Տատյանա Նիկոլաևնա Ռոմանովա (մեծ իշխանուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տատյանա Նիկոլաևնա Ռոմանովնա
ռուս.՝ Великая княжна Татьяна Николаевна
Grand Duchess Tatiana Nikolaevna 1910.jpg
Տատյանա Նիկոլաևնա
Մեծ իշխանուհի
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և բուժքույր
Ազգություն Ռուս
Դավանանք Ռուս ուղղափառ եկեղեցի
Ծննդյան օր 1897 հունիսի 10
Ծննդավայր Սանկտ-Պետերբուրգ, Ռուսաստան
Վախճանի օր Սպանվել է բոլշևիկների կողմից 1918 թվականի հուլիսի 16 գիշերը 21 տարեկան հասակում
Վախճանի վայր Եկատերինբուրգ, Ռուսաստան Ռուսաստան
Թաղված Անհայտ է,մարմնի վառված մնացորդները թաղվել են Սանկտ Պետերբերգում
Դինաստիա RomanovsCoatRF.png Ռոմանովներ
Հայր Նիկոլայ II
Մայր Ալեքսանդրա Ֆեոդորովնա (Ալիքս)
 
Ինքնագիր Signature Tatiana.svg
 
Պարգևներ

Order of Saint Catherine

Մեծ Իշխանուհի Տատյանա Նիկոլաևնա Ռոմանովա (ռուս.՝ Великая Княжна Татьяна Николаевна), ռուս վերջին կայսր Նիկոլայ II-ի և նրա կնոջ՝ Ալեքսանդրա Ֆեոդորովնայի երկրորդ դուստրը։ Ծնվել է 1897 թվականի հունիսի 10-ին (մայիսի 29 ըստ հին տոմարի) Սանկտ Պետերբուրգի Պետերգոֆ պալատում։ Իր ընտանիքի հետ 1918 թվականի հուլիսի 17-ին սպանվել է բոլշևիկների կողմից։

Դասվել է ռուս սրբերի շարքը։

Ծնունդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձախից աջ՝ Տատյանան, Մարիան և Օլգան 1900 թվականին

Տատյանա Նիկոլաևնան ռուս վերջին կայսր Նիկոլայ II-ի և նրա կնոջ՝ Ալեքսանդրա Ֆեոդորովնայի երկրորդ դուստրն էր։ Ծնվել է 1897 թվականի հունիսի 10-ին Սանկտ Պետերբուրգում։ Ըստ հին տոմարի նրա ծնունդը նշվում էր մայիսի 29-ին, իսկ 1900 թվականից հետո սկսեցին նշել հունիսի 10-ին։ Ըստ մեծ իշխան Կոնստանտին Կոնստանտինովիչի՝ աղջկան այդ անունն էին տվել Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպի հերոսուհու պատվին։

Ինչպես և իր քույրերը և եղբայրը, Տատյանան դաստիարակվել է ինչքան հնարավոր է սովորական կերպով։ Նրանք բոլորը քնում էին չոր անկողիններում և առանց բարձի և առավոտները սառը ջրով ցնցուղ էին ընդունում։ Տատյանան շատ մոտ էր իր քույրերի հետ, մասնավորապես Օլգայի, չնայած նրանց հակասական բնավորությունների։

Տատիանան (վերևում) Մարիան և Անաստասիան 1908 թվականին

Նա ուներ բաց կապույտ աչքեր շագանակագույն մազեր և սլացիկ կազմվածք։ Ըստ բազմաթիվ վկայությունների նա Ռոմանով քույրերից ամենագեղեցիկն էր։ Տեսքով և բնավորությամբ նա շատ նման էր իր մորը՝ կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնային, ում հետ գտնվում էր շատ մոտիկ հարաբերությունների մեջ։ Տատյանային և իր ավագ քրոջը՝ Օլգային անվանում էին "մեծ զույգ" իսկ Մարիային և Անաստասիային՝ "փոքր զույգ":

Քանի որ Տատիանայի հայրը կայսր էր, այլ ոչ թե թագավոր, նա իր տիտղոսով ավելի բարձր էր մյուս եվրոպական արքայադստրերից։ Նրան դիմում էին "Ձեր կայսերական մեծություն"-ով, սակայն նա դա այդքան էլ չէր սիրում և պնդում էր, որպեսզի մոտիկ մարդիկ իրեն դիմեին Տատիանա Նիկոլաևնա անվանումով։ Ընտանիքի անդամները նրան դիմում էին "Տանյա", "Տատյա", "Տատյուշկա" կամ "Տատյանուշկա" փաղաքշական անվանումներով։

Բնավորությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տատյանան 1904 թվականին
Տատյանան պաշտոնական լուսանկարում 1906 թվականին

