Ռոտշիլդյան (Ֆաբերժեի ձու)
Ռոտշիլդյան | |
---|---|
![]() | |
Ստեղծման թնական | 1902 |
Պատվիրատու | Béatrice Ephrussi de Rothschild? |
Ներկա սեփականատեր | |
Սեփականատեր | Ալեքսանդր Իվանով, Ռոտշիլդներ (տոհմ), Պետական Էրմիտաժ և Germaine de Rothschild? |
Հավաքածու | Պետական Էրմիտաժ |
Դիզայն և նյութեր | |
Նյութեր | ոսկի, արծնապակի և ալմաստ |
Բարձրություն | 27 սանտիմետր |
Ֆաբերժեի ձվեր |
«Ռոտշիլդյան» (ռուս.՝ Ротшильдовское), ոսկերչական ձու, որը պատրաստել է վարպետ-ոսկերիչ Միխայիլ Պերխինը[1] Կարլ Ֆաբերժեի ղեկավարությամբ 1902 թվականին[2][3]։ 1905 թվականին[4] Բեատրիսա Էֆրուսին (1864-1934) ձուն նվիրում է կրտսեր եղբորը՝ բարոն Էդուարդ Ռիտշիլդին[2] (1868-1949)՝ որպես նշանադրության ընծա. Էդուարդը պսակվել էր Ժերմենա Հալֆենի հետ[5]։ Երկար ժամանակ ձվի մասին պատմությունը լռում էր. այն չէր ցուցադրվում, չէր վաճառվում և համարվում էր Ռոտշիլդների ընտանեկան սեփականությունը։ 2007 թվականին Լոնդոնի Քրիստիս աճուրդի տանից ձուն գնում է Ալեքսանդր Իվանովը 18,5 միլիոն ամերիկյան դոլարով[6]։ Պահվել է «Ռուսական ազգային թանգարան» մասնավոր թանգարանում (տնօրեն՝ Ալեքսանդր Իվանով)։ Հետո ցուցադրվել է Բադեն-Բադենի Ֆաբերժեի թանգարանում[7]։ 2014 թվականին այս ձուն ընծայել են Էրմիտաժին։
Այսօր «Ռոտշիլդյան» ոսկերչական ձուն պահպանվում և ցուցադրվում է Էրմիտաժում[8] (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան)։
Դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ռոտշիլդյան» ոսկերչական ձուն գրեթե ամբողջությամբ կրկնօրինակում է 1900 թվականին ստեղծված կայսերական «Աքաղաղ» ձու-ժամացույցը։
Ձու-ժամացույցը պատրաստված է ոսկուց։ Զարդարված է ադամանդներով, թափանցիկ բաց վարդագույն և սպիտակ էմալով, պլատինով, եզրազարդերը՝ մարգարտապատ են։ Թվացույցը երիզված է մարգարտե օղակով։ Ձվի գագաթը պատրաստված է գունավոր ոսկուց։
Անակնկալ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ռոտշիլդյան» ոսկերչական ձվի գագաթը զարդանախշերով է ծածկված, որի տակ թաքցված է ձվի անակնկալը՝ մեխանիկական էմալապատ ադամանդակուռ ոսկե աքաղաղը[8]։ Յուրաքանչյուր նոր ժամին ձվի գագաթի կափարիչը բացվում է և դուրս է գալիս աքաղաղը, որը չորս անգամ թափահարում է թևերը, երեք անգամ գլուխն է բարձրացնում ու իջեցնում, բացում է կտուցն ու երգում[5]։ Այս «համերգը» տևում է 15 վայրկյան[1], որից հետո հնչում է զանգը՝ ըստ տվյալ ժամի թվաքանակի։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ձուն պատրաստվել է 1902 թվականին։ Այն Բեաթրիս Էֆրուսիան նվիրել է եղբորը 1905 թվականին։ Մինչև 2007 թվականը այն Ռոտշիլդների ընտանիքին է պատկանել։
2007 թվականին «Ռոտշիլդյան» ոսկերչական ձու-ժամացույցը Լոնդոնի Քրիստիս աճուրդի տանը հանվում է վաճառքի[9]։ Այն ձեռք է բերում Ալեքսանդր Իվանովը, որը 2014 թվականին նվիրում է հայրենիքին։ Այժմ ցուցադրության է ներկայացված Էրմիտաժում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Карл Фаберже|Пасхальные шедевры (7). Обсуждение на LiveInternet - Российский Сервис Онлайн-Дневников»։ www.liveinternet.ru։ Վերցված է 2019-05-24
- ↑ 2,0 2,1 Gorbutovichwrote 2016-05-04 17:30:00 Gorbutovich Gorbutovich 2016-05-04 17:30:00։ «Как христосовались покупатели Фаберже. Часть 2»։ gorbutovich.livejournal.com (en-us)։ Վերցված է 2019-05-24
- ↑ «Fabergé Research Site | Eggs - Fabergé Imperial Egg Chronology»։ Fabergé Research Site (en-US)։ Վերցված է 2019-05-24
- ↑ «Яйцо Ротшильда 1902»։ faberge-eggs.info։ Վերցված է 2019-05-24
- ↑ 5,0 5,1 «Пасхальные яйца ФАБЕРЖЕ | Волшебная сила искусства»։ maxpark.com։ Վերցված է 2019-05-24
- ↑ «Etoday»։ Яйцо Фаберже продано за рекордную сумму в Лондоне։ etoday.ru։ Վերցված է 2014-07-12
- ↑ «Matt & Andrej Koymasky - Fabergé Other Eggs 10»։ andrejkoymasky.com։ Վերցված է 2019-05-24
- ↑ 8,0 8,1 «Ротшильдовское - яйцо Фаберже»։ eggs.zhukovich.ru։ Վերցված է 2019-05-24
- ↑ «Mieks Fabergé Eggs»։ www.wintraecken.nl։ Վերցված է 2019-05-24
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռոտշիլդյան (Ֆաբերժեի ձու) կատեգորիայում։ |