Ազգայնացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ազգայնացում[1], մասնավոր սեփականության վերածումը պետական սեփականության։ Ազգայնացման հակառակ գործընթացը ապազգայնացումն է։ Մասնավոր սեփականության (այդ թվում օտարերկրացու) ազգայնացումն ինքնիշխան պետության հիրավ իրավունքն է, որը ժողովրդավա­րական պետություններում իրականացվում է արդարացի փոխհատուցմամբ. օրենքով սահմանված կարգով։ Ազգայնացումը կարող է իրականացվել ինչպես միջազգային իրավունքով, այնպես էլ ազգային օրենսդրությամբ։ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսվում է, որ սեփականության օտարումը հասարակության և պետության կարիքների համար կարող է իրականացվել միայն բացառիկ դեպքերում, օրենքի հիման վրա նախնական համարժեք փոխհատուցմամբ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
  • Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան
  • А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва

<references>

  1. Համբարձում Ա. Գրիգորյան (1982)։ Պատմական տերմինների դպրոցական համառոտ բառարան։ Երևան: Լույս։ էջ 6