Տատյանան և Օլգան ունեին նույն սենյակը և մանկուց շատ մոտ էին իրար հետ։ 1901 թվականին Օլգան վարակվեց տիֆով և ստիպված եղավ մի քանի շաբաթ անց կացնել վարակը կանխարգելող հատուկ վայրում։ Հիվանդության ապաքինումից հետո փոքրիկ Տատյանան հանդիպեց իր քրոջը, ով տեսքով բավականին փոխվել էր հիվանդության պատճառով։ Երբ Տատյանային հայտնեցին, որ այդ երեխան իր քույր Օլգան է նա վախից սկսեց լաց լինել և նրան շատ դժվար եղավ համոզելը, որ Օլգայի տեսքը շուտով լինելու էր առաջվա պես։ Տատյանան ուներ առաջնորդի տաղանդ և իր քույրերը նրան տվել էին "կառավարչուհու" մականունը։ Միայն Տատյանան էր կարողանում իր ծնողներին ինչ որ բանում համոզել, այդ իսկ պատճառով մյուս երեխաները միշտ իրեն էին դիմում որևէ բան խնդրելու դեպքում։ Օլգան՝ լինելով ավագ դուստրը դեմ չէր այն փաստիվ որ Տատյանան կառավարեր որոշ դեպքերում։

Տատյանան նաև իր քույրերի համեմատ ամենամոտն էր իր մորը և համարվում էր կայսրուհու սիրված դուստրը։ Ըստ ուսուցիչ Պիեռ Ժիլլիարի նա միակն էր, ով կարողանում էր իր մորը պաշարել վերին աստիճանի ուշադրությամբ և հասկանալ նրա բարդ բնավորությունը։ Ալեքսանդրա Ֆեոդորովնան Նիկոլայ II-ին գրած նամակներում հայտնում էր, որ Տատյանան միակն էր, որ կարողանում էր հասկանալ իր աշխարհայացքը։

Ըստ Ժիլլիարի, Տատիանան շատ հավասարակշռված և գաղտնապահ էր և ի տարբերություն իր քրոջ Օլգայի՝ քիչ ինքնակամ և ավելի փակ բնավորության տեր։ Ի տարբերություն իր մյուս քույրերի, ովքեր բնական տաղանդ ունեին արվեստի նկատմամբ և այն արտահայտում էին լավ նկարելով և շյուղագործությամբ, Տատիանան ավելի մեծ սեր ուներ պրակտիկ խնդիրներ լուծելու և դիպլոմատիկ քայլեր անելու հարցում։ Նա երբեմն նեղվում էր այն փաստից, որ չէր կարողանում այնքան լավ նկարել ինչպես իր քույրերը։ Սակայն այդ ամենի հետ մեկտեղ նա մեծ նրբանկատություն ուներ հագուստներ ընտրելու և վարսահարդարման հարցում։ Ըստ կայսրուհու մոտիկ ընկերուհու՝ Աննա Վիրուբովայի, Տատիանան իր մոր մազերը այնպես էր հարդարում, կարծես պրոֆեսսիոնալ արած լիներ։

Ցարեվիչը և հեմոֆիլիան[խմբագրել | խմբագրել կոդը]

Տատիանան 1911 թվականին

Ինչպես և իր մյուս քույրերը և ընտանիքի բոլոր անդամները՝ Տատիանան պաշտում էր իր եղբորը՝ ցարեվիչ Ալեքսեյին, ով ի ծնե հիվանդ էր ժառանգական անբուժելի հիվանդությամբ՝հեմոֆիլիայով։ Հիվանդությունը արտահայտվում էր միայն արական սեռի մոտ, սակայն կանայք հիվանդության կրող էին համարվում։ Ըստ որոշ վկայությունների, Ալեքսանդրա Ֆեոդորովնայի բոլոր աղջիկները սովորականից ավելի շատ էին արյունահոսում և նրանց արյունը ավելի ուշ էր մակարդվում։ Ալեքսանդրա Ֆեոդորվնան հիվանդությունը ժառանգել էր իր մորական տատիկից՝ Անգլիայի թագուհի Վիկտորիայից, որ իր հերթին այն տարածել էր բազմաթիվ եվրոպական ազնվական ընտանիքների, այդ իսկ պատճառով հիվանդությունը ստացել էր "թագավորական" անվանումը։ Ցարեվիչը բազմաթիվ անգամ եղել է մահամերձ վիճակում։ Նրա թույլ առողջության վիճակի պատճառով կայսրուհու հոգեկան վիճակն էր տուժում։ Նա միշտ թույլ էր, տեղաշարժվում էր հաշմանդամի սայլակով և իրեն մեղավոր էր համարում երեխային հիվանդությունը փոխանցելու հարցում։ Տատիանան և իր մյուս քույրերը անընդմեջ գտնվում էր կայսրուհու կողքին և նրան խնամում էին։ Տատիանան դա անում էր մեծ հաճույքով և երբեք չէր բողոքում այդ մշտական վիճակից։

Գրիգորի Ռասպուտինը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տատիանան 1912 թվականին

