Ձմեռային (Ֆաբերժեի ձու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձմեռային
Ձմեռային (Ֆաբերժեի ձու).jpg
Ստեղծման թնական1913
ՊատվիրատուՆիկոլայ II
Ներկա սեփականատեր
ՍեփականատերՄարիա Ֆյոդորովնա և Համադ բին Խալիֆա ալ Թանի
Հավաքածուանհայտ
Դիզայն և նյութեր
ՆյութերՕրթոկլազ, ալմաստ, Քվարց, պլատին, ոսկի և Դեմանտոիդ
Բարձրություն10,2 սանտիմետր
Ֆաբերժեի ձվեր

«Ձմեռային» (ռուս.՝ Зимнее), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1913 թվականին[1] Նիկոլայ II կայսեր պատվերով։ Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի տոնին նվիրել է մորը՝ այրիացած կայսրուհի Մարիա Ֆեոդորովնային[2]։

Այսօր «Ձմեռային» կայսերական ոսկերչական ձուն պատկանում է Կատարի էմիր Թամիմ բեն Համիդ ալ-Թանիին[3]։

Դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ձմեռային» ոսկերչական ձուն տեղադրված է լեռնային բյուրեղապակուց պատրաստված հիմքին, որը ստեղծված է հալչող սառցաբեկորի տեսքով։ Որպես առվակներ օգտագործվել է պլատին և ադամանդ։ Ձուն նույնպես ստեղծված է լեռնային բյուրեղապակուց[4]։ Գագաթին լուսնաքար է տեղադրված։ Ձուն բաժանվում է երկու հավասար մասի, որոնք միմյանց են միանում ադամանդակուռ պլատինով։ Ձվի վրա մանրամասնորեն փորագրված է սառցե բյուրեղիկների տեսարան։

Անակնկալ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ձմեռային» կայսերական ոսկերչական ձվի անակնկալը պլատինե ցանցկեն զամբյուղն է՝ երկու բռնակով, որոնք զարդարված են վարդագույն ադամանդներով։ Զամբյուղում տեղադրված է ձնծաղիկների ծաղկեփունջ։ Յուրաքանչյուր ծաղիկ ստեղծված է սպիտակ քվարցից[5]։ Որպես ցողուն կիրառվել են ոսկե լարեր։ Տերևները պատրաստված են նեֆրիտից, իսկ դրանց մեջտեղի հատվածները՝ կանաչ քվարցից[6]։ Զամբյուղի հիմքին փորագրված է «Фаберже 1913» (Ֆաբերժե 1913) գրությունը[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ II կայսրը «Ձմեռային» կայսերական ոսկերչական ձուն նվիրել է մորը՝ Մարիա Ֆեոդորովնային՝ 1913 թվականին՝ Զատկի տոնին[7]։ Ձուն արժեցել է 24600[6] կամ 25000[4] ռուբլի։ Այն ամենաթանկ[8] ձուն էր, որի համար երբեէ վճարել էին Ֆաբերժեին։

1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ հեղափոխականները հափշտակեցին կայսերական ձվերի հավաքածուն և ուղարկեցին Կրեմլի զինապալատ[9]։

1927 թվականին ձուն վաճառում են Էմանուել Սնոումանին։ 1948 թվականին այն պատկանել է սըր Բերնարդ Էքսեինին։ Մեկ տարի անց «Ձմեռային» ոսկերչական ձուն գնում է Բրայեն Լեդբրուքը[10]։ Վերջինիս մահից հետո՝ 1975 թվականին ձվի մասին պատմությունը սկսում է լռել[9]։

Կրկին ձվի մասին սկսում են խոսել 1994 թվականին, երբ հայտնաբերվում է Լոնդոնում և փոխանցվում Քրիստիս աճուրդի տանը, որտեղից այն գնում է ամերիկացի մի գնորդ։

2002[11] թվականին Նյու Յորքի Քրիստիս[12] աճուրդի տանից ձուն գնում է Կատարի էմիր Թամիմ բեն Համիդ ալ-Թանին՝ 9 579 500 դոլարով[6]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի հոկտեմբերի 28-ին Ֆինլանդիայի փոստը նամականիշներ թողարկեց՝ նվիրված այս ձվին[13]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Пасхальные яйца ФАБЕРЖЕ | Волшебная сила искусства»։ maxpark.com։ Վերցված է 2019-02-20 
  2. Gorbutovichwrote 2016-05-04 17:30:00 Gorbutovich Gorbutovich 2016-05-04 17:30:00։ «Как христосовались покупатели Фаберже. Часть 2»։ gorbutovich.livejournal.com (en-us)։ Վերցված է 2019-02-20 
  3. 3,0 3,1 «Mieks Fabergé Eggs»։ www.wintraecken.nl։ Վերցված է 2019-02-20 
  4. 4,0 4,1 «Matt & Andrej Koymasky - Fabergé Winter Egg»։ andrejkoymasky.com։ Վերցված է 2019-02-20 
  5. «Яйцо Зимнее Фаберже 1913»։ faberge-eggs.info։ Վերցված է 2019-02-20 
  6. 6,0 6,1 6,2 «Зимнее - яйцо Фаберже»։ eggs.zhukovich.ru։ Վերցված է 2019-02-20 
  7. House © Future Publishing Limited Quay, Ambury The, Engl Bath BA1 1UA All rights reserved, number 2008885 Wales company registration։ «George VI’s fight against fascism: History of Royals issue 12 on sale now | All About History»։ www.historyanswers.co.uk (en-GB)։ Վերցված է 2019-02-20 
  8. «Карл Фаберже|Пасхальные шедевры (4). Обсуждение на LiveInternet - Российский Сервис Онлайн-Дневников»։ www.liveinternet.ru։ Վերցված է 2019-02-20 
  9. 9,0 9,1 «Fabergé Research Site | Eggs - Fabergé Imperial Egg Chronology»։ Fabergé Research Site (en-US)։ Վերցված է 2019-02-20 
  10. Nikkhah Roya (2008-03-16)։ «Worth hunting for, the ultimate Easter eggs» (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2019-02-20 
  11. «Faberge egg sold for record $9.58 million»։ UPI (անգլերեն)։ Վերցված է 2019-02-20 
  12. «A HIGHLY IMPORTANT FABERGÉ IMPERIAL EASTER EGG WITH ORIGINAL SURPRISE GIVEN BY TSAR NICHOLAS II TO HIS MOTHER, THE DOWAGER EMPRESS MARIA FEODOROVNA AT EASTER 1913 , WORKMASTER ALBERT HOLMSTRÖM, ST. PETERSBURG, DESIGNED BY ALMA THERESIA PIHL, THE SURPRISE ENGRAVED FABERGÉ 1913»։ www.christies.com (անգլերեն)։ Վերցված է 2019-02-20 
  13. «WNS: FI046.05 (Fabergé winter egg)»։ www.wnsstamps.post։ Վերցված է 2019-02-25 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]