Թագավորման տասնհինգամյակ
Թագավորման տասնհինգամյակ | |
---|---|
![]() | |
Ստեղծման թնական | 1911 |
Պատվիրատու | Նիկոլայ II |
Ներկա սեփականատեր | |
Սեփականատեր | Ալեքսանդրա Ֆեոդորովնա, Մալքոլմ Ֆորբս, Ֆորբս ընտանիք և Վիկտոր Վեկսելբերգ |
Հավաքածու | Սանկտ Պետերբուրգի Ֆաբերժեի թանգարան |
Դիզայն և նյութեր | |
Նյութեր | ոսկի, արծնապակի, ալմաստ, Լեռնային բյուրեղապակի, ջրաներկ և Փղոսկր |
Բարձրություն | 13,2 սանտիմետր |
Ֆաբերժեի ձվեր |
«Թագավորման տասնհինգամյակ» (ռուս.՝ Пятнадцатая годовщина царствования), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1911 թվականին[1] Նիկոլայ II կայսեր պատվերով։ Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի տոնին նվիրել է կնոջը՝ կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնային[2]՝ ի նշանավորումն թագադրման տասնհինգամյակի։
Այսօր «Թագավորման տասնհինգամյակ» կայսերական ոսկերչական ձուն պահպանվում և ցուցադրվում է Ֆաբերժեի թանգարանում[3] (Նարիշկինների և Շուվալովների պալատ, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան) և պատկանում է Վիկտոր Վեկսելբերգի ֆոնդին։
Դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Թագավորման տասնհինգամյակ» կայսերական ոսկերչական ձուն պատրաստված է ոսկուց։ Զարդարված է թափանցիկ կանաչ էմալով, անթափանց սպիտակ էմալով, շողշողուն էմալով, ադամանդներով, լեռնային բյուրեղապակիով, ինչպես նաև փղոսկրի վրա ջրաներկ նկարներով[4]՝ երեսապատված լեռնային բյուրեղապակու շերտով։ Ձուն բաժանված է տասնութ հատվածի՝ կազմված տասնվեց մանրանկարով, որոնց հեղինակը Վասիլի Զուևն[5] է։ Յոթ ձվաձև մանրանկարները դիմանկարներ[1] են, որոնք շրջանակված են ադամանդակուռ շրջանակով[3]. պատկերված են կայսերական ընտանիքի անդամները[6]։ Մնացած ինը նկարներում պատկերված են Նիկոլայի II կայսեր կյանքի կարևորագույն պահերը։ Նիկոլայի և կնոջ դիմանկարներից ներքև՝ ադամանդե շրջանակի մեջ երկու հիշարժան տարեթվեր են նշված՝ «1894»[7]՝ գահակալման տարեթիվը և «1911»՝ ձվի ստեղծման տարեթիվը։ Ձվի գագաթին մեծ ադամանդ է տեղադրված, որի տակ կայսրուհու միացագիրն է[8]։
Դիմանկարներում պատկերված են[4]՝
- կայսր Նիկոլայ II
- կայսրույի Ալեքսանդրա Ֆեոդորովնա
- արքայորդի Ալեքսեյ Նիկոլաևիչ
- մեծ իշխանուհի Օլգա Նիկոլաևնա
- մեծ իշխանուհի Տատյանա Նիկոլաևնա
- մեծ իշխանուհի Մարիա Նիկոլաևնա
- մեծ իշխանուհի Անաստասիա Նիկոլաևնա
Մյուս մանրանկարներում պատկերված են կասեր համար հիշարժան պահերը[4].
