Օրթոկլազ
Օրթոկլազ | |
---|---|
![]() | |
Ընդհանուր | |
Կատեգորիա | Սիլիկատային միներալ |
Բանաձև (կրկնվող միավորը) | KAlSi3O8 |
Նիկել-Շտրունցի դասակարգում | 9.FA.30 |
Բյուրեղի սիմետրիա | C2/m |
Նույնականացում | |
Գույն | Անգույն, կանաչավուն, մոխրագույն, դեղնամոխրագույն, սպիտակ, վարդագույն |
Շերտի գույն | սպիտակ |
Բյուրեղային համակարգ | Մոնոկլինային |
Մոոսի կարծրություն | 6 |
Փայլ | Շերտի մակերևույթին ապակենման, մարգարտափայլ |
Շերտեր | Սպիտակ |
Թափանցիկություն | Թափանցիկից կիսաթափանցիկ |
Ձգողականություն | 2.55–2.63 |
Օպտիկական հատկություններ | Երկառանցք (-), 2V = 65–75 |
Բեկման ցուցանիշ | nα = 1.518–1.520 nβ = 1.522–1.524 nγ = 1.522–1.525 |
Երկճառագայթաբեկում | 0.0050–0.0060 |
Դիսպերսիա | Հարաբերական ուժեղ |
Մարում | Ճեղքման ուղղությանը զուգահեռ |
Ծանոթագրություններ | [1][2][3] |
Ենթակատեգորիա | Դաշտային սպաթներ և Q111830089? |
Օրթոկլազ, (հունարեն՝ ὀρθός – ուղիղ և κλάσις – բեկվածք), տեկտոսիլիկատային ապարագոյացնող միներալ (KAlSi3O8) դաշտային սպաթների խմբից։ Երբեմն անվանում են կալիումական դաշտային սպաթ։ Լուսնաքար կոչվող կիսաթանկարժեք քարը հիմնականում բաղկացած է օրթոկլազից։ «Ուղիղ բեկվածք» անվանումը ստացել է, քանի որ միներալի ճեղքման հարթությունները միմյանց ուղղահայաց են։
Ձևավորում և տարատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Օրթոկլազը հանդիսանում է գրանիտների մեծ մասի և այլ թթվային ժայթքումնային ապարների սովորական բաղադրիչը ու հաճախ պեգմատիտներում ձևավորում է հսկայական բյուրեղներ և զանգվածներ։

Որպես կանոն, կալիումական օրթոկլազի գոյացման վերջին «անդամը» օրթոկլազի և ալբիտի (նատրիումական պլագիոկլազ NaAlSi3O8) պինդ լուծույթն է։ Հողի մեջ դանդաղորեն սառելով առաջանում են նատրումով հարուստ ալբիտային սկավառակներ, ինչի արդյունքում մնացած չհալված օրթոկլազը հարստանում է կալիումով։ Ստացված երկու դաշտային սպաթների սերտաճվածքը անվանում են պերտիտ։

Սանիդինը KAlSi3O8-ի բարձրջերմաստիճանային պոլիմորֆն է։ Այն տարածված է արագ սառեցված հրաբխային ապարներում, ինչպիսիք են օբսիդիանը, և թթվային պիրոկլաստ ապարներում, մասնավորապես Գերմանիայում Դրանխենվելս լեռան տրախիտային ապարներում։ KAlSi3O8-ի ցածրջերմաստիճանային պոլիմորֆը միկրոկլինն է։
Ադուլարիան միկրոկլինի կամ օրթոկլազի ցածրջերմաստիճանային տարատեսակն է, որի մասին առաջին հաղորդագրությունները եղել են Շվեցարիայի Ադուլա Ալպերից[4]։ Առաջին անգամ այն նկարագրվել է 1781 թվականին իտալացի բնագետ Էրմենեգիլդո Պինիի կողմից[5]։ Լուսնաքարում առկա է ադուլարեսցենցիա կոչվող օպտիկական էֆեկտը, որն անվանակոչել են համանուն միներալի անունով[6]։
Օրթոկլազի գրանցված ամենամեծ միաբյուրեղը հայտնաբերվել է Ուրալում (Ռուսաստան)։ Նրա չափերը՝ 10×10×0.4մ, կշիռը՝ 100 տոննա[7]։
Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]
Այլ կալիումական դաշտային սպաթների նման, օրթոկլազը ևս հանդիսանում է սովորական հումք որոշ ապակիների և կերամիկայի պատրաստման համար, ինչպիսիք են հախճապակին, ինչպես նաև մաքրող փոշիների բաղադրիչ է ։
Օրթոկլազի և ալբիտի որոշ սերտաճած բյուրեղներն ունեն գրավիչ գունատ փայլ և ոսկերչության մեջ անվանվում են լուսնաքար։ Լուսնաքարերի մեծ մասը սպիտակ են և կիսաթափանցիկ, բայց հանդիպում են նաև մոխրագույն և դեղձի գույն տեսակները։ Գեմոլոգիայում այդ փայլը անվանում են ադուլարեսցենցիա։ Լուսնաքարը Ֆլորիդայի պետական խորհրդանիշն է։
Ծիածանագույն լուսնաքար կոչվող թանկարժեք քարը ավելի շուտ լաբրադորիտի անգույն տեսակն է և տարբերվում է իսկական լուսանաքարից իր ավելի մեծ թափանցիկությամբ և գունային խաղերով, չնայած նրանց արժեքները և երկարակեցությունը խիստ չեն տարբերվում։
Օրթոկլազը տաս միներալներից մեկն է, որի կարծրությունն ըստ Մոոսի սանդղակի 6 է։
NASA-ի Curiosity Rover մարսագնացը Մարսի ավազաքարերում հայտնաբերել է օրթոկլազի մեծ քանակներ, որից կարելի է ենթադրել, որ Մարսի վրա մի քանի ապարներ, հնարավոր է, անցել են բարդ երկրաբանական պրոցեսներ, օրինակ՝ կրկնակի հալեցում[8]:
