Դանիական դղյակներ (Ֆաբերժեի ձու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանիական դղյակներ
Ստեղծման թնական1890
ՊատվիրատուԱլեքսանդր III
Ներկա սեփականատեր
ՍեփականատերՄարիա Ֆյոդորովնա, Մաթիլդա Գեդինգս Գրեյ, Մաթիլդա Գեդինգս Գրեյ հիմնադրամի հավաքածու և Արմանդ Համմեր
ՀավաքածուՄաթիլդա Գեդինգս Գրեյ հիմնադրամի հավաքածու
Դիզայն և նյութեր
Նյութերոսկի, արծնապակի, Star Sapphire?, զմրուխտ, ալմաստ, թավիշ և Սադափ
Բարձրություն102 միլիմետր
Լայնություն67 միլիմետր
Ֆաբերժեի ձվեր

Դանիական դղյակներ (ռուս.՝ Датские дворцы), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1890 թվականին Ալեքսանդր III կայսեր պատվերով՝ կնոջ՝ կայսրուհի Մարիա Ֆեոդորովնայի համար։

Ձուն գտնվում է Մաթիլդա Գեդդինգս Գրեյի (անգլ.՝ Matilda Geddings Gray Foundation) ֆոնդում և 2011 թվականի նոյեմբերի 22-ից մինչև 2021 թվականի նոյեմբերի 30-ը գտնվելու է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում[1]։

Դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրսից ձուն պատված է վարդանարդոսագույն էմալով, որը ոսկու եզրերը բաժանվում է տասներկու հատվածի։ Վեց ուղղահայաց և երեք հորիզոնական գծերը դրվագազարդված են վարդագույն ադամանդներով[2]։ Յուրաքանչյուր երիզի վրա տեղադրված են զմրուխտներ, իսկ ձվի գագաթին տերևներով մեդալիոն է, որը ձևավորված է կաբոշոնային աստղաձև շափյուղայի շուրջ։ Իսկ հակառակ գագաթին դրվագազարդ տերևներ են՝ արված քանդակադրոշմման եղանակով[3]։

Անակնկալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձուն ունի բացման մեխանիզմ։ Բացելուց հետո այն վերածվում է 10 մասանի շիրմայի՝ պատրաստված բազմագույն ոսկուց, ջրաներկից և սադափից։ Յուրաքանչյուր փեղկը շրջանակված է վերևից ոսկե պսակով իսկ ներքևից՝ մեանդրով[3]։ Բոլոր ջրաներկ աշխատանքների հեղինակը Կոնստանտին Կրիժիցկին է, որը նկարել է 1889 թվականին։ Մանրանկարներում պատկերված են կայսերական «Հյուսիսային աստղ» և «Արքայադուստր» զբոսանավերը, Կոպենհագենի Բերնսթորֆ ամրոցը, Ֆրեդենսբորգի այգում գտնվող կայսերական վիլլան, Ամալիենբորգը, Կրոնբորգը, Կոտեջ պալատը Պետերգոֆում, Գատչինյան պալատը Սանկտ Պետերբուրգի շրջակայքում[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր III կայսրը «Դանիական պալատները» Ֆաբերժեի արվեստանոցից ստացավ 1890 թվականի մարտի 30-ին և նույն թվականի ապրիլի 1-ին նվիրեց կնոջը՝ Մարիա Ֆեոդորովնային։ Նվերի արժեքը կազմել է 4260 արծաթե ռուբլի։ 1893 թվականի հունվարին այն եղել է Գատչինյան պալատում ընդհուպ մինչև 1917 թվականի Ռուսական հեղափոխությունը։

Հեղափոխականները ձուն հափշտակում և ուղարկում են Կրեմլի զինապալատ[5]։

«Դանիակա դղյակներ» ձուն 11 այլ ձվերի հետ 1930 թվականին հանվել են վաճառքի ԽՍՀՄ իշխանությունների կողմից։ Գնորդը Վիկտոր Համմերն էր, որը գնել է 1500 ռուբլիով։ Համմերի պատկերասրահում ոսկերչական ձուն 1935 թվականին հանվել է վաճառքի $25 000։ 1937 թվականի այն վաճառվել է նյույորքցի Նիկոլաս Լյուդվիգին։ Ձուն 1962-ից 1971 թվականներին գտնվել է տարբեր մասնավոր հավաքածուներում։ Վերջինը եղել է Մաթիլդա Գեդդինգս Գրեյը։ 1972 թվականից ձուն գտնվել է նրա ֆոնդում և ցուցադրվել է Չիքվուդի թանգարանում՝ Նեշվիլում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Fabergé from the Matilda Geddings Gray Foundation Collection
  2. Lowes, Will; McCanless, Christel Ludewig (2001). Fabergé Eggs A Retrospective Encyclopedia. Lanham, Maryland: Scarecrow Press Inc. էջ 27. ISBN 0-8108-3946-6.
  3. 3,0 3,1 Lowes, 2001 pg. 27
  4. Lowes, 2001 pg. 27-28
  5. Lowes, 2001 pg. 28

Արտաքին[խմբագրել | խմբագրել կոդը]