Ցարեվիչի կյանքը փրկելու նպատակով կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորվնան օգնություն էր փնտրում տարբեր հոգևորականներից կամ հրաշագործներից, սակայն նրանցից ոչ մեկը չէր կարողանում ցարեվիչին ամբոջղությամբ բուժել։ Սակայն ընտանիքի շրջապատում հայտնվեց Գրոգորի Ռասպուտին անունով մի հոգևորական, ով ժամանել էր Սիբիրից։ Նա բազմաթիվ անգամ փրկեց մահամերձ ցարեվիչի կյանքը և այդպիսով շահեց կայսրուհու վստահությունը։ Հենց սկզբից Ռասպուտինի գերբնական ուժը շատերին կասկածելի թվաց։ Նրան քննադատում էին բոլորը՝ և ժողովուրդը, և արքայական ընտանիքի ներկայացուցիչները։ 1907 թվականին Ցարեվիչը գտնվում էր անհույս վիճակում և բոլորը վստահ էին, որ նա կմահանար։ Ալեքսնադրա Ֆեոդորովնան անհույս վիճակում զանգահարեց Ռասպուտինին և տեղեկացրեց երեխայի վիճակի մասին սակայն Ռասպուտինը նրան ասաց, որ ամեն ինչ լավ կլինի և երեխան չի մահանա և իրոք երեխան ապաքինվեց։ Դրանից հետո կայսրուհուն սկսեց ամբողջ սրտով վստահել Ռասպուտինին՝ նա ազատ ելք ու մուտք ուներ պալատ և գտվնում էր շատ մոտ հարաբերությունների մեջ կայսրուհու չորս աղջիկներ հետ։

Նիկոլայ II-ի քրոջ՝ Օլգա Ալեքսանդրովնայի վկայությամբ Ռասպուտինը կարող էր ազատ մտնել աղջիկների ննջասենյակները։ Նա երկար ժամանակ զրուցում էր նրանց հետ և խորհուրդներ էր տալիս։ Տատիանան երբեմն գրում էր Ռասպուտինին իր մոր հիվանդագին վիճակի մասին և հարցնում էր թե ինչ կարող էր անել։ Նա Ռասպուտինին համարում էր "մարդ ով ամեն ինչ գիտեր":

Չնայած այն փաստին, որ Ռասպուտինը աղջիկներին ոչ մի վտանգ չէր ներկայացնում, երեխաների դայակները դժգոհում էին Ռասպուտինի ազատ պահվածքից։ Նրանցից մեկը՝ Սոֆիա Տուտչևան կայսուհուն դիմեց բողոքով։ Տատիանան իր օրագրում նշումներ էր կատարել և նա շատ անհագստանում էր Սոֆիայի համար, իմանալով իր մոր բնավորության մասին։ Կայսրուհին այնուամենայնիվ Սոֆիային աշխատանքից հեռացրեց։

Ռասպուտինը շատ վատ համբավ ուներ ժողովրդի մոտ։ Նրան բազմիցս մեղադրել են արբեցողության և բռնաբարության մեջ։ Իրավիճակի կտրուկ վատանալուց հետո Նիկոլայը Ռասպուտինին խորհուրդ տվեց որոշ ժամանակով լքել արքայական պալատը և մեկնել ուխտագնացության։ 1916 թվականին Ալեքսանդրա Ֆեոդորվնան Նիկոլային գրած նամակներից մեկում նշում էր, որ իրենց աղջիկների հոգիները մաքրվել են Ռասպուտինի հետ շփվելուց հետո։

1916 թվականի դեկտեմբերին՝ Ռասպուտինի սպանությունից հետո, ըստ տարբեր վկայությունների, Տատիանան և իր քույրերը գտվնում էին տխուր վիճակում։ Նրանք շատ լուրջ էին և հասկանում էին երկրի քաղաքական իրավիճակի սրման պատճառները։

Տատյանան իր մոր նման ծայրահեղ հավատացյալ էր և խորապես ուսումնասիրում էր Աստվածաշունչը։ Նրա համար շար հետաքրքիր էին Ռասպուտինի դասերը հավատքի վերաբերյալ։ Տատյանան շատ ժամանակ նշումներ էր անում իր օրագրում, գրելով Ռասպուտինի ասած ամենակարևոր դասերը։

Հասունացման տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Տատիանան զորագնդի համազգեստով 1912 թվականին

