Ֆաբերժե (ընկերություն)
Ֆաբերժե | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն և խանութ |
Հիմնադրված է | 1842 |
Հիմնադիր | Գուստավ Ֆաբերժե |
Վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն և Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան |
Երկիր | Միացյալ Թագավորություն և Ռուսաստան |
Արդյունաբերություն | ոսկերչություն |
Կայք | faberge.com(անգլ.) |
House of Fabergé Վիքիպահեստում |
Ֆաբերժե, ոսկերչական ընկերություն, որը հիմնադրվել է 1842 թվականին Ռուսական կայսրությունում, հայտնի է դարձել ռուսական թագավորական ընտանիքի համար հայտնի «Ֆաբերժեի ձվերի» պատրաստման շնորհիվ։ 2007 թվականից «Ֆաբերժե» ապրանքանիշը պատկանում է Fabergé Ltd ընկերությանը։
Ընտանիքի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆաբերժեի ընտանիքը ծագել է 17-րդ դարում Ֆրանսիայում, Ֆավրի անունով։ Ֆավրին ապրում էր Հյուսիսային Ֆրանսիայի Պիկարդիայի շրջանում։ 1685 թվականին կրոնական հետապնդումների պատճառով նրանք լքել են Ֆրանսիան։
Ֆաբերժեի ընտանեկան արխիվի փաստաթղթերը նշում են, որ ազգանունը նախ փոխվել է Ֆաբրիի, ապա Ֆաբրիերայի և, ի վերջո, 1825 թվականին՝ Ֆաբերժե։ 18-րդ դարի երկրորդ կեսին Ժան Ֆավրին աշխատել է որպես ծխախոտագործ։ 1800 թվականին արհեստավոր Պիեռ Ֆավրին հաստատվել է Լիվոնիայի Պեռնաու քաղաքում (Էստոնիա)։
1814 թվականին ծնվել է Գուստավ Ֆաբերժեն։ 1830-ականներին նա եկել էր Սանկտ Պետերբուրգ՝ ուսումնասիրելու Անդրեաս Ֆերդինանդ Շպիգելի ոսկերչական գործը, որը մասնագիտացել էր ոսկյա զարդատուփերի պատրաստման գործում։ 1841 թվականին նա ստացել է ոսկերչական գործի վարպետի կոչում։
Սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]
1842 թվականին Գուստավ Ֆաբերժեն բացեց իր առաջին ոսկերչական խանութը Մեծ ծովային փողոցում։ Նոր խանութը միանգամից հաջողություն ունեցավ երկու պատճառով՝ նախ, այն գտնվում էր Սանկտ Պետերբուրգի գեղեցիկ կենտրոնում, և երկրորդ, Ռուսաստանը այդ ժամանակ տարված էր ֆրանսամոլությամբ։
1846 թվականին Գուստավ Ֆաբերժեի և Շառլոտա Յունգշտեդտի մոտ ծնվել է Պետեր Կառլ Ֆաբերժեի որդին, որն ավելի հայտնի է որպես Կառլ Ֆաբերժե։
Կառլ Ֆաբերժեն նախնական կրթություն է ստացել Սուրբ Աննա վարժարանում։ Դա ազնվականության ցածր դասի երեխաների համար հայտնի վարժարան էր։ 1860 թվականին Գուստավ Ֆաբերժեն իր գործը թողեց կառավարիչների ձեռքում և ընտանիքի հետ մեկնեց Դրեզդեն, որտեղ երիտասարդ Կառլը ուսումը շարունակեց Հանդելշուլում։ 18 տարեկանում նա մեկնել է շրջագայության և տեսել Ֆրանսիայի, Գերմանիայի, Անգլիայի բազմաթիվ հայտնի ոսկերիչներին, այցելել է պատկերասրահներ և Եվրոպայի լավագույն թանգարաններ։ 1872 թվականին՝ 26 տարեկան հասակում, Կառլը վերադարձել է Պետերբուրգ։ 10 տարվա ընթացքում «Ֆաբերժե» ընկերության կառավարիչը եղել է նրա վարպետը և ուսուցիչը, սակայն 1882 թվականին նա մահացել է, և Կառլը ստանձնել է ընկերության կառավարումը։ Այդ նույն տարում տեղի է ունեցել երկու կարևոր իրադարձություն․ նա արժանացել է ոսկե գործերի վարպետի կոչմանը, Ագաֆոն Ֆաբերժեն՝ եղբայրներից կրտսերը, միացել է ընտանեկան գործին։
Հանրաճանաչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այն ժամանակ, երբ Կառլը զբաղվում էր էր Էրմիտաժի ցուցանմուշների վերականգնմամբ, «Ֆաբերժե» ընկերությունը հրավիրվել էր Մոսկվայի հիմնական ռուսական ցուցահանդեսներից մեկին։ Ցուցահանդեսում ներկայացված ցուցանմուշներից մեկը դարձել է մ.թ.ա. 4-րդ դարի ապարանջանը։ Ալեքսանդր III-ն ասել է, որ չի կարող պատճենը տարբերել բնօրինակից, և Ֆաբերժեի աշխատանքը պետք է լինի Էրմիտաժում՝ որպես ռուս ոսկերիչների վարպետության օրինակ։ 1885 թվականին ընկերությունը դարձել է կայսերական տան համար ոսկերչական զարդերի պաշտոնական արտադրողը։
Հեղափոխությունից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]
1918 թվականին Ֆաբերժե ընկերությունը ազգայնացվել է բոլշևիկների կողմից։ Հոկտեմբերի սկզբին Կառլ Ֆաբերժեն լքել է Պետերբուրգը և մեկնել Ռիգա։ Սակայն ամսվա կեսին հեղափոխությունը հասավ նաև Լատվիային, Կառլը ստիպված էր կրկին վերադառնալ Գերմանիա։ Մինչդեռ բոլշևիկները ձերբակալել են նրա որդիներին՝ Ագաֆոնին և Ալեքսանդրային, բայց Մադամ Ֆաբերժեին կրտսեր որդու՝ Եվգենի հետ հաջողվել է փախչել Ֆինլանդիա։
Գերմանիայում Կառլ Ֆաբերժեն լուրջ հիվանդացել է։ 1920 թվականի հունիսին Եվգենը նրան տարավ Շվեյցարիա, որտեղ արդեն ընտանիքի մյուս անդամներն էին։ Սեպտեմբերի 24-ին Կառլը մահացել է Լոզանում։ Մոտ 5 տարի անց մահացել է նաև նրա կինը։ Միևնույն ժամանակ Ալեքսանդրին հաջողվել է հեռանալ ԽՍՀՄ-ի սահմաններից, սակայն Ագաֆոնը երկրում մնացել է մինչև 1927 թվականը։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեղափոխությունից հետո Ֆաբերժեի ընտանիքը կորցրել է կապը։ Եվգենին և Ալեքսանդրը բնակություն են հաստատել Փարիզում և հիմնել Fabergé & Cie ընկերությունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո նրանք իմացել են, որ Սեմ Ռաբինը 1937 թվականին ԱՄՆ-ում հիմնադրել է Fabergé Inc ընկերությունը և արտադրում է պարֆյումերիա «Ֆաբերժե» ապրանքանիշի ներքո, ինչպես նաև գրանցել է Fabergé ապրանքային նշանը՝ զարդերի արտադրության համար։ Երկար դատավարությունները ձեռնտու չէին ընտանիքին, այդ պատճառով կնքվել է պայմանագիր, որով Fabergé առևտրային նշանը կարող է օգտագործվել միայն օծանելիքի արտադրության համար։ 1964 թվականին Սեմ Ռաբինն իր ընկերությունը վաճառել է 26 մլն դոլարով։ Ընկերությունն այդպես էլ ձեռքից ձեռք է անցել, մինչև 1989 թվականին Unilever-ը այն գնել է 1,55 մլն դոլարով։ Նույն թվականին որպես գլխավոր ոսկերիչ ընդունվել է Վիկտոր Մայերը։ 2007 թվականին հարավաֆրիկացի գործարար Բրայան Գիլբերթսոնը («ՍՈՒԱԼ Հոլդինգ» և «BHP Billiton» ընկերությունների նախկին նախագահ) Unilever ընկերությունից 38 մլն դոլարով ձեռք է բերել Faberge ապրանքանիշի բոլոր իրավունքները։
«Ֆաբերժե» ոսկերչական իրերը մեր օրերում[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականի նոյեմբերի 27-ին Ֆաբերժե ձվերից մեկը Christis աճուրդում վաճառվել է 9 մլն ֆունտ ստերլինգով՝ այդպիսով դառնալով ամենաթանկարժեք ռուսական ոսկերչական իրը։ Այսօր Ռոթշիլդյան Զատկի ձուն կարելի է տեսնել Բադեն Բադենի Ֆաբերժեի թանգարանի մշտական ցուցադրությունում, որտեղ բացի դրանից՝ ներկայացված են «Ֆաբերժե» ֆիրմայի ևս 700 պատմական ցուցանմուշ։