- 1896 թվականին դեպի Մոսկովյան Կրեմլի Վերափոխման մայր տաճար երթ
- 1896 թվականին Նիկոլայ II կայսեր գահակալությունը
- 1896 թվականին Ալեքսանդր III կայսեր կամուրջի բացումը Փարիզում
- Ալեքսանդր III կայսեր թանգարանի բացումը Սանկտ Պետերբուրգում, 1898 թվականին
- 1899 թվականին Խաղաղության կոնֆերանսի անցկացումը Հաագայում՝ Հյոս տեն Բոս ամրոցում
- սուրբ Սերաֆիմ Սարովսկու մասունքների ձեռքբերումը 1903 թվականին
- 1906 թվականին Ձմեռային պալատում Առաջին Պետական դումայի անդամների ընդունելություն (նկարված է լուսանկարից)
- 1909 թվականին Պոլտավայում հուշարձանի բացում՝ նվիրված Պոլտավայի ճակատամարտի երկուհարյուրամյակին
- 1910 թվականին Պետրոս I արքայի հուշարձանի բացումը Ռիգայում
Անակնկալ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Թագավորման տասնհինգամյակ» կայսերական ոսկերչական ձուն անակնկալ չունի[4]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նիկոլայ II կայսրը ձուն կնոջը՝ Ալեքսանդրա Ֆեոդորովնային նվիրել 1911 թվականի Զատկի տոնին[5]։
1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ հեղափոխականները հափշտակեցին կայսերական ձվերի հավաքածուն և ուղարկեցին Կրեմլի զինապալատ։ Թե ինչպես է այդտեղից ձուն հայտնվել Արևմուտքում՝ պատմությունը ցայսօր լռում է[8]։
1962 թվականին «Թագավորման տասնհինգամյակ» կայսերական ոսկերչական ձուն եղել է Ալեքսանդր Շաֆերի մասնավոր հավաքածուում։ 1966 թվականին «Թագավորման տասնհինգամյակ» կայսերական ոսկերչական ձուն հայտնվում է Ֆորբսի հավաքածուում, Նյու Յորքում[6]։ 2004 թվականին Նյու Յորքի Սոթբիս աճուրդի տունը ձուն վաճառում է Վիկտոր Վեկսելբերգին[7]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Пасхальные яйца ФАБЕРЖЕ | Волшебная сила искусства»։ maxpark.com։ Վերցված է 2019-02-11
- ↑ Gorbutovichwrote 2016-05-04 17:30:00 Gorbutovich Gorbutovich 2016-05-04 17:30:00։ «Как христосовались покупатели Фаберже. Часть 2»։ gorbutovich.livejournal.com (en-us)։ Վերցված է 2019-02-11
- ↑ 3,0 3,1 «Թագավորման տասնհինգամյակ ձուն թանգարանի պաշտոնական կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2018-02-19-ին
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 «15-я годовщина царствования - яйцо Фаберже»։ eggs.zhukovich.ru։ Վերցված է 2019-02-11
- ↑ 5,0 5,1 «Matt & Andrej Koymasky - Fabergé 15th Anniversary Egg»։ andrejkoymasky.com։ Վերցված է 2019-02-11
- ↑ 6,0 6,1 «Fabergé Research Site | Eggs - Fabergé Imperial Egg Chronology»։ Fabergé Research Site (en-US)։ Վերցված է 2019-02-11
- ↑ 7,0 7,1 «Mieks Fabergé Eggs»։ www.wintraecken.nl։ Վերցված է 2019-02-11
- ↑ 8,0 8,1 «Яйцо Пятнадцатая годовщина царствования Фаберже 1911»։ faberge-eggs.info։ Վերցված է 2019-02-11
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Faber Toby (2008)։ Fabergé's Eggs: The Extraordinary Story of the Masterpieces That Outlived an Empire։ New York: Random House։ ISBN 978-1-4000-6550-9
- Fabergé, Tatiana; Proler, Lynette; Skurlov, Valentin V. (1997). The Fabergé Imperial Easter Eggs. London: Christie's Books. 978-0-903432-48-1
- Hill Gerald (2007)։ Fabergé and the Russian Master Goldsmiths։ New York: Universe։ ISBN 978-0-7893-9970-0
- Lowes Will, McCanless Christel Ludewig (2001)։ Fabergé Eggs: A Retrospective Encyclopedia։ Scarecrow Press։ ISBN 978-0-8108-3946-5
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- The Link of Times Foundation: Fifteenth Anniversary egg(չաշխատող հղում)
- Website by Annemiek Wintraecken, details of the Fifteenth Anniversary Egg
- Ձվի ընդհանուր տեսք
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Թագավորման տասնհինգամյակ կատեգորիայում։ |