Ինչպես իր քրոջը՝ Օլգային, Տատիանային նույնպես տրվել էր պատվավոր գնդապետի կոչում և իրեն պատկանող հուսարներ։ Նա պաշտում էր իր զինվորներին ցուցմունքներ տալը և հետևել նրանց աշխատանքին։ Երբ Տատիանան հիվանդանում էր, նա ամեն ինչ անում էր, որպեսզի իր մայրը իրեն թողներ անկողնուց վեր կենալ և հետևել իր հուսարներին։ Նա երբեմն սիրահարվում էր բանակի երիտադարդ տղաներին և այդ մասին միշտ պատմում էր իր մորը։ Սակայն դրա հետ մեկտեղ նրան ապշեցնում էր հուսարների ազատ պահվածքը և մտածելակերպը։ Երբ Օլգայի ծննդյան արթիվ թագավորական "Ստանդարդ" նավի վրա սպաները նրան նվիրեցին Միքելանջելոյի Դավթի մերկ արձանի լուսանկարը, Տատիանան լիովեն ապշած էր մնածել, իսկ Օլգան չէր կարողանում զսպել իր ծիծաղը։ Այդ միջադեպի մասին Տատիանան նույնիսկ գրել էր իր հորաքրոջը՝ Մեծ Իշխանուհի Օլգա Ալեքսանդրովնա Ռոմանովային, նրան ասելով, որ սպաներից մեկը ցանկացել էր ներողություն խնդրել իրենց արարքի համար, սակայն համարձակությունը չէր ներել։

1911 թվականի սեպտեմբերին Տատիանան և Օլգան ականատես եղան իրենց կյանքի առաջին դաժան իրադարձությանը, երբ Կիևի Օպերային թատրոնում ներկայացման ժամանակ սպանեցին նախարար Պյոտոր Ստոլիպինին՝ ով Նիկոլայ II-ի աջ ձերքն էր։ Աղջիկների համար իրական ցնցում էր Ստոլիպինին ամբոջղովին արյան մեջ տեսնելը։ Նրանք վախից լալիս էին։ Նիկոլայը իր մորը՝ նախկին կայսրուհի Մարիա Ֆեոդորովնային գրած նամակում ասաց, որ աղջիկները գիշերը անցկացրին շատ անհանգիստ։

Հասունացման հետ մեկտեղ Տատյանան դարձավ շատ ավելի ակտիվ համեմատաբար իր քույրերի։ Նա մասնակցում էր հասարակական գործունեություններին և ժողովուրդը նրան ավելի լավ էր ճանաչում։ Ըստ տարբեր վկայությունների նա շատ էր սիրում շփվել և երկար խոսալ մարդկանց հետ սակայն իր մոր անվստահ և ամաչկոտ բնավորության պատճառով նա երբեմն ստիպված էր լինում ետ քաշվել։

Նա անծանոթների հետ շատ չէր կիսվում և իրեն պահում էր շատ լուրջ, սակայն երբ ընկերություն էր ստեղծվում, նա դառնում էր ավելի շփվող և կարող էր պատմել իր գաղտնիքները։ Նա շատ պոետիկ անձնվորություն էր և հայտնի էր իր ինքնաճանաչողությամբ։


Առաջին Համաշխարհային Պատերազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տատյանան բուժքրոջ համազգեստով

1914 թվականին սկսված համաշխարհային պատերազմի ժամանակ Տատյանան իր քրոջ Օլգայի և մոր Ալեքսանդրա Ֆեորոդորվնայի հետ բուժքույր էր աշխատում Կարմիր Խաչում։

Տատյանան շատ էր աշխատում և երբեք չէր հոգնում վիրավոր զինվորներին մշտական խնամելուց։ Ըստ բուժքույր Վալենտինա Չեբոտարևայի հուշերի մի անգամ, երբ Տատյանան հանգստանում էր երկար աշխատանքային օրվանից հետո, նա որոշեց քիմիկատների հետ մնացած աշխատանքը կատարել միայնակ, որպեսզի չխանգարի իշխանուհուն, սակայն Տատյանան դա հասկացավ և նրան միանալով ասաց՝ "Մենք կարող ենկ երկուսով շնչել ածխաթթու գազը":

Տատյանան շատ հայրենասեր էր։ Պատերազմի ժամանակ ժողովուրդը, ինչպես նաև թագավորական ընտանիքի ներկայացուցիչները, Գերմանիայի և գերմանացիների մասին շատ կոպիտ էին արտահայտվում՝ վիրավորելով կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնային, ով ազգությամբ գերմանացի էր։ Տատյանան նույնպես երբեմն Գերմանիայի դեմ էր խոսում, սակայն իրեն մեղավոր զգալով միշտ ներողություն էր խնդրում իր մորից։ Ալեքսանդրան իրեն համարում էր լիովին ռուս և շատ հավատարիմ էր ռուս ժողովրդին և ռուսական հավատքին։

Ռոմանով քույրերը շատ ամաչկոտ էին։ Տատյանան դժվարանում էր ելույթ ունենալ մարդկանց կամ բուժքույրերի մոտ։ Նա ասում էր իր մոտ ընկերուհուն՝ բուժքույր Չեբոտարևային, որ սարսափելի վախենում է բազմության կազմած կարծիքից և չի իմանում ում հետ խոսի, իսկ ում հետ ոչ։

Սիրահարվածությունները զինվորների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տատյանան Դմիտրի Մալամայի հետ

