Ռոկայլ (Ֆաբերժեի ձու)
| Ռոկայլ | |
|---|---|
| Ստեղծման թնական | 1902 |
| Պատվիրատու | Ալեքսանդր Կելխ |
| Ներկա սեփականատեր | |
| Սեփականատեր | Վարվառա Բազանովա |
| Դիզայն և նյութեր | |
| Նյութեր | պլատին, ալմաստ, արծնապակի, Մետաքս և ոսկի |
| Բարձրություն | 12 սանտիմետր |
| Լայնություն | 14,2 սանտիմետր |
| Ֆաբերժեի ձվեր | |
«Ռոկայլ» (ռուս.՝ Рокайль), ոսկերչական ձու, որը դարձավ Կելխի 7 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում ռուս արդյունաբերող Ալեքսանդր Կելխի համար[1]։ Այն ստեղծվել է 1902 թվականին[2]։ Ոսկերչական ձուն Ալեքսանդր Կելխը Զատկի տոնին նվիրել է կնոջը՝ Վարվառա Կելխին[3]։
Այսօր «Ռոկայլ» ոսկերչական ձուն պատկանում է Արթուր և Դորոթի ՄակՖերինների հավաքածուին և ցուցադրվում է Հյուստոնի բնական գիտությունների թանգարանում[4] (Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ)։
Դիզայն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ռոկայլ» ոսկերչական ձուն պատված է թափանցիկ կանաչ էմալով՝ գիլիոշինային ֆոնով։ Դեկորատիվ կիրառական զարդաքանդակները պատում են ձվի մակերևույթը։ Դրանք ռոկոկո ոճով են պատրաստված և զարդարված են պլատինե ադամանդակուռ ծաղիկներով[2]։ Արմավենիների զարդաքանդակները ստեղծվել են բազմագույն ոսկուց. սրանք նույնպես ադամանդներով են զարդարված։ Ոսկերչական ձուն տեղադրված է երեք ոսկյա ոտքերի վրա։ Ներսից երեսպատված է մետաքսով[1]։
Անակնկալ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ռոկայլ» ոսկերչական ձվի անակնկալը պատրաստված է սրտի տեսքով, որը բացելիս իրենից ներկայացնում է երեք մանրանկարով երեքնուկի տերև։ Այն նման է «Երեք մանրակերտով նարդոսավարդագույն ձվի» անակնկալին[5]։ Այն կանգնում է երեք ոսկյա ոտքի վրա։ Անակնկալի ստեղծման համար օգտագորվել են՝ ոսկի, ադամանդ և սպիտակ էմալ։ Սրտիկի մի կողմում ադամանդներով գրված է «B.K.» (Վարվառա Կելխ), իսկ մյուս կողմում ստեղծման տարեթիվը՝ «1902»: Մանրանկարներն այսօր բացակայում են[6]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ռոկայլ» ոսկերչական ձուն պատրաստվել է Ֆաբերժեի ընկերությունում՝ 1902 թվականին[4]։ Ալեքսանդր Կելխը ձուն կնոջը՝ Վարվառա Կելխին է նվիրել նույն թվականի Զատկի տոնին[3]։
1905 թվականին Վարվառա Կելխը տեղափոխվում է Փարիզ՝ իր հետ տանելով բոլոր ոսկերչական ձվերը։ 1920 թվականին նա վաճառում է Ֆաբերժեի ձվերի հավաքածուն[7]։
1920 թվականին ձուն ձեռք է բերում Փարիզի «A La Vieile Russie» պատկերասրահը։ 1940-ական թվականներին այն հայտնվում է Նյու Յորքում[8]։
1949-ից 1958 թվականներն ընկած ժամանակահատվածում Ջեք և Բել Լինքսիների սեփականությունն էր, որից հետո կրկին այն հայտնվում է «A La Vieile Russie» պատկերասրահում։
1962-ից 1997 թվականներին «Ռոկայլ» ոսկերչական ձուն գտնվել է ԱՄՆ-ում՝ մասնավոր հավաքածուի կազմում։
1995 թվականի հունիսին Լոնդոնում ձուն վաճառքի է հանվում, սակայն ոչ մեկը չի գնում։ 1997 թվականին այ վաճառում են Լինեթ Պրոլերին։
2012 թվականին այն գնում է Արթուր և Դորոթի ՄակՖերինների ֆոնդը։ Այսօր «Ռոկայլ» ոսկերչական ձուն ցուցադրվում է Հյուստոնի բնական գիտությունների թանգարան[4]
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 «Mieks Fabergé Eggs». www.wintraecken.nl. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.
- 1 2 Gorbutovichwrote, 2016-05-04 17:30:00 Gorbutovich Gorbutovich 2016-05-04 17:30:00. «Как христосовались покупатели Фаберже. Часть 2». gorbutovich.livejournal.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - 1 2 «������� - ���� �������». eggs.zhukovich.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.
{{cite web}}: replacement character in|title=at position 1 (օգնություն) - 1 2 3 «Fabergé: Royal Gifts | Houston Museum Of Natural Science». www.hmns.org. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «Faberge - Treasures of Imperial Russia». web.archive.org. 2012 թ․ ապրիլի 13. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.
- ↑ Яйца Фаберже. Часть 6. Семь яиц Кельха
- ↑ Статья «For the Fabulous Eggs, The Magic Only Grows» из газеты «The New York Times» (архивы) от 30 мая 1997 года (անգլ.)
- ↑ 1902 Kelch Rocaille Egg Արխիվացված 2014-03-24 Wayback Machine (անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռոկայլ (Ֆաբերժեի ձու) կատեգորիայում։ |