![]() |
Օրթոկլազ Վիքիպահեստում |
---|
Լուսնաքար[խմբագրել | խմբագրել կոդը]
Լուսանաքարը նատրիումի, կալիումի, ալյումինի, սիլիկատ է ((Na,K)AlSi3O8) դաշտային սպաթների խմբից, որն ունի մարգարտափայլ տեսք և ցուցաբերում է օպալեսցենտ փայլ[9][10]։ Այլընտրանքային անունը հեկատոլիտ է[10]։
Անունը ծագում է տեսողական էֆեկտից, փայլից, կամ գունային խաղից, որը բյուրեղի միկրոստրուկտուրայում լույսի դիֆրակցիայի արդյունք է։ Միկրոստրուկտուրան բաղկացած է կանոնավոր դասավորված տարբեր ալկալիական դաշտային սպաթների (օրթոկլազ, նատրիումով հարուստ պլագիոկլազ) շերտերից։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լուսնաքարն օգտագործվել է ոսկերչության մեջ հազարամյակների ընթացքում, այդ թվում նաև հին քաղաքակրթություններում։ Հռոմեացիները հիանում էին լուսնաքարով, քանի որ համարում էին, որ այն Լուսնի լույսի քարացած ճառագայթներն են[11]։ Եվ հռոմեացիները, և հույները լուսնաքարը կապում էին իրենց լուսնային աստվածների հետ։ Պատմության ավելի ուշ ժամանակաշրջաններում լուսնաքարը դարձավ հանրահայտ մոդեռնի ժամանակաշրջանում։ Ֆրանսիացի ոսկերիչ Ռենե Լալիկը և շատ ուրիշներ ստեղծեցին մեծ քանակությամբ զարդեր լուսնաքարի գործածությամբ[12]։
Երկրաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամենատարածված լուսնաքարը հանդիսանում է ադուլարը, որը դաշտային սպաթի տարատեսակ պլագիոկլազի միներալ է։ Անվանակոչվել է Շվեցարիայի Ադուլա լեռան մոտ գտնվող նախկին հանքահորի պատվին։ Ներկայումս այդտեղ հիմնված է Սուրբ Գոթարդ քաղաքը[9]։
Պլագիոկլազի, դաշտային սպաթի, օլիգոկլազի +/- կալիումական դաշտային սպաթի պինդ լուծույթները ևս առաջացնում են լուսնաքարի նմուշներ։
Հանքավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Լուսնաքարի հանքավայրեր կան Հայաստանում (հիմնականում Սևանա լճի տարածքում), Ավստրալիայում, Ավստրիայի Ալպերում, Մեքսիկայում, Մադագասկարում, Մյանմայում, Լեհաստանում, Հնդկաստանում, Շրի Լանկայում[13] և ԱՄՆ-ում[10]։
Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լուսնաքարը Ֆլորիդա նահանգի թանկարժեք քարն է։ Որպես այդպիսին այն ճանաչվել է 1970 թվականին՝ ի պատիվ Լուսնի վրա վայրէջք կատարելու հիշատակին, որը տեղի է ունեցել Քենեդիի անվան տիեզերական կայանից։ Չնայած այն հանգամանքին, որ լուսնաքարը Ֆլորիդայի թանկարժեք քարն է՝ այն չի հանդիպում այդ նահանգում[14]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Orthoclase: Orthoclase mineral information and data.»։ www.mindat.org։ Վերցված է 17 April 2018
- ↑ Handbook of Mineralogy
- ↑ Barthelmy Dave։ «Orthoclase Mineral Data»։ www.webmineral.com։ Վերցված է 17 April 2018
- ↑ «Adularia: Adularia mineral information and data.»։ www.mindat.org։ Վերցված է ապրիլի 17, 2018
- ↑ Roth, Philippe (2006)։ «The early history of Tremolite»։ Axis 2 (3): 1–10։ Արխիվացված է օրիգինալից 2020-03-16-ին։ Վերցված է 2019-04-02
- ↑ «Moonstone Value, Price, and Jewelry Information»։ gemsociety.org։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-19-ին։ Վերցված է ապրիլի 17, 2018
- ↑ P. C. Rickwood (1981)։ «The largest crystals»։ American Mineralogist 66: 885–907
- ↑ http://www.nasa.gov/press/2014/june/nasa-s-mars-curiosity-rover-marks-first-martian-year-with-mission-successes
- ↑ 9,0 9,1 Moonstone Gemological Information Archived 2016-04-19 at the Wayback Machine. International Gem Society, Retrieved 01-05-15
- ↑ 10,0 10,1 10,2 Moonstone on Mindat.org
- ↑ "Moonstone" American Gem Trade Association. Retrieved 21 January 2011.
- ↑ "Moonstone" International Colored Gemstone Association. Retrieved 26 April 2012.
- ↑ "Moonstone" Encyclopædia Britannica, 2011. Web. 20 Jan. 2011.
- ↑ «Moonstone - Florida State Symbols»։ Florida Division of Historical Resource։ Վերցված է 1 Sep 2011