1914 թվականին Կարմիր Խաչում աշխատող Տատյանան սիրահարվեց վիրավոր զինվորներից մեկին՝ Դմիտրի Մալամային, ով իր հերթին թագավորական ընտանիքին պատկանող ձիավոր էր։ Նույն թվականի սեպտեմբերին Դմիտրին Տատյանային նվիրեց մի ֆրանսիական բուլդոգ՝ Օրտիպո անունով։ Տատյանան այնքան էր ուրախացել, որ դրա մասին գրեց իր մորը։ Շունը կարճ ժամանակ անց մահացավ և Դմիտրին նոր շուն բերեց Տատյանային։ Այդ շունը մնաց նրա հետ մինչև կյանքի վերջ և շան դիակը հայտնաբերեցին Եկատերինբուրգում՝ Ռոմանովների մահից հետո։ Մալաման Տատյանային այցելում էր նաև իրենց պալատում։ Ալեքսանդրա Ֆեոդորվնան գրում էր Նիկոլա II-ին, որ նա շատ հաճելի և գեղեցիկ երիտասարդ էր և կարող էր հիանալի փեսա լինել, և բողոքում էր այն փաստից, որ արքայազները այդքան բարետես և բարի չէին։

1919 թվականին Մալաման մահացավ Բոլշևիկների դեմ տարած կռվում։

1915 թվականին Տատյանան հետաքրքրություն էր ցուցաբերում նաև մեկ այլ վիրավոր զինվորի նկատմամբ՝ Վլադիմիր Կիկնաձեի։ Ըստ բուժքույր Չեբոտարևայի Տատյանան երբեմն Վլադիմիրի համար դաշնամուր էր նվագում կամ ուղղակի իրար հետ զրուցում էին։ Տատյանան և Օլգան պատրվակներ էին որոնում հիվանդանոց գնալու և Վլադիմիրին տեսնելու համար։

Ամուսնության առաջարկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ որոշ վկայությունների՝ 1914 թվականին Սերբիայի թագավոր Պողոս I-ը հատուկ նամակով Նիկոլայ II-ից խնդրեց իր աղջիկներից որևէ մեկի ձեռքը, իր որդու՝ արքայազն Ալեքսանդրի համար։ Նիկոլայը պատասխանեց, որ ընտրությունը կթողնի իր դուստրերին, սակայն նկատել էր, որ արքայազնը ընտանեկան երեկույթի ժամանակ հետաքրքրություն էր ցուցաբերում Տայնանայի նկատմամբ։ Առաջին Համաշխարհային Պատերազմի սկսելուց հետ ամուսնության առաջարկություններ չգրանցվեցին։

Ալեքսանդրը շատ էր տխրել Տատյանայի մահվան լուրը լսելուց հետո։


Տնային կալանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցարսկոյե Սելո[խմբագրել | խմբագրել կոդը]

Տատյանան և Անաստասիան տնային կալանքում, Ցարսկոյե Սելո, 1917 թվական: Տատյանան իր շատ Օրտիպոյի հետ է

1917 թվականի հեղափոխության ժամանակ որոշում ընդունվեց ցար Նիկոլայ -ին գահընկեց անել։ Նա ստորագրեց հրամանագիրը և այդ օրվանից ընդանիքի ճակագադրի հարցը կախված մնաց բոլշևիկների որոշումից։ Մինչև 1917 թվականի օգոստոսը նախկին թագավորական ընտանիքի անդամները՝ Նիկոլայ II-ը, կինը՝ Ալեքսանդրա Ֆեոդորովնան և նրանց հինգ երեխաները՝ Օլգան, Տատիանան, Մարիան, Անաստասիան և Ալեքսեյը տնային կալանքի տակ պահվեցին իրենց հայրենի Ցարսկոյե Սելոյում։ Նրանք իրավունք չունեին առանց պահակ-ուղեկցողների տեղաշարժվել, ունեին հաստատված ժամեր՝ ուտելու և զբոսանքների համար։ Պալատի առջև գտնվող փոքրիկ կամրջից այն կողմ նրանք իրավունք չունեին անցնել։ Տարբեր քաղաքացիներ հավաքվում էին պալատի շրջակայքում, որպեսզի տեսնեին կալանքի մեջ գտնվող թագավորական ընտանիքին։ Նիկոլայը իր օրագրում գրում էր, որ օրերը բոլորովին իրարից չէին տարբերվում։ Նրանք առանց հույսը կորցնելու սպասում էին օգնության։

1917 թվականի օգոստոսին նոր հրաման եկավ բոլշևիկների կողմից, ըստ որի Նիկոլայի ընտանիքը պետք է տեղափոխվեր Տոբոլսկ։ Նրանց թույլ տվեցին վերցնել բոլոր անհրաժեշտ իրերը՝ շորեր, օրագրեր, գրքեր և նույնիսկ կահույք։ Նախկին թագավորական ընտանիքը լքեց իրենց հարազատ Ցարսկոյե Սելոն։

