANTIQUES; Not Imperial, but Still Faberge / The New York Times (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]