2011 թվականին ընկերությունը վերսկսել է աշխատանքը։ Պատրաստված է ինքնատիպ հավաքածու 12 կախազարդերից, որոնք խորհրդանշում են տարվա ամիսները[1]։
2017 թվականի ապրիլից Մարիանա Վոինովան դարձել է Ֆաբերժե ապրանքանիշի դեսպան և գովազդային արշավի գաղափարական ոգեշնչողը, որի դեմքը դարձել Է նաև Filip Wolfe-ի մոդելը։ Այսպիսով, «Ֆաբերժե» ընկերությունն առաջին անգամ ներկայացրել է միանգամից երկու ապրանքատեսակ (տղամարդկանց և կանանց)[2][3]։
Գուստավ Ֆաբերժի հուշարձանը[խմբագրել | խմբագրել կոդը]
Գուստավ Ֆաբերժեի հուշարձանը Փյարնայում տեղադրվել է 2015 թվականի հունվարի 3-ին՝ նրա ծննդյան 200-ամյակի առթիվ։ Բրոնզե քանդակը քաղաքին նվիրել է Tenzo ոսկերչական տան հիմնադիր Ալեքսանդր Տենզոն։ Կոմպոզիցիայի հեղինակները Ալեքսանդր Տենզոն և Վլադիսլավ Յակովսկին են։ Քանդակագործը Եվգենի Բուրկովն է։
Հուշարձանի տեղադրումը տեղի է ունեցել Փառնուսի Ֆաբերժեի ընկերության աջակցությամբ՝ ի դեմս Թինա Օյասթի և Թոմաս Կուտերի։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ««Фаберже» возобновляет свою работу». 14.07.2011. Վերցված է 2011 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ «ОФИЦИАЛЬНЫЙ АМБАССАДОР FABERGE». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 1-ին.
- ↑ Filip Wolfe – NEWfaces
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Toby Faber. Faberge’s Eggs: The Extraordinary Story of the Masterpieces That Outlived an Empire (New York: Random House, 2008) ISBN 978-1-4000-6550-9
- Gerald Hill. Faberge and the Russian Master Goldsmiths (New York: Universe, 2007) ISBN 978-0-7893-9970-0
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Фаберже»
- О коллекции марок Агафона Фаберже в Киножурнале «Хочу всё знать» ՅուԹյուբում
- Официальный сайт воссозданной компании
- Д.Ю. Кривошей, В.В. Скурлов, Т. Фаберже. Новая информация о деятельности фирмы "Фаберже". Бухгалтерская книга фирмы "Фаберже" за 1909-1916 гг. Клио, №8 (104). СПб., 2015. С. 185-190.
- Д.Ю. Кривошей, В.В. Скурлов. Камнерезные изделия и клиенты фирмы Фаберже в 1909-1916 гг. Клио, №6 (126), СПб., 2017. С. 106-110.
- Д.Ю. Кривошей, В.В. Скурлов. Изделия фирмы «Фаберже» в коллекциях монархических домов Болгарии, Сербии и Черногории (конец XIX–начало XX вв.). Клио, №9 (129), СПб., 2017. С. 160-164.
- В.В. Скурлов. Изделия «современного стиля» (модерн) и неорусского стиля в творчестве художников и мастеров фирмы Фаберже. Клио, № 9 (129), СПб., 2017. С. 146-158.
- Д.Ю. Кривошей, В.В. Скурлов. К истории некоторых заказов российских военных институций у фирмы «Фаберже» в 1909-1916 гг. Клио, №12 (132), СПб., 2017. С. 201-207.
- Д.Ю. Кривошей, Е.А. Яровая. Нумизматические памятники в изделиях фирмы "Фаберже". Нумизматика, №1 (43), М., 2018. С. 117-124.
- Д.Ю. Кривошей, В.В. Скурлов. Заказы государственных учреждений Российской Империи у фирмы «Фаберже» в 1908-1916 гг. Клио, №4 (136), СПб., 2018. С. 169-176.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆաբերժե (ընկերություն)» հոդվածին։ |
|