Տատյանան նամակագրական կապի մեջ էր գտնվում բուժքույր Չեբոտարևայի հետ և նրան հայտնում էր, որ շատ տարօրինակ է առավոտյան զարթնել և չգնալ զինվորներին խնամելու։ Նա նաև անհագստանում էր, թե ինչու նախկին ընկերները իր մորը՝ Ալեքսանդրա Ֆեոդորովնային նամակներ չէին գրում և Չեբոտարևան պատասխանում էր, որ նրանք բոլորը Ալեքսանդրային մեղադրում էին հեղափոխության համար։

Տոբոլսկ և Եկատերինբուրգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն տունը, որտեղ ընտանիքը պահվում էր Տոբոլսկում
Ձախից աջ՝ Օլգան, Նիկոլայ II-ը, Անաստասիան և Տատյանան Տոբոլսկում: 1917-18 ձմեռ

1917 թվականի օգոստոսի մեկին ընտանիքին տեղափոխեցին Տոբոլսկ։ Հերթապահների և զինվորների քանակը պակաս էր։ Նրանց թույլ էր տրվում գնալ եկեղեցի։ Հատուկ պատրաստվել էր տուն՝ Տոբոլսկի քաղաքապետի տունը։ Ընտանիքը վարում էր համեստ ապրելակերպ։

1918 թվականի ապրիլին որոշվեց նախկին թագավորական ընտանիքին տեղափոխել Մոսկվա՝ դատաստանի ենթարկելու նպատակով, սայան դա այդպես էլ չիրագործվեց։ Դրա փոխարեն որոշվեց ընտանիքին տեղափոխել ավելի հեռու գտնվող Եկատերինբուրգ քաղաքի "հատուկ նշանակության" Իպատիևի տուն։ Նիկոլային և Ալեքսանդրային դրա մասին ոչինչ չէին ասել։ Քանի որ Ալեքսեյը լուրջ հիվանդ էր, որոշվեց ընտանիքը բաժանել երկու մասի՝ սկզբից կմեկնեին Նիկոլայը, Ալեքսանդրան և նրանց դուստր Մարիան, իսկ Ալեքսեյի ապաքինումից հետո նրանց կմիանային նաև Օլգան, Տատիանան, Անաստասիան և Ալեքսեյը։ Նրանք առաջին անգամ իրարից բաժանվեցին։ Նիկոլայը Ալեքսանդրան և Մարիան ճանապատհորդվեցին անհայտ ուղղությամբ։ Մինչև վերջին րոպեն Նիկոլայը դեռ այն հույսն ուներ, որ նրանց ազատ կարձակեին կամ կտանեին Մոսկվա։ Սակայն նա շատ զարմացավ, երբ հասավ Եկատերինբուրգ։ Նրա հույսերը լրիվ մարեցին։

Տատյանան Ալեքսանդրա Ֆեոդորովնան և Օլգան Տոբոլսկում: 1918 թվականի գարուն

Տատյանան Օլգան և Անաստասիան մնացին իրենց հիվանդ եղբոր՝ Ալեքսեյի հետ։ Ալեքսանդրա Ֆյոդորովնան նամակով նրանց զգուշացրեց պահել թանկարժեք զարդերն ու քարերը դրանք կարելով իրենց շորերի մեջ։

Իպատիևի տունը Եկատերինբուրգում

Ընտանիքի նոր կացարանը՝ Իպատիևի տունը ամբողջությամբ շրջապատված էր զորքով։ Դռները երկաթապատված էին, իսկ պատուհանները ներկված սպիտակ ներկով։ Նրանք նույնիսկ շոգ օրերին իրավունք չունեին բացել պատուհանները։ Մարիան իր քույրերին նամակներում հայտնում էր տան սարսափելի իրավիճակի մասին։ Մի քանի ամիս հետո նրանց միացան մյուս չորս երեխաները։ Ընտանիքի անդամները իրավունք չունեին ազատ շրջել տանը։ Նրանց հատկացված էին միայն մի քանի սենյակներ։ Նիկոլայը Ալեքսանդրան և Ալեքսեյը քնում էին նույն սենյակում, իսկ աղջիկները միասին մեկ այլ սենյակում։ Հատկացված էր նաև ճաշասենյակ։ Ընտանիքին նաև միացել էին մի քանի աշխատողներ։ Նրանց հսկող զինվորները ընտանիքի հետ շատ կոպիտ էին վերաբերվում։ Նրանք գողանում էին այն ամենը ինչ կարող էին, ծաղրում էին նրանց։ Զորքի հրամանատարը հրեական ծագումով Յակոբ Յուրովսկին էր։

Ռոմանովների համար Իպատիևի տունը մղջավանջ էր։ Նրանք չգիտեին, թե այն երբ և ինչպես էր ավարտվելու՝ ընտանիքի բաժանմամբ, թե ոչնչացմամբ։ Առավոտվա ժամերին ընտանիքը իրավունք ուներ չորս ու կես ժամով դուրս գալ ցանկապատած բակը զբոսնելու։

