Քերովբե և կառք (Ֆաբերժեի ձու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քերովբե և կառք
Caucasus Egg with original stand.jpg
Ստեղծման թնական1888
ՊատվիրատուԱլեքսանդր III
Ներկա սեփականատեր
ՍեփականատերՄարիա Ֆյոդորովնա
Դիզայն և նյութեր
Նյութերոսկի, շափյուղա և ալմաստ
Ֆաբերժեի ձվեր

Քերովբե և կառք (ռուս.՝ Херувим и колесница), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար: Այն ստեղծվել է 1888 թվականին Ալեքսանդր III կայսեր պատվերով՝ կնոջ՝ կայսրուհի Մարիա Ֆեոդորովնայի համար։ «Քերովբե և կառք» ձուն այս պահին համարվում է կորսված, դրա պատճառով տեղեկությունները զարդի մասին աղքատիկ են։

Դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քերովբեների և կառքի իրական տեսքի մասին տեղեկություններ չկան։ Միակ պահպանված նկարում ձվի դիմաց այլ ձու է երևում և «Քերովբեով և կառքով» ձվի միայն աղավաղված արտացոլանքն է երևում [1]։ Մոսկվայում գտնվող Ռուսաստանի պետական պատմական արխիվում ձվի մասին կայսերական փոքրիկ նշում է պահպանվել․ «Հրեշտակ, որը ձվով կառքն է քաշում, 1500 ռուբլի, ոսկե ձվի վրա ժամացույցով հրեշտակը՝ 600 ռուբլի»[1]։ Ըստ Մարինա Լոպատոյի հրապարակման (Fabergé: Imperial Jeweller) (1993) այս նկարագիրը նշանակում է, որ ժամացույցը գտնվում է ոսկե ձվի մեջ, որը գտնվում է կառքում, ինչն էլ քաշում է հրեշտակը[1]։ Ֆաբերժեի հաշիվներում մանրամասն նշված է․ քերովբեն, որը քաշում է կառքը, որի վրա գտնվում են ոսկե ձուն, դրա մեջ էլ ժամացույցով քերովբեն։ 1917 թվականին կազմված նշագրումներում գրված է, որ «ոսկե ձուն զարդարված է ադամանդներով և շափյուղաներով իսկ արծաթյա ոսկեզօծ տակդիրի վրա գտնվում է երկանիվ կառքը»[2]։

Անակնկալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անակնկալը ձվի մեջ տեղադրված ժամացույցն էր, որն էլ իր հերթին գտնվում էր կառքի վրա, չնայած որ բուն դիզայնն անհայտ է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձուն կայսր Ալեքսանդր III-ը կնոջը՝ կայսրուհի Մարիա Ֆեոդորովնային ընծայել է 1888 թվականի ապրիլի 24-ին։ 1891 թվականին այն գտնվել է Գատչինյան պալատում։ Թվով քառասուն ձվի հետ այն 1917 թվականին հեղափոխականները ձուն հափշտակում և ուղարկում են Կրեմլի զինապալատ[2]: 1922 թվականին այն հանձում են Ժողկոմխորհին, որից հետո ձվի մասի հստակ տեղեկություններ չկան։ 1930-ական թվականներին Վիկտոր և Արմանդ Համմերները, ըստ երևույթին, գնել են ձուն։ 1934 թվականին Նյու Յորքի «Lord & Taylor»-ում Արմանդ Համմերի գնումների ցուցակում պահպանվել է հետևյալ նշումը․ «Փոքրիկ արծաթյա տակդիր, որի վրա գտնվում է կառքը՝ վրան Զատկի ձուն՝ պատրաստված ոսկերիչ Ֆաբերժեի կողմից»։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Lowes Will; McCanless, Christel Ludewig (2001)։ Fabergé Eggs A Retrospective Encyclopedia։ Lanham, Maryland: Scarecrow Press Inc.։ էջ 24։ ISBN 0-8108-3946-6 
  2. 2,0 2,1 Lowes, 2001 Pg. 25

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]