1918 թվականի հուլիսի 14-ին Իպատիևի տանը կատարվեց հատուկ եկեղեցական ծառայություն երկու հոգևորականների մասնակցությամբ։ Ծառայության ժամանակ ընտանիքը ընկավ հոգևորականների ոտքերին և սկսեց լաց լինել։ Միջադեպից հետո երկու հոգևորականները զարմացել էին այդ անսովոր պահվածքից։ Ըստ նրանց, Նիկոլայը որոշ չափով կտրել էր իր մորուքը և աղջիկների մազերը նույնպես կարճ էին։ Հաջորդ օրը մի քանի կանայք գնացին Իպատիևի տունը մաքրություն կատարելու։ Ըստ նրանց հիշողությունների աղջիկները բավական ուրախ էին։ Նրանք կրում էին երկար սև շրջազգեստեր և սպիտակ մետաքսյա վերնաշապիկներ։ Երբ որ կանայք մաքում էին հատակը, աղջիկները կռացան և սկսեցին նրանց հետ զրուցել՝ պահակախմբից թաքուն։ Նրանց ասել էին, որ ցանկանում էին ավելի շատ շարժվել և կատարել ֆիզիկական վարժություններ, սակայն իրենց կյանքի պայմանները դա թույլ չէին տալիս։

Հուլիսի 15-ին, երբ ընտանիքը ընթրում էր, ներս մտավ Յուրիվսկին և հայտնեց, որ խոհանոցի օգնական 14-ամյա Լեոնիդ Սեդնևը պետք էր ետ ուղարկվեր տուն։ Քանի որ Լեոնիդը դարձել էր Ալեքսեյի մտերիմ ընկերը, Տատիանան և բժիշկ Եվգենի Բոտկինը առանձին զրուցեցին Յուրովսկիի հետ և նրան խնդրեցին ետ վերադարձնել Լեոնիդին, քանի որ նա Ալեքսեյի միակ ուրախությունն էր։ Յուրովսկին ասաց, որ տղան ետ կվերադառնար, սակայն պարզ երևում էր, որ դա սուտ էր։ Իրականում տղային ետ էին ուղարկել, քանի որ սպանության օրը արդեն որոշված էր և նրանք չէին ցանկանում, որ 14-ամյա երեխան ներկա գտնվեր այդ ժամանակ։ Տատյանայի վրա շատ վատ ազդեցություն էր թողնում ընդանիքի անորոշ վիճակը, իր մոր և եղբոր հիվանդությունները, զինվորների գռեհիկ վերաբերմունքը։ Նրա արտաքին տեսքը շատ էր փոխվել։ Ըստ զինվորներից մեկի հիշողությունների, Տատյանան այնքան հյուծված էր, որ դիարանից հեռու չէր։

Տատյանան և Օլգան երբեմն դուրս էին գալիս Իպատիևի տան բակը։ Այնտեղ նրանք երբեմն խոսում էին զինվորների հետ ովքեր գռեհիկ վարք էին ցուցաբերում և պատմում էին տհաճ պատմություններ։ Դա ավելի էր ազդում Տատյանայի վրա և նա սփրթնած ներս էր շտապում։ Յուրովսկին հատուկ ատելությամբ էր վերաբերվում Տատյանային, քանի որ նա վերին աստիճանի էր ատում հրամանատարին և այն չէր թաքցնում։ Քանի որ Տատյանան հայտնի էր իր հաստատակամ բնավորությամբ, որևէ հարց ծագելու դեպքում հենց նա էր դրա մասին խոսում Յուրովսկու հետ։

Ըստ Տատյանայի ուսուցիչ Պիեռ Ժիլիարի, նրա բնավորությունը շատ էր փոխվել տնային կալանքի պատճառով; Նա ավելի ինքնամփոփ և ավելի խորհրդավոր էր դարձել։

Սպանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1918 թվականի ամռանը Եկատերինբուրգում ավելացան հակա-բոլշևիկյան ուժերը, որը շատացնում էր թագավորական ընտանիքի փախուստի հնարավորությունները։ Տեղի ունեցավ գաղտնի ժողով, որի արդյունքում որոշվեց սպանել ընտանիքի բոլոր անդամներին։ 1918 թվականի հուլիսի 16-ին ընտանիքը սովորականի նման պառկեց քնելու երեկոյան 10-ին։ Նրանց արթնացրին գիշերը և հրամայեցին իջնել ներքև։ Տանը հսկող զորքի գլխավոր հրամանատարը՝ Յակոբ Յուրովսկին էր, ով մասնագիտությամբ պրոֆեսիոնալ լուսանկարիչ էր։ Նա ասաց ընտանիքի անդամներին, որ լուրեր են տարածվել նրանց մահվան մասին և այդ լուրերը ժխտելու նպատակով նրանց պետք է նկարահանել։ Զինվորները նրանց խնդրեցին կանգնել հավասար, որպեսզի բոլորը երևան։ Նախկին թագավորական ընտանիքը ընդունեց նկարվելու դիրք։ Ալեքսանդրա Ֆեոդորովնան աթոռ խնդրեց, Նիկոլայը իր ձեռքերում պահում էր հիվանդ ցարեվիչ Ալեքսեյին։ Յակոբ Յուրովսկին կարդաց մահապատժի հրամանը։ Նիկոլայը սարսափի մեջ շրջվեց և ասաց, որ սա անհնարին է։ Զինվորները առանց ժամանակ ծախսելու սկսեցին կրակել ընտանքի վրա։ Ալեքսանդրա Ֆեոդորովնան Նիկոլայը մահացան միանգամից՝ գլխի կրակոցից։ Ալեքսեյը սարսափի մեջ վիրավոր ընկած էր գետնին։ Ամենաերկարը կյանքի համար պայքարում էին Նիկոլայի չորս աղջիկները, քանի որ նրանք իրենց թանկարժեք քարերը անվտանգության նկատառումներից ելնելով կարել էին իրենց շորերի արանքում։ Դա նրանց պաշտպանում էր կրակոցներից։ Զինվորները կրարեցին նրանց գլուխների վրա։ Ընտանիքի հետ մահացան նաև բժիշկ Եվգենի Բոտկինը, աղախին Աննա Դեմիդովան, խոհարար Իվան Խարիտոնովը և սպասավոր Ալեքսեյ Տրուպպը։ Այնուհետև զինվորները մարմիները բարձեցին բեռնատար ավտոմեքենայի վրա տարան Եկատերինբուրգի մոտակայքում գտնվող անտառը մարմնինները վառեցին և թաղեցին։

Գտնված մարմինները[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկատերինբուրգի եկեղեցին
Տատյանայի դեմքի վերակառուցումը

Ցարի և իր ընտանիքի մարմինների տեղը ոչ ոքի հայտնի չէր։ Յուրովսկին իր օրագրերում նշումներ չէր արել մարմնինների թաղման վայրի հետ կապված։

1979 թվականին ռուս սիրողական հնագետ Ալեքսանդր Ավդոնինը Եկատերինբուրգի մոտակայքում՝ անտառում գտավ որոշ մարմինների մնացորդներ։ Ըստ նրա հողը այդ տարածքում ուրուցիկ էր։ Կատարված ԴՆԹ թեսթերը ապացուցեցին, որ մարմինները պատկանում էին թագավորական ընտանիքի ներկայացուցիչներին։ Նրանց հետ գտնվում էին նաև մյուս չորս աշխատողների մարմինները։ Սակայն պակասում էին ցարեվիչի և աղջիկներից մեկի մարմինները (հնարավոր է Մարիայի) : 2007 թվականին նրանք նույնպես գտնվեցին։ Վերջնական պատասխանները ապացուցեցին, որ գտնված բոլոր մարմինները մահացած ընտանիքին էին պատկանում։ Գտնված մարմինները պաշտոնապես թաղվեցին Սանկտ-Պետերբուրգի Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցում 1998 թվականի հուլիսի 17-ին՝ ուղիղ 80 տարի նրանց մահվանից հետո։ Այն ժամանակվա նախագահ Բորիս Ելցինը ասաց "Սա շատ կարևոր օր է ռուս ժողովրդի համար": Եկատերինբուրգի Իպատիևի տունը քանդվեց և նույն տեղում կառուցվեց եկեղեցի՝ "Եկեղեցի արյան վրա": Նիկոլայ II-ը և իր ընտանիքի բոլոր անդամները դասվել էին ռուսական եկեղեցու սրբերի շարքերը։

Լարիսա Թյուդոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիացի գրող և լրագրող Մայքլ Օքլշոուն իր 1995 թվականին գրած "Ռոմանովները և Վինսդորները" գրքում ենթադրություններ է անում, որ հնարավոր է Տատյանան այնուամենայնիվ կարողացել է փրկվել և ապաստան է գտել Անգլիայում Լարիսա Թյուդոր անունով։ Նա ամուսնացել է թագավորական բանակի մի անդամի հետ։ Գրողը մանրամասն հետազոտել է այդ փաստը։ Ըստ նրա Լարիսան չուներ ոչ մի իրական փաստաթուղթ և նրա ծննդյան և մահվան թվերը անհայտ էին, իսկ նրա շիրմնաքարին գրած է եղել Լարիսա Ֆյոդորովնա։ : Նրա վաղաժաման մահվանից հետո նա իր ամուսնուն թողել է մեծ կարողություն։ Օքլշոուն ներկայացրել է տարբեր փաստեր, ըստ որոնց իսկապես կատարվել են տարբեր փորձեր Ռոմանովներին ազատելու նպատակով և ըստ նրա դրանցից որևէ մեկում Տատյանային հաջողվել է փախցնել։ Չնայած իրականությանը համապատասխանող բազմաթիվ փաստերի, այս պատմությունը ժխտվում է։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]